Դիոնիսոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիոնիսոս
Michelangelo Caravaggio 007.jpg
Velázquez - El Triunfo de Baco o Los Borrachos (Museo del Prado, 1628-29).jpg
Dionysus.jpg
Drinking Bacchus WGAREG001.jpg
Տեսակ Օլիմպոսի աստվածներ և nature deity
Դիցաբանություն հին հունական դիցաբանություն
Սեռ արական
Երևի համընկնում է Bacchus
Հայր Զևս
Մայր Սեմելե
Կողակից Աֆրոդիտե
Զավակներ Thoas և Thoas[1]
Dionysos Վիքիպահեստում

Դիոնիսոս կամ Դիոնիս[2] (հին հուն․՝ Διόνυσος, Διώνυσος, լատ.՝ Dionysus), ըստ հռոմեական առասպելաբանության՝ Բաքոս[3] (հին հուն․՝ Βάκχος, լատ.՝ Bacchus), խաղողագործության ու գինեգործության աստվածը, Զևսի և Սեմելեի որդին։ Այս աստվածության պաշտանմունքը Հունաստան է ներթափանցել հավանաբար Թրակիայից։


Պաշտամունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոնիսոսի տոնախմբությունները կարևոր են նրանով, որ Աթենքում դրանցից են սկիզբ առել թատերական ներկայացումները: Աթենքում Դիոնիսոսի տոնախմբությունների՝ Մեծ դիոնիսականքի ժամանակ ելույթ էին ունենում այծենի հագած երգիչների խմբերը և կատարում հատուկ հիմներ-դիփերամբոսներ. սկսում էր մենակատարը, իսկ երգչախումբը պատասխանում էր նրան: Երգն ուղեկցվում էր պարով: Այդ դիփերամբոսներից հետագայում առաջ եկավ տրագեդիան՝ ողբերգությունը: Տրագեդիա բառը կարելի է բացատրել իբրև «այծերի երգ»՝ «տրագոս» (այծ) և «օդե» (երգ) բառերից: Դիոնիսոսը հաճախ պատկերվում էր խրախճասեր ու կենսուրախ շքախմբի ուղեկցությամբ, որի մեջ էին մտնում ծեր սիլենները, երիտասարդ սատիրները, ինչպես նաև Բաքոսի մոլեգին սպասուհիները՝ կին մենադները։ Դիոնիսոսին հատկապես հարգում էին գյուղական վայրերում։ Գյուղական տոնախմբություններում (գյուղական դիոնիսականք) Դիոնիսոսի պատվին կատարվում էին կատակի բնույթ կրող երգեր, որոնք նույնպես մենակատարն էր սկսում: Դրանք նույնպես ուղեկցվում էին պարով: Սրանից էլ առաջ է եկել կոմեդիան՝ կատակերգությունը: Կոմեդիա բառը կարելի է բացատրել իբրև «գյուղական երգ»՝ «կոմե» (գյուղ) և «օդե» (երգ) բառերից:

Դիցաբանական ավանդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոնիսոսի ծնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոնիսոսը Օլիմպոսի գերագույն աստված Զևսի և Թեբեի արքայադուստր Սեմելեի որդին էր: Երբ Սեմելեն հղի էր, աստվածների հայրը նրան երդվում է կատարել նրա ցանկությունը՝ ինչ էլ դա լինի: Զևսի կինը՝ Հերան, խանդելով Սեմելեին, ցանկանում է կործանել նրան և ներշնչում է, որ ամպրոպների աստծուց խնդրի ներկայանալ իր ամբողջ վսեմությամբ: Սեմելեն այդպես էլ խնդրում է, և երդումից հրաժարվել չկարողանալով, Զևսը ներկայանում է Սեմելեին՝ իր փառքի ու վեհության ամբողջ փայլով. նրա ձեռքին փայլատակում էր վառվռուն կայծակը, որի հարվածներից սասանվում է Թեբեի արքայական պալատը և բռնկվում կրակով` իր հետ այրելով և Սեմելեին: Մահվան գալարումների մեջ նա ծնում է Զևսի որդուն՝ Դիոնիսոսին, որը խիստ թուլակազմ էր և վտիտ, իսկ կրակը բորբոքվում էր նրա շուրջ: Զևսի հրամանով հողի միջից բուսնում են դալար ու թանձրախիտ բաղեղներ և իրենց կանաչով կրակից զերծ պահում մանուկ Դիոնիսոսին: Զևսը գրկելով տկար մանկանը՝ նրան կարում է իր ազդրի մեջ, որտեղ Դիոնիսոսը կազդուրվում է ու ամրանում, և ապա երկրորդ անգամ ծնվում իր հորից: Նրան դաստիարակության են հանձնում հավերժահարսներին, որոնց մոտ նա աճում է իբրև գինու գեղեցիկ ու մեծազոր աստված, որ մարդկանց ուժ ու հրճվանք է տալիս և արգասավորություն պարգևում:

Դիոնիսոսն ու նրա շքախումբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոնիսոս-Բաքոսը՝ իր շքախմբով (նկարիչ՝ Կորնելիս դե Վոս):

Դիոնիսոսը հաճախ հանդես է գալիս մենադների ու սատիրների ցնծացող բազմությամբ շրջապատված՝ երկրե-երկիր շրջելիս: Նրան հին հույները պատկերացնում էին շքախմբի առջևից գնալիս՝ խաղողի ողկույզի պսակը գլխին, բաղեղազարդ թիրասոսը ձեռքին: Նրա շուրջը երգելով ու ճիչեր արձակելով , արագաթափ պար բռնած, պտույտ են գալիս երիտասարդ մենադները, ցատկոտում են պոչավոր ու այծոտն սատիրները՝ գինուց արբեցած: Շքախումբը եզրափակում է Դիոնիսոսի իմաստուն ուսուցիչ ծերունի Սիլենոսը, որը, սակայն, թունդ հարբած է: Նա հազիվ նստած է ավանակի վրա՝ հենվելով կողքին դրված գինու տիկին: Սիլենոսին զգուշությամբ պահում են նաև կողքից քայլող սատիրները, որ վայր չընկնի: Այսպես, շվիների, սրինգների ու տիմպանների նվագակցությամբ ընթանում է Դիոնիսոսի շքախումբը բնակավայրից բնակավայր՝ մարդկանց սովորեցնելով խաղողագործություն և խաղողի հասուն ու ծանր ողկույզներից գինի պատրաստելու արվեստը:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Կուն, «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները», Երևան, 1979 թ.:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

https://www.youtube.com/watch?v=QBWsnxe1l9w

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]