Jump to content

Յոթն ընդդեմ Թեբեի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յոթն ընդդեմ Թեբեի (հուն․՝ Ἑπτὰ ἐπὶ Θήβας), առասպելական հակամարտություն Էդիպ արքայի որդիների՝ Պոլինիկեի և Էթոկլեսի միջև՝ մղված գահի համար, Էսքիլեսի համանուն ողբերգությունը այս իրադարձությունների մասին։

Արգոսյան զորքի առասպելական առաջնորդները Էդիպի որդի Պոլինիկեի խնդրանքով արշավում են դեպի Թեբե՝ եղբոր՝ Էթոկլեսի դեմ պայքարելու համար։ Հոմերոսը այս դեպքերի մասին հիշատակում է շատ համառոտ, հպանցիկ։ Ամենայն մանրամասնությամբ այս պատմության մասին գրվել է կիկլոպյան երկու պոեմներում՝ «Թեբեական» և «Էպիգոնա»։ Սակայն սրանցից էլ մեզ հասել են միայն աննշան հատվածներ։

Թեբեի իշխանության համար մղված եղբայրասպան պատերազմը Էդիպի անեծքի իրականացում էր. նա անիծել էր որդիներին իրեն չլսելու և չենթարկվելու համար։ Եղբայրները, պայմանի համաձայն, պետք է հերթով կառավարեին Թեբեն, սակայն Էթոկլեսը խախտում է պայմանը, և Պոլինիկեն փախչում է Արգոսի արքա Ադրաստի մոտ։ Սա իր դստերը՝ Արգեային, (ըստ Ն. Ա. Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» գրքի) կնության է տալիս Դեիպիլե դստերը) ամուսնացնում է Պոլինիկեի հետ, խոստանում է նրան տալ իր թագավորությունը և համաձայնում է նրա հետ միասին պատերազմել Թեբեի համար։ Չնայած արգոսյան գուշակը՝ Ամֆիարան, այդ պատերազմի բոլոր առաջնորդների համար, բացի Ադրաստից, գուշակել էր դժբախտ վախճան, այնուամենայնիվ նախապատրաստվում են պատերազմի և ինքը՝ Ամֆիրան ևս ստիպված մասնակցում է այդ արշավանքին։ Մյուս առաջնորդների անունները հայտնի են Եվրիպիդեսի «Փյունիկցիները» և Ապոլլոդրոսի «Գրադարան» աշխատություններից՝ Տիդեյը Կալիդոնայից, Կապանևսը և Հիպպոմեդոնտը Արգոսից, նաև Պարֆենոպեյը։ Սոֆոկլեսը իր «Էդիպը Կոլոնայում» ողբերգության մեջ Ադրաստի փոխարեն ասում է Էթոկլես (հուն․՝ Ἐτέοκλας), որին չպետք է շփոթել Պոլինիկեի եղբոր հետ (հուն․՝ Ἐτέοκλης)։ Ըստ Սոֆոկլեսի՝ զորքը գլխավորում էր Պոլինիկեն, ոչ թե Ադրաստը։ Ապոլլոդրոսը յոթ առաջնորդների մեջ հիշատակում է նաև Ադրաստի եղբայր Մեքիսթեյին։

Գրական ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առասպելը արտահայտված է Էսքիլեսի «Յոթն ընդդեմ Թեբեի», իսկ հետագա իրադարձությունները «Խնդրարկուհիները» և «Էլևսյանները» ողբերգություններում, ինչպես նաև անհայտ հեղինակի «Յոթն ընդդեմ Թեբեի» դրամայում, Ալեքսիդայի և Ամֆիսայի «Յոթն ընդդեմ Թեբեի» կատակերգություններում, Արիստոֆանեսի և Ստրատիդայի «Փյունիկցիները» կատակերգություններում։ Ըստ Կլիմենտե Ալեքսանդրիացու սխոլիստական մեկնաբանության՝ Ադրաստը և Պոլինիկեն չեն մտել այդ յոթի մեջ։

Հայտնի են եղել նաև Կորիննայի «Յոթն ընդդեմ Թեբեի», Անտագորես Ռոդոսկոյի և Մենելայոսի բանաստեղծությունները։

Հույն ողբերգակները մանրամասնորեն ուսումնասիրել են այս սյուժեն։ Էսքիլեսի «Յոթը», Եվրիպիդեսի «Փյունիկցիները» և «Օգնություն խնդրողները» ողբերգություններում նկարագրված են արգոսյան զորքերի կողմից Թեբեի պաշարումը, եղբայրների մենամարտը և Ադրաստի կամ արգոսցի կանանց օգնության խնդրանքները Աթենքի արքա Թեսևսին, որպեսզի թեբեցիները իրենց հանձնեն ճակատամարտում ընկած հերոսների դիակները։ «Էդիպը Կոլոնայում» ողբերգության մեջ Պոլինիկեն հանդես է գալիս որպես էպիզոդիկ կերպար, ով խնդրում էր հորը օգնել իրեն եղբոր դեմ պայքարում։ Էսքիլեսի ողբերգության մեջ մեծ տեղ է հատկացված Թեբեի դարպասներին դեմ հանդիման կանգնած յոթ առաջնորդներին, նրանց բնութագրությանը և ռազմական հաջողությունների նկարագրությանը։ Եղբայրների մենամարտի պատճառով մի որոշ ժամանակ պատերազմը դադարել էր. այս ամենը մանրամասնորեն նկարագրել է Եվրիպիդեսը։ Երբ պատերազմը վերսկսվում է, Թեբեի գուշակ Թիրեսիոսը կանխատեսում է, որ այն կավարտվի Թեբեի հաղթանակով, եթե զոհաբերվի Թեբեի այն ժամանակվա առաջնորդ Կրեոնտեի որդուն՝ Արեսին։ Հայրը հորդորում է որդուն փախչել, սակայն Արեսը ինքնասապնություն է գործում՝ իրեն նետելով այն անդունդը, որտեղ մի ժամանակ ապրել էր Կադմոսի կողմից սպանված հրեշը։

Թեբեի պատերի տակ սպանված արգոսցիների թաղումը նկարագրված է Եվրիպիդեսի «Օգնություն խնդրողները» ողբերգության մեջ։ Այս ողբերգության մեջ Եվադնան ինքնակամ իրեն դատապարտում է մահվան՝ չկարողանալով հաշտվել սիրելի ամուսնու՝ Կապանևսի մահվան հետ։ Երբ արգոսցիների պարտությունից հետո Ամֆիարան նրանց հետ միասին փորձում է փախչել, Զևսը բաց է անում երկրի դարպասները, ընդունում նրան ու դարձնում անմահ։ Տասը տարի անց Ադրաստը, որն առաջին արշավանքի ժամանակ խուսափել էր մահից, հերոս որդիների հետ նոր արշավանք է կազմակերպում դեպի Թեբե, որի ժամանակ որդիները զոհվում են։

Հետագա իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 379 թվականին նախկին կարգուկանոնը վերականգնելու նպատակով նոր արշավանք է կազմակերպվում դեպի Թեբե, որը գլխավորում էին քաղաքից վտարվածները։ Արշավանքի յոթ առաջնորդները, օգտվելով Աթենքի օժանդակությունից, վերականգնում են ժողովրդավարությունը։ Արշավանքը կոչվում է մասնակիցների անունով՝ «Յոթ առաջնորդներն ընդդեմ Թեբեի»։ Առաջնորդների անունները մնացել են պատմության մեջ՝ Պելոպիդոս, Մելոն, Մանսիպպ, Դեսմոտ, Դամոկլիդ, ֆերենիկ և Անդրոկլիդ։