Կռոնոս
| Կռոնոս | |
|---|---|
| Տեսակ | տիտաններ |
| Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն և Հունական դիցաբանություն |
| Սեռ | արական |
| Երևի համընկնում է | Սատուրն և Saturn? |
| Հայր | Ուրանոս[1] |
| Մայր | Գեա[1] |
| Քույր/Եղբայր | Հռեա[2], Հապետոս, Հիպերիոն, Թեմիս, Թեյա, Օվկիանոս և Տեթիս |
| Ամուսին | Հռեա[1] |
| Կողակից | Heimarmene? և Էվոնիմ |
| Զավակներ | Զևս[1], Հեստիա[1], Հադես[1], Պոսեյդոն[1][3], Դեմետրա[1], Հերա[1][4], Էնիալիուս, Խիրոն, Դոլոփս, էրինիաներ, Մոյրաներ, Կրիոս և Doloncus? |
Կրոնոս (հուն․՝ Κρόνος ), տիտան հին հունական դիցաբանության մեջ։ Ուրանոսի (երկինք) և Գեայի (Երկիր) որդին։ Կրոնոսը մոր՝ Գեայի սադրանքով տապալել է հորը և տիրել աշխարհին։ Կրոնոսը Հադեսի, Զևսի և Պոսեյդոնի հայրն էր։ Հոր ճակատագրին արժանանալու երկյուղից Կրոնոսը կուլ է տվել իր նորածին զավակներին։ Կինը՝ Հռեան, խորամանկորեն փրկել է կրտսեր որդուն՝ Զևսին, որը, հասակ առնելով, Կրոնոսին ստիպել է փսխել զավակներին։ Այնուհետև Զևսը եղբայրների օգնությամբ հաղթել է Կրոնոսին և նետել Տարտարոս։ Ըստ Հեսիոդոսի «Թեոգոնիայի», Կրոնոսի տիրակալության ժամանակը եղել է աշխարհի «ոսկեդարը»։ Այլ զրույցի համաձայն՝ Կրոնոսը տապալվելուց հետո թագավորել է Երանության կղզում։ Մինչհելլենիստական Հունաստանում Կրոնոսը պաշտվել է որպես հունձքի աստված։ Կրոնոսի տաճարը կառուցված էր Աթենքի Ակրոպոլսի ստորոտին։ Հռոմայեցիները Կրոնոսին նույնացրել են Սատուռնի հետ։ Երբեմն հուն. Χρόνος (ժամանակ) բառի նմանությամբ Կրոնոսին սխալմամբ կոչել են ժամանակի աստված։ Կրոնոսը պատկերվել է որպես տարեց այր, գլխաշորով, մանգաղը ձեռքին։ Զավակներին խժռող Կրոնոսի կերպարը արտացոլվել է գեղանկարչությունում (Ռուբենս, Գոյա)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Любкер Ф. Κρόνος (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 356—357.
- ↑ Любкер Ф. Rhea (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1153—1154.
- ↑ Любкер Ф. Ποσειδῶν (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1094—1095.
- ↑ Любкер Ф. Ἥρα (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 603—604.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կռոնոս» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 667)։ |