Տիսիփոնե (հին հունարեն՝ Τισιφόνη « Մահվան վրիժառու»), հին հունական դիցաբանության[1] մեջ Էրինիաներից մեկը։ Ծնվել է արյան կաթիլներից, որոնք թափվել են Ուրանոսին կրտելու ժամանակ[2]։ Ինչպես նկարագրում էր Վերգիլիոսը նա նստում է Հադեսում` երկաթե աշտարակում[3]։
Եվրիպիդեսը իր «Ալկմենոն Կորինֆե»-ում ողբերգությունում ասում է, որ նա Ալկմենոյի աղջիկն է և ծնվել է Մանտոնում։ Նա մեծացել է այնքան գեղեցիկ, որ Կրեոնտի կինը վախեցել է, որ նա կնության կառնի նրան և Տիսիփոնեին վաճառում է որպես ստրուկ։