Աթենեոս
Արտաքին տեսք
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Աթենեոս | |
|---|---|
| Ծնվել է | մոտ 170 |
| Ծննդավայր | Նաուկրատիս, Բուհեյրա, Եգիպտոս[1] |
| Մահացել է | ոչ վաղ քան 223 |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ |
| Երկեր | Deipnosophistae?[1] |
| Մասնագիտություն | գրող, հռետոր և քերական |
Աթենեոս կամ Աթենեոս Նավկրատոսցի (հին հունարեն՝ Ἀθήναιος Ναυκρατίτης, Ἀθηναῖος Ναυκρατίτης, լատին․՝ Athenaeus, մոտ 170, Նաուկրատիս, Բուհեյրա, Եգիպտոս[1] - ոչ վաղ քան 223), 2-3 դդ. հույն հռետոր և քերականագետ, ծագումով Եգիպտոսի Նավկրատիս քաղաքից։ Սկզբում ապրել է Ալեքսանդրիայում, այնուհետև տեղափոխվել է Հռոմ։ Հեղինակ է գրեթե ամբողջությամբ մեզ հասած «Սոփեստների խնջույքը» երկի (15 գիրք, հին հունարեն՝ Δειπνοσοφισταί)։ Երկում ներկայացված է 30 սոփեստների կողմից տարվող երևակայական երկխոսություն, որոնք խոսում են հին հույների բարքերի, մասնավոր և հասարակական կյանքի, արվեստի, մշակույթի, գրականության և քերականության տարբեր բնագավառների և այլ առարկաների մասին։ «Սոփեստների խնջույք» երկը անտիկ պատմության և մշակույթի կարևոր սկզբնաղբյուր է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Λεξικό Νεοελληνικής Λογοτεχνίας (հուն.): Πρόσωπα, Έργα, Ρεύµατα, Όροι — Αθήνα: 2007. — P. 24. — ISBN 978-960-16-2237-8
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթենեոս» հոդվածին։ |
| ||||||||||||||||