Կեոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեոս
Տեսակտիտաններ
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռարական
ՀայրՈւրանոս
ՄայրԳեա
ԱմուսինՓեբե
ԶավակներԱստերիա, Լատոնա, Lelantos?, Aphirape? և Լետո

Կեոս (հին հունարեն՝ Κοῖος, Կոյոս, թարգմանաբար՝ "հարց, հարցադրում"[1]), Տիտան հունական դիցաբանությունում, Ուրանոսի և Գեայի հսկա որդի։ Նրա համարժեք կերպարը Լատինական դիցարանում Պոլյուսն է, երկնային կամարը պահող սյունի մարմնավորում ում շուրջը պտտվում է երկնակամարը։

Դիցաբանությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և մյուս տիտանները Կեոսը չուներ զգալի դեր հին հունական կրոնում, նա հայտնվում է միայն տիտանների ցանկում, սակայն կարևոր դեր է ունեցել, որպես հետնորդների ծնող։ Իր քրոջ, Փեբեյի հետ միասին, դարձել են Լետոյի և Աստերիայի ծնողները[2]։ Լետոն իր հերթին Զևսի (տիտաններ Կռոնոսի և Հռեայի որդին) հետ ծնել են Արտեմիսին և Ապոլլոնին։

Կեոսին վերագրվում էր ռացիոնալ մտածելակերպ, իսկ նրա կնոջը, Փեբեյին կանխագուշակման կարողությունը, այսպիսով զույգը միասին տիրապետում էր տիեզերքում բոլոր գիտելիքներին։ Մյուս տիտանների հետ միասին Կեոսը մարտնչում էր Զևսի և մյուս Օլիմպոսի աստվածների դեմ Տիտանոմախայի ժամանակ։ Պատերազմում պարտություն կրելուց հետո Կեոսը իր եղբայրների հետ բանտարկվեց Տարտարոսում։ Ավելի ուշ Կեոսը խելագարվում է, ազատվում իր կապանքներից և փորձում փախչել, սակայն նրան բռնում ու ետ է վերադարձնում Կերբերոսը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Robert Graves. The Greek Myths, section 14 s.v. Births of Hermes, Apollo, Artemis, and Dionysus
  2. Հեսիոդոսի Թեոգոնիա, 404 ff
  3. Վալերիուս Փլակկուս, "Արգոնավորդներ" 3. 224 ff