Հեծյալներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հեծյալներ (այլ կիրառումներ)
Հեծյալ

Հեծյալներ, Հին Աթենքում, Հին Հռոմում և անտիկ այլ պետություններում եղել են արտոնյալ դասերից մեկը։ Հին Աթենքում հեծյալը իբրև դաս ձևավորվել է Սոլոնի ռեֆորմների (մեր թվարկությունից առաջ 594 կամ 593 թվականներին) հետևանքով։ Հեծյալները կազմել են բնակչության երկրորդ դասը և ծառայել հեծելազորում։ Իրավունք ունեին զբաղեցնելու ընտրովի պաշտոններ։ Հին Հռոմում հեծելազոր անվանել են զինվորների արտոնյալ խմբին, որը ծառայել է հեծելազորում։ Սերվիոս Տուլլիոսի (մեր թվարկությունից առաջ 6-րդ դար) ռեֆորմների հետևանքով հեծյալներն էլ են գույքացենզով բաժանված հռոմեական քաղաքացիների բարձրագույն կարգի մեջ (գույքացենզը՝ 100 հազար աս (պղնձե դրամ, 1 ասը հավասար է 327, 45 գրամի)]։ Մեր թվարկությունից առաջ 3-րդ դարից առևտրի, արհեստների և վաշխառության զարգացման հետևանքով հեծյալների կարգը մտել են նաև (ցենզով) խոշոր առևտրականները, արհեստանոցների տերերը և վաշխառուները։ Մեր թվարկությունից առաջ 1-ին դարի վերջից հեծյալների կոչումը փոխանցվել է ժառանգաբար, իսկ ցենզը սահմանվել 400 հազար սեստերտիուսը (1 սեստերտիուսը այս ժամանակաշրջանում հավասար է 4 ասի)։ Մեր թվարկության 1-ին դարից հեծյալները համալրել են բանակի հրամանատարական կազմը, պրովինցիաներում վարել մի շարք պաշտոններ։ Հեծյալների դասը Հին Հռոմում գոյատևել է մինչև 4-րդ դարը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 343