Էոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էոս
Eos utgjutande morgondaggen, Nordisk familjebok.png
Տեսակ աստվածուհի և Տիտաններ
Դիցաբանություն հին հունական դիցաբանություն
Սեռ իգական
Այլ մշակույթներում Ավրորա
Երևի համընկնում է Ավրորա, Zorya, Ēostre և Ushas
Վայր Երկինք
Հայր Հիպերիոն
Մայր Թեյա
Եղբայր Հելիոս
Քույր Սելենե
Ամուսին Աստրեոս
Զավակներ Բորեաս, Զեփիրոս, Նոտոս, Hesperus, Phaethon[1], Phosphorus և Apeliotes
Հատկանիշներ Արշալույսի աստվածուհի
Eos Վիքիպահեստում

Էոս (Հին հունական՝ Ἕως, Ἠώς, միկոներեն A-wo-i-jo), հունական դիցաբանության մեջ լուսաբացի տիտանուհի-աստվածուհի, տիտան Հիպերիոնի և տիտանուհի Թեայի դուստրն է, արև-Հելիոսի և լուսին Սելենեի քույրը (այլ տարբերակներում նա համարվում էր Հելիոսի դուստրը, նրա մայրը համարվում էր երբեմն էլ Նիկտան)։ Նրան կոչում էին Պալանտիադա։ Աստրեոսը նրա ամուսին էր, ումից ծնել էր զավակներ `Անեմներ Anemoi (քամիներ) և Աստրեր (աստղեր):

Aquote1.png Գնալով մոտենում է առավոտը։ Լուսին աստվածուհին արդեն վաղուց է իջել երկնակամարից։ Հազիվ նկատելի լուսավորվեց արևելքը։ Ապա արևելքում վառ պայծառ դարձավ արշալույսի նախակարապետը՝ լուսաստղ Էոսփորոսը: Թեթև քամի փչեց։ Գնալով բոսորանում է արևելքը։ Եվ ահա, վարդամատն Արշալույս-Էոս դիցուհին բաց արեց դարպասները, որոնց միջից ուր որ է դուրս կգա ճաճանչափայլ Արև-Հելիոս աստվածը։ Aquote2.png


Էոսը հայտնվում էր վաղ առավոտյան, դուրս գալով օվկիանոսից, և կառքի վրա՝ կազմված գեղեցիկ ձիերով, բարձրանում էր դեպի երկինքը։ Պոետները, սկսելով Հոմերոսից, նկարագրելով Էոսին և նրա գեղեցկության փառքը, անվանում էին այն "վարդափայլ", "նրբագանգուր", "ոսկեգահակիր", "հագած զաֆրան պեպլոս" և այլն։ Նրա մակդիրները ունեն հետևյալ բացատրություն՝ "Մինչև արևածագը երկնքում, հայտնվում են ճառագող կենտրոնում վարդագույն շերտերը, որոնք հիշեցնում էին փռված ձեռքերի մատները"։

Aquote1.png Կարմրավառ զգեստներով, իր վարդագույն թևերներով Արշալույս աստվածուհին ճախրում է դեպի

լուսավորող երկինքը, որ ողողված է վարդագույն լույսով։ Իր ոսկեղեն սափորից գետին է հեղում աստվածուհին այգացողը, որի կաթիլները կանաչի ու ծաղիկների վրա փայլփլում են ադամանդների պես։ Երկրի վրա ամենայն ինչ ախորժելի հոտ է արձակում,բուրմունք է ծխում ամենուրեք։

Aquote2.png

Վարդագույն մատներով աստվածուհին, ինչպես նրան կոչում էր Հոմերոսը, բարձրանում էր առավոտյան իր անկողնուց, դուռս էր գալիս իր կառքով լծած աստվածային ձիերով՝ Լամպոս և Փաետոն ծովի խորքից և լուսավորում էր տիեզերքը։ Դեռևս Հոմերոսն էր անվանում Ավրորային օրվա աստվածուհի և նույնացնում էր (մասնավորապես տրագիկների մոտ) Հեմերայի (օրվա) հետ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էոս անվանումը ծագում է նախահնդեվրոպական *h2aus-os-(լատինական *Ausṓs) արմատից։ Որը նաև արտացոլվել է նախա-գերմանյան *Austrō, Հին գերմանական Ôstara և Հին Անգլերենի Ēostre/Ēastre բառերում։ Հռոմեական դիցաբանության մեջ, Էոսը համապատասխանում էր Ավրորային, բալտական դիցաբանության մեջ – Աուշրային (ausra), հնդարիական դիցաբանության ՝ Ուշասին։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էոսը տիտան Հիպերիոնի և տիտանուհի Թեայի դուստրն է, արև-Հելիոսի և լուսին Սելենեի քույրը, "ով լուսաւորում է այն ամենը, ինչ երկրի վրա է, և անմահ աստվածներին, ովքեր ապրում էին լայն երկնքում"։ Հեսիոդը իր Թեոգոնիայում (371-374)։ Տիտանների սերունդը նախորդել են Օլիմպոսի բոլոր ծանոթ աստվածություններին, որոնք ժամանակի ընթացքում դուրս էին մղել վերջիններին (տիտաններին)։

Սիրելիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ բազմաթիվ առասպելների, Էոսը կրքոտ սրտի տեր դիցուհի էր և հեշտությամբ տարվում էր ամեն մի գեղեցիկ մահկանացու երիտասարդներով։ Այս փաստը բացատրվում էր նրանով, որ Էոսը բազմիցս համատեղ անկողին է կիսել Արեսի հետ, և Աֆրոդիտեն, որը վերջինի սիրուհին էր, ոգեշնչված վրեժխնդրությամբ Էոսի նկատմամբ, հավերժական անխնա կիրք էր ներշնչել նրան երիտասարդ մահկանացուների հանդեպ։ Դրանով է բացատրվում առավոտյան էրեկցիան տղամարդկանց մոտ և լուսաբացի բոսորագույն գույնը, ինչը ինրև ամաչկոտության վկայություն է անցկացված գիշերվա համար։ Մահկանացուներից, ով վայելել է նրա սերը, բանաստեղծները նշում են Կելիտային և Տեփոնին։ Նաև կա հիշատակում Կեփալոսի մասին, Պրոկրիսի ամուսնու։ Եթե Էոսի սիրո օբյեկտը չէր ենթարկվում նրան իր կամոկ, ապա նա գողանում էր նրան։ Այսպիսով նա գողացել էր Կելիտային, Կեփալոսին, հնարավոր է Հանիմեդին։ Օրիոն նրա սիրեկան էր, իսկ Տեփոնը ամուսինն էր։

Տարված նրա վառ գեղեցկությամբ, Էոսը աղաչում է Զևսին պարգևել նրան անմահություն, մոռանալով ավելացնել խնդրանք, որ պահպանի նաև նրա հավերժական երիտասարդությունը։ Երբ, ապրելով երկար ու երջանիկ կյանք, Տիփոնը (կամ Տիտոն), ով մարմնավորում է ցերեկվա լույսը, ծերանում է, Էոսը կողպում է նրան մի սենյակում, որտեղից երբեմն լսվում է նրա զառամյալ ձայնը։ Ըստ ավելի ուշ լեգենդի, Էոսը կարեկցանքից ելնելով փոխակերպում է նրան ծղրիդի։

Տիփոն/Տիտոն և Էոս

Այս ամուսնությունից Էոսը երկու որդի է ունենում՝ Էմափիոն և Մեմնոն՝ Եթովպիայի ապագա թագավոր, ով ստիպված պայքարի մեջ կմտներ Տրոյայում և կզոհվեր Աքիլլեսի հետ մարտում։ Էոսը սիրելի որդու մարմինը տեղափոխում է Եթովպիա, որտեղ, ըստ հնագույն հույն բանաստեղծների ներկայացմանը, Հելիոսի պալատներն էին, և հավիտյան սգում է նա որդու մահը, թափելով առատ արցունքներ ՝ առավոտյան շաղեր։ . Մեմնոսի մահից հետո Էոսը աղաչում է Զևսին որդու քույրերին դարձնել Մեմնոիդ (Memnonid) թռչուններ։

Նրան նվիրված է LXXVIII Օռփիական օրհներգը։ Գլխավոր կերպար է Էսքիլոսի (Aeschylus) "Հոգիների կշռում" (fr.329 RADT) ողբերգության մեջ։
Aquote1.png Մի անգամ սիրունատես Կեփալոսին նկատեց արշալույսի բոսորամատն Էոսը, հափշտակեց նրան ու Աթենքից հեռու տարավ, դեպի երկիր ամենահեռավոր ծայրամասը։ Իսկ Կեփալոսը միայն Պրոկրիսին էր սիրում, միայն նրա մասին էր մտածում։ Պրոկրիսի անունը չէր իջնում նրա շուրթերից։ Անհունորեն կարոտում էր կնոջը և Էոս դիցուհուն աղերսում թողնել իրեն, որ կրկին Աթենք գնա։ Զայրացավ Էոսը և այսպես ասաց կեփալոսին.

- Լա՛վ, ե՛տ գնա Պրոկրիսի մոտ, այլևս մի՛ տրտնջա ճակատագրիցդ, կգա ժամանակ և դու կզղջաս, որ Պրոկրիսը քո կինն է, կզծջաս մինչև իսկ նրան ճանաչած լինելուդ համար։ Օ՛, ես կանխատեսում եմ, որ այդպես էլ կլինի։ Էոսն ազատ արձակես Կեփալոսին։ Հրաժեշտ տալով՝ նա համոզեց նրան փորձել կնոջ հավատարմությունը։ Աստվածուհին փոխեց Կեփալոսի արտաքինը և նա, առանց ճանաչվելու, վերադարձավ Աթենք։

Aquote2.png
Շարադրված է ըստ Օվիդիոսի Կերպարանափոխություններ պոեմի։

Էտրուստական մեկնաբանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտրուսկաների մոտ լուսաբացի դիցուհին համարցում էր Թեսան։ Նրան պատկերացնում էին մի երիտասարդ սիրեկանի հետ (հայտնի էր արդեն իսկ հինգերորդ դարում) ։ Հավանաբար նրանք ոգևորվել էին ներմուծված հունական նկարազարդ – ծաղկամանններից։ Թեև էտրուսկները նախընտրել են ներկայացնել աստվածուհուն, որպես դաստիարակված (Kourotrophos), այլ ոչ թե երիտասարդներ հափշտակող, վաղ անտիկ քանդակագործական ակրոտերիումներում Էտրուսկական Ցերեից, որը այժմ գտնվում է Բեռլինում, աստվածուհին պատկերված էր արխայիկ վազքի դիրքում, հարմարեցված հույներից, և մի տղա գիրկում, որը սովորաբար Էոսն և Կեփալոսն էին։ Էտրուսկական հայելու վրա Թեսան պատկերված է մի երիտասարդի հետ, ով ներկայագված էր որպես Տինթու։

Հռոմեական մեկնաբանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էոսի հռոմեական համարժեք դիցուհին Ավրորան էր։ Լուսաբացը հետագայում կապվածություն հաստատեց հռոմեական Մատուտա Matuta պաշտամունքի հետ, ավելի ուշ հայտնի դարձավ որպես Մայր Մատուտա։ Նա նաև ասոցիացվում էր ծովային նավահանգիստների և նավահանգիստների հետ, և ուներ մի տաճար Եզների Ֆորումում (Forum Boarium)։

Հունիսի 11, Մատրալիա (Matralia) նշվում էր այդ տաճարի մեջ ի պատիվ Մայր Մատուտայի (Matuta)։ Այս փառատոնը միայն կանանց համար էր նախատեսված իրենց առաջին ամուսնության կապակցությամբ։

Մականուններ (էպիտետներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունարեն անվանումը Հռոմերեն անվանումը Նշանակությունը
Ηριγενεια Erigenea Վաղ ծնունդ (êri-, genos)
Ορθρια Orthria Առավոտյան-Մթնշաղ (orthros)
Ἡμερα Hemera Օր (hêmera)
Τιτω Tito Օր (titô)
Αυως Auos Լուսաբաց (դորիկան մեկնաբանությամբ)
Αως Aos Լուսաբաց (էոլական մեկնաբանությամբ)
Ροδοδακτυλος Rhododactylus Վարդամատ (rhodos, daktylos)
Ροδοπαχυς Rhodopachus Վարդով/վարդերով զինված (rhodos, pakhus)
Χρυσοπαχς Chrysopachus Ոսկով/ոսկե զինված (khrysos, pakhus)
Φαεσφορος Phaesphorus Լույս բերող (phaethô, phoros)
Κροκοπεπλος Crocopeplos Զաֆրան հագած (krokos, peplos)

Էոսը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պատիվ Էոսին անվանվել է աստերոիդ (221) Էոս՝ հայտնաբերված 1882 թ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էոս
  • Н.А. КУН "ЛЕГЕНДЫ И МИФЫ ДРЕВНЕЙ ГРЕЦИИ"
  1. https://www.wikidata.org/wiki/Q3378668