Հռեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռեա
Տեսակտիտաններ և աստվածուհի
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռիգական
Այլ մշակույթներումԿիբելե, Անահիտ
Երևի համընկնում էԿիբելա և Ops?
ՀայրՈւրանոս[1]
ՄայրԳեա[1]
ՔույրԹեյա, Թեմիս, Մնեմոսինե, Փեբե և Տեթիս
Քույր/ԵղբայրԿրոնոս[2], Հապետոս[2], Հիպերիոն[2], Թեմիս[2], Թեյա[2], Օվկիանոս[2] և Տեթիս
ԱմուսինԿրոնոս
ԶավակներԶևս[2][3], Հերա[2][4], Դեմետրա[2], Պոսեյդոն[2][5], Հադես[2], Հեստիա[2], Էնիալիուս և Կերես
Հատկանիշներաստվածուհի-մայր
 Rhea (mythology) Վիքիպահեստում

Հռեա, մայր աստված, Ուրանոսի և Գեայի դուստրը (երբեմն նույնացվում է Գեայի հետ), Կրոնոսի կինը, բոլոր Կրոնոսյանների մայրը։ Հռեայի սկզբնական պաշտամունքի վայրերից մեկը եղել է Կրետե կղզին, որտեղ, համաձայն զրույցի, քարայրում նա ծնել և խնամել է Զևսին։ Որպեսզի Կրոնոսը երեխային կուլ չտար, կուրետները սրերով հարվածում են վահաններին և խլացնում մանկան ճիչը։ Կրետական Հռեայի քրմերը կոչվում էին կուրետներ, և առասպելը, հնարավոր է, ծագել է բացատրելու համար զենքերով պարը, որը կատարում էին քրմերը Հռեային և Իդեյան Զևսին նվիրված տոնի ժամանակ։ Հռեայի պաշտամունքը համեմատաբար վաղ միաձուլում է փոքրասիական Կիբելե աստվածուհու պաշտամունքի հետ, որին նույնպես անվանում էին Մեծ Մայր։ Հռեա-Կիբելեի պաշտամունքը կրում էր օրգիաների բնույթ, բայց բուն Հունաստանում այն հանդես է գալիս փոքր-ինչ մեղմացած ձևով։ Մ.թ.ա. 3-րդ դարից սկսած, այդ պաշտամունքը թափանցում է Հռոմ, որտեղ Հռեան մեծարվում էր Մեծ Մայր անվան տակ։ Հռեա-Կիբելեին ձոնված էին կաղնին և սոճին. նրա մշտական ուղեկիցն էր առյուծը; Հռեա-Կիբելեն սովորաբար պատկերվում էր ռազմակառքի վրա, որը քաշում են առուծները, ձեռքին ծնծղա, գլխին ատամնավոր թագ։ Հունական կրոնում Հռեան սովորաբար չի ունեցել առանձին տաճարներ և մեծարվում էր Կրոնոսի կամ Զևսի հետ համատեղ։ Աթենքում Հռեայի և նրա ամուսնու փոխարեն կատարվում էին կրոնիաներ, և նրանց պաշտամունքը նույնպես կենտրոնացված էր մեկ ընդհանուր տաճարում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Любкер Ф. РСКД/Rhea (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1153—1154.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Любкер Ф. Rhea (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1153—1154.
  3. Любкер Ф. Ζεύς (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1479—1482.
  4. Любкер Ф. Ἥρα (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 603—604.
  5. Любкер Ф. Ποσειδῶν (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1094—1095.