Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Հարպիաներ, փոթորկի աստվածուհիներ։ Հոմերոսը չի նշում նրանց թիվը և անունները, բացի Պողարգեից (Արագոտն)։ Ըստ Հեսիոդոսի, Աելլլո և Օկիպետա թևավոր աստվածուհիները հարպիաներ են։ Ավելի ուշ հարպիաները պատկերվում էին որպես թևավոր հրեշներ, աղջկա գլուխ ունեցող թռչուններ։ Արգոնավորդների մասին զրույցներում հարպիաները կույր Փինեսին տանջում են սովից, հափշտակելով կամ ապականելով նրա ուտելիքը։ Բորեադները նրանց քշում են։ Այլաբանորեն հարպիա նշանակում է՝ չար կին։