Գայոս Սվետոնիոս Տրանքվիլլոս (լատին․՝ Gaius Suetonius Tranquillus, մոտ 70[2] կամ մոտ 69[1][3], անհայտ - մոտ 126 կամ 140[1], Հռոմեական կայսրություն[4]), հռոմեացի պատմագիր և գրող։ Մոտ 119—122 թվականներին եղել է կայսր Ադրիանոսի (Հադրիանոս) քարտուղարը։ Սվետոնիոսի բազմաթիվ գործերից գրեթե ամբողջությամբ պահպանվել է «Տասներկու Կեսարների կյանքը» և «Նշանավոր մարդկանց մասին» աշխատությունից՝ հատվածներ։ «Տասներկու Կեսարների կյանքը» պարունակում է Հուլիոս Կեսարի և հռոմեական տասնմեկ կայսրերի (Օգոստոս, Տիբերիոս, Կալիգուլա, Կլավդիոս, Ներոն, Գալբա, Օտոն, Վիտելլիոս, Վեսպասիանոս, Տիտոս, Դոմիցիանոս) կենսագրությունները, որոնք գրված են որոշակի սկզբունքով (կայսեր կյանքը մինչև իշխանության գլուխ անցնելը, պետական գործունեությունը, անձնական կյանքը, մահը) և ընդգծված վավերականությամբ։
«Նշանավոր մարդկանց մասին» երկում, որը կազմված էր տարբեր գրքերից («Քերականների ու հռետորների մասին», «Բանաստեղծների մասին» են) տրված են հռոմեական մի քանի հայտնի քերականների, հռետորների և գրողների (այդ թվում՝ Վերգիլիոսի և Հորացիոսի) գործունեությունն ու բնութագիրը։ Սվետոնիոսը իրադարձությունները շարադրել է առանց խորանալու դրանց պատճառահետևանքային կապի մեջ։ Սվետոնիոսի երկերը կարևոր տեղեկություններ են պարունակում հռոմեական կենցաղի, սովորույթների, գրականության, պատմության վերաբերյալ։ Օգոստոսի, Տիբերիոսի, Կալիգուլայի, Ներոնի կենսագրություններում որոշ տեղեկություններ կան Հայաստանի մ.թ.ա. 1-ին դարի 1-ին կեսի պատմության վերաբերյալ։
Սվետոնիոսը շատ նմանակողներ է ունեցել ինչպես անտիկ դարաշրջանում (օրինակ՝ «Scriptores Historiae Augustae»), այնպես էլ միջնադարում (նրա աշխատությունը որպես հիմք է ծառայել Էյնհարդի համար Կարլոս Մեծի կենսագրությունը գրելիս)։ Հենց «Տասներկու կեսարների կյանքից» են սերվում հռոմեական կայսրերի հետ կապված որոշ հանրածանոթ պատմություններ (Կալիգուլայի ձին, Ներոնի թատերական վարժանքները, «փողը հոտ չունի»՝ Վեսպասիանոսի խոսքերը, «ընկերներ, ես օր եմ կորցրել»՝ Տիտոսի խոսքերը)։
«Տասներկու կեսարների կյանքը» ռուսերենից հայերեն է թարգմանվել Վ.Ա. Դիլոյանի կողմից, հրատարակվել է 1986 թ.[6]։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Varma S. R. Overview // Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #118619918 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 Żywoty Cezarów (польск.) — 6 — Wrocław, Warszawa, Kraków, Gdańsk, Łódź: Zakład Narodowy im. Ossolińskich, 1987. — P. 7. — 362 p. — ISBN 83-04-01648-6
- ↑ 4,0 4,1 4,2 Varma S. R. Mini Bio // Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 Varma S. R. Mini Bio // Internet Movie Database — 1990.
- ↑ Տասներկու կեսարների կյանքը / Գայոս Սվետոնիոս Տրանքվիլոս; Թարգմ.՝ Վ.Ա. Դիլոյան; Խմբ.՝ Վ.Մ. Մարտիրոսյան. - Երևան։ Հայաստան, 1986. - 520 էջ։ [6] թ. նկ
| |
|---|
| | Բառարաններ և հանրագիտարաններ | |
|---|
| | |
|---|
| BAV: ADV12407102 · BIBSYS: 90785110 · BNC: a1016070x · BNE: XX1148703 · BNF: 119257294 · CiNii: DA00897279 · CONOR: 17012579 · GND: 118619918 · ICCU: CFIV096923 · ISNI: 0000000121029695 · LCCN: n50053072 · LNB: 000104443 · NDL: 00458032 · NKC: jn19990218099 · NLA: 36012686 · NLG: 218954 · NLP: a0000002006016 · NSK: 000013179 · NTA: 15245831X, 069562466 · NUKAT: n96400831 · PTBNP: 76424 · LIBRIS: 94808 · SUDOC: 027151387 · VIAF: 89599270, 100218597, 238069711, 100218606, 667154380943730290788, 315628099, 288089733, 34463428 · ULAN: 500050468 · WorldCat VIAF: 89599270, 100218597, 238069711, 100218606, 667154380943730290788, 315628099, 288089733, 34463428 |
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 92)։
|