Բնագիտություն
(Վերահղված է Բնական գիտություններից)
Jump to navigation
Jump to search
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բնագիտություն կամ բնական գիտություններ, գիտությունների խումբ են, որոնք գիտական մեթոդներով ձգտում են լուսաբանել կանոները, որոնք ղեկավարում են բնական աշխարհը։ Հիմնվելով ֆորմալ գիտությունների վրա՝ բնական գիտություունները փորձում են մաթեմատիկական տեսքի բերել բնական երևույթները։ Բնագիտություն կամ բնական գիտություններ տերմինը օգտագործում են գիտությունները բաժանելու հումանիտար գիտություններից ինչպես օրինակ տնտեսագիտությունը, հոգեբանությունը և սոցիոլոգիան, որոնք փորձում են գիտական մեթոդներով ուսումնասիրել մարդու վարքագիծը և հասարակության օրինաչափությունները։ Բնագիտությունը բաժանվում է հինգ ճյուղի՝ աստղագիտություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և երկրաբանություն։