Հեսպերիդներ
Հեսպերիդներ | |
---|---|
![]() | |
Տեսակ | հունական դիցաբանության կերպարների խումբ |
Ենթատեսակ | հունական նիմֆա |
Հայր | Զևս, Ատլաս, Էրեբոս, Փորկիս և Հեսպեր |
Մայր | Նիքս, Թեմիս, Կետո և Հեսպերիդա |
Hesperides (mythology) Վիքիպահեստում |
Հեսպերիդներ (հին հուն․՝ Ἑσπερίδες), հունական դիցաբանության կերպար[1], որի անունը ծագել է հայր Հեսպերի կամ մայր Հեսպերիսի (Hesperis) անունից:
- հորական կողմից՝ նիմփաներ, Հեսպերի և Նիքսի դստրեր
- մորական կողմից՝ Հեսպերիսի և Ատլասի 7 աղջիկները, որոնք իրենց մոր հետ հետապնդվում էին Օրիոնի կողմից[2]
Ըստ մեկ այլ տարբերակի նրանք Փորկիսի և Կետոյի դստրերն են: Բնակվում են Գորգոնների հարևանությամբ՝ երջանիկ կղզիներում: Այգում, որտեղ նրանք ապրում էին և որը հսկում էր Լադոն վիշապը, աճում էին ոսկե խնձորներ, որը Գեյայի հարսանեկան նվերն էր Հերային: Այդ խնձորներին հասնելը Հերակլեսի 11-րդ սխրանքն էր: Ավելի ուշ, գրողները Հեսպերիդը տեղափոխեցին Գիպերբորեյաների երկիր: Առասպելում խնձորների ավանդազրույցը մատնանշում է նրա արևելյան ծագումը[3]:
Հեսպերիդի անունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Պսևդո Ապոլոդորի աշխատությունում քույրերը չորսն են. Էգլա (Αἴγλη, «փայլ»), Էրիթիա (Ἐρύθεια, «կարմիր»), Հեսպերա (Ἑσπέρα, «երեկոյան», քույրերից ավագը) և Արետուսա (Ἀρέθουσα):
Ըստ մեկ այլ տարբերակի նրանք յոթն են՝ Օլիմպիայում գտնվող Զևսի գահին պատկերված են երկու Հեսպերիդ[4], իսկ Օլիմպիայում գտնվող Հերայի տաճարին կա Հեսպերիդի հինգ արձան[5]:
Ատլասի և Հեսպերիդի յոթ աղջիկներն են՝ Մայան, Էլեկտրան, Տայգեյան, Աստերոպան, Մերոպան, Ալկիոնան և Կելենան: Հերպեսիդները անվանվել են նաև ի պատիվ իրենց հոր՝ Ատլանտիդայի (Atlantidae). հաշվվում են մինչև 15 Ատլանտիդա, այդ թվում Բաքոսի դաստիարակչուհիները՝ Նաքսոսի Լիկուրգ ցարի աղջիկները, որոնց կարծես թե Յուպիտերը տեղափոխել էր Օլիմպոս որդուն խնամելու համար: Հենց Բաքոսի դաստիարակչուհիներին էլ անվանել են Պլեադներ, քանի որ նրանք Պլեյոնեի աղջիկներն են[2]:
- Արետուսա: Հեսպերիդա[6]
- Հեսպերիա (Հեսպերա) Հեսպերիդներից մեկի անունը, Նիքսի և Էրաբի դուստրը[7]: Վերափոխվել է բարդու[8]
- Հեստիա: Հեսպերիդա[6]
- Հիպերեֆուսա: Գիշերվա դուստրը, հեսպերիդներից մեկը[9]
- Էգլա: Հեսպերիդա[10]; վերափոխվել է ուռենու[11]
- Էրիփեա (Էրիթեա\Էրիֆեիդա) Հեսպերիդա[12]; վերափոխվել է թեղիի[8][13]
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Հեսպիոդի ծնվել են Նաքսոսից[14]: Ապրում են Օվկիանոսի մյուս կողմում՝ Գորգոնների կողքին, Հեսպիոդը նրանց անվանում էր «երգչուհիներ»[15]: Նրանք Ատլասցիներն են, որոնք ապրում են «Ատլասի մոտ, այնտեղ, ուր բնակվում են հիպերբորեյները»[6]: Ատլասին երբեմն անվանում են հեսպերիդների հայր[2][16]:
Հեսպերիդների խնձորների մասին պատմությունը տեղ է գտել «Տիտանոմախիայում» (մ. թ. ա. VIII դարի վեպ)[17], որի հեղինակը Ստեսիխորն է[18]:
Ըստ Ֆերեկիդի, երբ Հերան ամուսնանում է Զևսի հետ, Գեան նրան նվիրում է ոսկե խնձորներ: Հերան դրանք տնկում է Ատլասի աստվածների այգում, և քանի որ Ատլասի աղջիկները գողանում էին խնձորները, Հերան որպես հսկիչ այնտեղ է տեղափոխում Լադոն անունով օձին[19]: Օձը ուներ հարյուր գլուխ և երկու հարյուր աչք, որպեսզի միշտ հսկի խնձորները: Խնձորները երեքն էին[20]:
Ըստ Դիոդորի, ավազակները, որոնք ուղարկվել էին եգիպտական թագավոր Բուսիրիդի կողմից, առևանգում են Հեսպերիդներին, երբ նրանք խաղում էին բակում: Նստելով նավը, ավազակները լողում են ոչ այնքան հեռու և ափ են իջնում «ինչ-որ հրվանդանի մոտ», որպեսզի ճաշկերույթ կազմակերպեն: Հերակլեսը ժամանում է այնտեղ, սպանում ավազակներին, իսկ աղջիկներին տեղափոխում է իրենց հոր մոտ: Որպես երախտագիտության նշան Ատլասը նրանց է տալիս խնձորները.[16]:
Այժմեականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեսպերիայի պատվին է կոչվել 1861 թվականին հայտնաբերված (69) Հեսպերիա աստերոիդը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Աշխարհի ժողովուրդների առասպելներ. М., 1991-92. В 2 т. Т.1. С.298-299
- ↑ 2,0 2,1 2,2 «Атлантиды»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ «Геспериды»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ Павсаний. Описание Эллады V 11, 6
- ↑ Павсаний. Описание Эллады V 17, 2
- ↑ 6,0 6,1 6,2 Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека, II 5, 11.
- ↑ Гигин. Мифы. Введение 3
- ↑ 8,0 8,1 Аполлоний Родосский. Аргонавтика IV 1418
- ↑ Гесиод, фр.360 М.-У.
- ↑ Гесиод, фр.360 М.-У.; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 5, 11; Гигин. Мифы. Введение 1
- ↑ Аполлоний Родосский. Аргонавтика IV 1419
- ↑ Гесиод, фр.360 М.-У.; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 5, 11
- ↑ Гигин. Мифы. Введение 1
- ↑ Гесиод. Теогония 215—216
- ↑ Гесиод. Теогония 275.519
- ↑ 16,0 16,1 Диодор Сицилийский. Историческая библиотека IV 27, 1-4
- ↑ Титаномахия, фр.8 Ивлин-Уайт
- ↑ Герионеида, фр. S8 Пейдж
- ↑ Псевдо-Эратосфен. Катастеризмы 3; Гигин. Астрономия II 3, 1; Афиней. Пир мудрецов III 25, 83 с
- ↑ Примечания Ф. А. Петровского в кн. Лукан. Фарсалия. М., 1993. С.343; Любкер, Фридрих Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.2. С.111
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Հեսպերիդներ Վիքիպահեստում |
---|
- «Hesperides»։ Encyclopædia Britannica 13 (11th ed.)։ 1911
- The Theoi Project, "The Hesperides"
- 'The Garden of the Hesperides' in the Lady Lever Art Gallery
- JC Loudon on the Gardens of Hesperides (1835)
- «Атлантиды»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907