Լուկիոս Սերգիոս Կատիլինա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Լուկիոս Սերգիոս Լուկիոս Սերգիոս Կատիլինա |
||
|
||
|---|---|---|
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ | |
| Ծննդյան օր | մ. թ. ա․ մոտ 108 | |
| Ծննդավայր | Հռոմ | |
| Վախճանի օր | մ․ թ․ ա․ 62 | |
| Վախճանի վայր | Pistoia | |
Կատիլինա Լուկիոս Սերգիոս (լատ.՝ Lucius Sergius Catilina, մ. թ. ա․ մոտ 108-մ․ թ․ ա․ 62), հռոմեացի քաղաքական գործիչ, Մ. թ. ա. 68 թվականին՝ պրետոր, 67-66 թվականներին՝ փոխպրետոր Աֆրիկայում։
Մ. թ. ա. 63 թվականին պարտվելով կոնսուլական ընտրություններում՝ դավադրություն է կազմակերպել իշխանությունը գրավելու նպատակով։ Տեղեկանալով այդ մասին՝ կոնսուլ Կիկերոնը ճառերով հանդես է եկել Կատիլինայի դեմ և պահանջել, որ նա հեռանա Հռոմից։ Էտրուրիա փախած Կատիլինան գլխավորել է իր կողմնակիցների զորքը, սակայն Պիստորիումի մոտ պարտվել է և սպանվել։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hagen, «Catilina» (Кенигсб., 1854);
- Mérimée, «Étude de la guerre sociale et de la conjuration de Catilina» (1855);
- Wirz, «Catilina’s und Cicero’s Bewerbung um den Konsulat für das J. 63» (Иена, 1864);
- Beesly, «Catilina as a party leader» («Fortnightly Review», июнь, 1865);
- С. Thiaucourt, «Étude sur la conjuration de Catilina de Salluste» (Париж, 1887).
- Бугаева Н. В. 2008։ Заговор Катилины в кратких сообщениях поздней латинской традиции. Авт. дисс… к.и.н. М.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 289)։ |