Վելետրի
| Կոմունա | |||||
|---|---|---|---|---|---|
| Վելետրի | |||||
| իտալ.՝ Velletri | |||||
| |||||
Միքայել հրեշտակապետի եկեղեցի | |||||
| 41°40′0″N 12°47′0″E / 41.66667°N 12.78333°E | |||||
| Երկիր | |||||
| Մարզ | Լացիո | ||||
| Գավառ | Հռոմ | ||||
| Համայնք | Հռոմ | ||||
| Մակերես | 113 կմ² | ||||
| ԲԾՄ | 332 մ | ||||
| Պաշտոնական լեզու | իտալերեն | ||||
| Բնակչություն | 52 024 մարդ (2008) | ||||
| Խտություն | 449 մարդ/կմ² | ||||
| Ժամային գոտի | UTC+1 | ||||
| Հեռախոսային կոդ | (+39) 06 | ||||
| Փոստային ինդեքս | 049 | ||||
| Փոստային դասիչ | 00049 | ||||
| Ավտոմոբիլային կոդ | ROMA | ||||
| Պաշտոնական կայք | comune.velletri.rm.it | ||||
|
| |||||
Վելետրի (իտալ.՝ Velletri), հին իտալական քաղաք Լացիո մարզի Հռոմ գավառում[1], Արտեմիզո լեռան ստորոտում։
Վելիտրի
[խմբագրել | խմբագրել կոդը]Վելիտրի (Velitrae), Ոլսկերի ամենակարևոր քաղաքներից մեկը, որը Անկ Մարցիի օրոք նշանակությամբ չէր զիջում Հռոմին։ Նվաճվել է Հռոմեացիներով մ.թ.ա. 494 թ.-ին։ Դրանից հետո բնակիչների շատ անգամ էին ապստամբում Հռոմի դեմ, ինչով հանրապետությանը հասցնում էին շատ հոգսեր։ Ապպիևյան ճանապարհը անցավ քաղաքի կողքով և այն աստիճանաբար անկում ապրեց։ Որոշ պատրիցիական ընտանիքներ հետագայում կառուցեցին այստեղ ամառանոցներ։ Դրանց մեջ էին նաև Օկտավիանոսների տոհմը, որին պատկանում էր Օկտավիանոս Օգոստոսը։ Ապագա կայսրը իր պատանեկությունը անցկացրել է Վելիտրիոււմ։
Նոր դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիկ քաղաքը սնանկացրեց Ալարիխը։ 981 թ.-ից եղել է Տուսկուլումյան կոմսերի տարածքը։ XIII դարում ձեռք է բերել անկախություն և մինչև 1589 ղեկավարվում էր որպես ազատ կոմուննա։ XVI դարում շրջապատված էր հզոր պատերով, որոնք մասամբ պահպանվել են։ 1744 թ.-ին Վելետրիում տեղի ունեցավ ավստրիացիների և իսպանացիների հետ ճակատամարտ։ Կարդինալ Ստեֆանո Բորջիան Վելետրիում բացեց անդրծովյան հնությունների թանգարան։ 1944 թ.-ի մայիսին, երբ քաղաք եկավ հակահիտլերյան կոալիցիան, քաղաքի հին մասը ենթարկվեց քանդվելուն։
Երկրագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օկտավիանոսների ամառանոցը և ուրիշ պատրիցիական տներ երկրաբանների համար ներկայացնում են շատ մեծ հետաքրքրություն։ Այստեղից է ծագել Աֆինա Պալլադայի արձանը, Նապոլեոնի ժամանակներից Լուվրում պատվավոր տեղ զբաղեցնող։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Roma». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հունիսի 29-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վելետրի» հոդվածին։ |
| ||||||||||

