Հիմենևս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիմենևս
Տեսակհունական դիացաբանության աստված և բնության աստվածություն
Սեռարական
Երևի համընկնում էHymen?
ՀայրԴիոնիսոս, Ապոլլոն և Magnes?
ՄայրԱֆրոդիտե, Կալլիոպե, Տերփսիքորա, Ուրանիա և Կլիո
Ասպարեզամուսնություն
 Hymen (god) Վիքիպահեստում

Հիմենևս (հին հունարեն՝ Ὑμήν), հունական դիցաբանության[1] ամուսնության աստված, որի հետ են կապված ամուսնական օրհներգեր[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ծագման հետ կապված՝ դիցաբանական կերպարները հակասական են[3]։ Հիմենևսը Ապոլլոնի և ինը մուսաներից մեկի (Կալիոպեի[4] կամ Թերփսիքորայի[5]), կամ էլ Կլիոյի[6] որդին էր։ Ըստ Քսանթոս Լիդիացու՝ Դիոնիսոսի և Աֆրոդիտեի որդին էր, ինչպես նաև՝ Տանտալոսի և Ասքալոսի հայրը[7]։

Նրա մասին ասքերից մեկի համաձայն՝ Հիմենևսը Ապոլլոնի սիրեցյալ Մագնետայի որդին էր։ Սիրո պատճառով Ապոլլոնը չէր լքում Մագնետայի տունը, իսկ Հերմեսն այդ ժամանակ գողանում է նրա կովերը[8]։ Հիմենևսին նաև համարում են Հեսփերոսի կամ Փամիրիսի որդի[5]։

Նոննեսի պոեմի համաձայն՝ Հիմենևսը Դիոնիսոսի սիրելին էր[9] և բեովտիացիների հրամանատարը Դիոնիսոսի հնդկական արշավանքի ժամանակ[10]։ Արշավանքի ժամանակ վիրավորվեց Մելանեոսի կողմից[11]։ Մրցել է նաև Օֆելտի խաղերի նետաձգության մրցույթում[12]։

Նոննեսի մոտ հիշատակվում է նաև ևս մեկ Հիմենևս, որը Ուրանոսի որդին էր և ամուսնության աստվածը[13]։ Նա Կոտտաբոս էր խաղում Էրոսի հետ[14]։ Աֆրոդիտեի դեսպանն էր Էրոսի մոտ[15]։

Դիոնիսոսի հարսանիքի ժամանակ առևանգվել է մոյրաներից մեկի կողմից[16]. Նրան վերակենդանացնում է Ասկլեպիոսը[17]։

Առասպելներում նա ներկայացվում է որպես կնոջ գեղեցկությամբ աչքի ընկնող պատանի, որը մահանում է ծաղկուն հասակում, իր ամուսնության օրը՝ երիտասարդության և գեղեցկության անցողիկության պատճառով։ Նրան հուղարկավորում է իր մայրը՝ մուսան։ Այս պատմությունը խորհրդանշում է ամուսնության պատճառով անմեղության ու մաքրության կորուստը։ Բացի այդ, Հիմենևսի մահը խորհրդանշում է նաև ամուսնությունից հետո էրոտիկ հարաբերությունների դադարեցումը։

Ըստ մի աթենական ասքի՝ աթենացի Հեմինևսը գեղեցկատես պատանի է, որին առևանգում են ծովահենները Դեմետրայի և Էլևսինեի տոնակատարության ժամանակ՝ մյուս աղջիկների ու կանանց հետ միասին։ Երազում ծովահենները սպանվում են, իսկ Հիմենևսը աղջիկներին Աթենք է վերադարձնում[18]։

Արվեստում (մասնավորապես հռոմեական և հատկապես Պոմպեյից հայտնաբերած որմնանկարներում) Հիմենևսը համարվում է սլացիկ պատանի՝ մի ձեռքին ջահ, իսկ մյուսին՝ դափնեպսակ, դեմքի խիստ արտահայտությամբ, որով էլ տարբերվում է Էրոսից։ Հագին զաֆրանե թիկնոց է[19]։

Ըստ փիլիսոփա Պրոկլուսի՝ Հիմենևսը Աֆրոդիեի, Ուրանոսի և Հեփեստոսի մտացածին ամուսնությունն էր[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мифы народов мира. М., 1991—92. В 2 т. Т. 1. С. 304.
  2. Гомер. Илиада XVIII 493; Псевдо-Гесиод. Щит Геракла 274.
  3. См. также Еврипид. Гераклиды 916; Бион. Плач об Адонисе 87.
  4. Схолии к Пиндару. Пифийские песни IV 313 // Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин. Мифы. СПб, 2000. С. 286.
  5. 5,0 5,1 Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т. 2. С. 155.
  6. Гигин. Мифы, выписки Досифея 1.
  7. Стефан Византийский. Этника // Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин. Мифы. СПб, 2000. С. 286.
  8. Гесиод. Великие Эои, фр. 256 М.-У. = Антонин Либерал. Метаморфозы 23, 1—2.
  9. Нонн. Деяния Диониса XV 162—164; XXIX 14; Лихт Г. Сексуальная жизнь в Древней Греции. М., 2003. С. 397, из Псевдо-Климента Римского.
  10. Нонн. Деяния Диониса XIII 84.
  11. Нонн. Деяния Диониса XXIX 75.
  12. Нонн. Деяния Диониса XXXVII 732.
  13. Нонн. Деяния Диониса XXIV 84.
  14. Нонн. Деяния Диониса XXXIII 66.
  15. Драконций. Медея 88.
  16. Пиндар, фр. 139 Бергк.
  17. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 10, 3.
  18. Первый Ватиканский мифограф I 74.
  19. Овидий. Метаморфозы X 1.
  20. Прокл. Гимны V 5.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]