Ատլաս (դիցաբանություն)
-
Անվան այլ կիրառումների համար տես՝ Ատլաս (այլ կիրառումներ)
Ատլաս |
|
---|---|
![]() |
|
Տեսակ | Տիտաններ |
Դիցաբանություն | հունական |
Սեռ | արական |
Հունական գրաձև | Άτλας |
Զբաղմունք | իր ուսերին է պահում երկնակամարը |
Ծնվել է | չկա |
Հայր | Հապետոս[1] |
Մայր | Կլիմենե[1] |
Քույր/Եղբայր | Պրոմեթևս[1][2], Մենետիոս[1], Էպիմեթևս[1] և Q5873881? |
Ամուսին | Պլեյոնե և Aethra |
Կողակից | Hesperis |
Զավակներ | Merope, Սասպեյրներ, Hyas, Taygete, Մայա, Celaeno, Կալիպսո, Alcyone, Sterope, Էլեկտրա, Hesperus, Ambrosia, Cleeia, Coronis, Polyxo, Aesile, Dioné և Q20875088? |
Կապված հասկացողություններ | քարտեզների ժողովածուն |
Atlas (mythology) Վիքիպահեստում |
Ատլաս (հին հուն․՝ Άτλας), տիտան, որն իր ուսերին պահում էր երկնակամարը. Հապետոսի և Կլիմենեի որդին, Պրոմեթևսի և Էպիմեթեսի եղբայրը, Պլեադաների, Հիադաների և Հեսպերուհիների հայրը։ Ըստ առասպելի, Ատլասը պարտավոր էր իր ուսերին պահել երկինքը՝ որպես պատիժ, աստվածների դեմ տիտանների պատերազմին մասնակցելու համար։
Հերակլեսի սխրանքներից մեկը կապված է Ատլասի մասին զրույցի հետ։ Ըստ հետագա մի առասպելի, Ատլասը եղել է Աֆրիկյան մի արքա, որը հրաժարվել է հյուրնկալելու Պերսևսին, որի համար էլ վերջինիս կողմից Մեդուսայի գլխի օգնությամբ, փոխարկվել է Ատլաս լեռան։ Ատլասի անունից ծագել է Ատլանտյան օվկիանոսի անվանումը։ Քարտեզների անդրանիկ ժողովածուների վրա Ատլասի պատկերումից ծագել է ատլաս անվանումը։ Ճարտարապետության մեջ ատլասներ կոչվում են տղամարդկանց այն արձանները, որոնք իրենց ուսերին պահում են ծածկը կամ սյունասրահը։ Ատլասի կերպարը հանդիպում է պոեզիայում։ Ատլաս ասում են քարտեզներին։
Բովանդակություն
Առասպելաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիրառվել է անտիկ շրջանում (Զևսի տաճարը Ակրագասում՝ Ակրագանտ, այժմ Ագրիջենտո, Իտալիա, 5-րդ դար մեր թվարկությունից առաջ) և 17-րդ դարից մինչև 20-րդ դարի սկզբի ճարտարապետության մեջ (Թուլոնի ռատուշայի Ատլանտները, Ֆրանսիա, 1656-1657 թվականներին, քանդակագործ Պ. Պյուժե։ Լենինգրադի Նոր Էրմիտաժի սյունասրահի Ատլանտները, 1844-1849 թվականներին, քանդակագործ Ա. Ի. Տերեբենյով)։
Գառնիի հեթանոսական տաճարի (առաջին դար) հյուսիսային ճակատի աստիճանների երկու կողմում կան ատլանտը պատկերող բարձրաքանդակներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Любкер Ф. Atlas (ii) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 181–182.
- ↑ Любкер Ф. Prometheus // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1109–1110.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Origin of the term "Atlas" as a name for a collection of maps
- Robert Graves, The Greek Myths, London: Penguin, 1955; Baltimore: Penguin. ISBN 0-14-001026-2
- Smith, William; Dictionary of Greek and Roman Biography and Mythology, London (1873). "Atlas"
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Warburg Institute Iconographic Database (ca 140 images of Atlas)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դիցաբանական բառարան, «Լույս», Երևան, 1985, էջ 30–31։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |