Հռոմեական սենատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նկարիչ Չեզարե Մաչարի։

Հռոմի սենատ (լատ.՝ senatus, senex բառից՝ ծերունի, ծերակույտ), Հին Հռոմի բարձրագույն մարմիններից մեկը։ Ծագել է Արիստոկրատ ցեղերի ավագանիներից արքայական դարաշրջանի վերջում (մոտ մ.թ.ա. VI դարում)։

Պետության հիմնադրման ժամանակ սենատը, Մագիստրատների և հանրային ժողովների (կոմիցիաների) հետ միասին, դարձել եր հանրային կյանքի կարևոր մասը։ Սենատի կազմի մեջ ցմահ մտնում էին նախկին մագիստրատները՝այսպիսով սենատում կուտակվում էին քաղաքական ուժերը և Հռոմի կառավարմանփորձը։