Ֆրեդերիկ Լեյթոն
Ֆրեդերիկ Լեյթոն անգլ.՝ Frederic Leighton | |
---|---|
![]() | |
Ի ծնե | անգլ.՝ Frederic Leighton Leighton |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1830[1][2][3][4][5][6][7][8][9] |
Ծննդավայր | Սկարբորո, North Yorkshire, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հունվարի 25, 1896[1][2][3][4][5][6][7][8][9] (65 տարեկանում) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն |
![]() |
Կրթություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ և քաղաքական գործիչ |
Ոճ | Պրեռաֆայելիտներ, Էտրուսկա դպրոց և էսթետիզմ[10] |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Lieder ohne Worte, Հռոմի վիլլա Մալտա և Կիզիչ հունիս |
Մեկենասներ | Էդուարդ VII |
Պարգևներ | Հռոմեական մրցանակ Թագավորական ոսկե մեդալ և Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան |
Պաշտոն | Լորդերի պալատի անդամ |
Անդամակցություն | Թագավորական գեղարվեստական ակադեմիա |
ստորագրություն![]() | |
Frederic Leighton Վիքիպահեստում |
Ֆրեդերիկ Լեյթոն, Լեյթոնի 1-ին բարոն (անգլ.՝ Frederic Leighton, դեկտեմբերի 3, 1830[1][2][3][4][5][6][7][8][9], Սկարբորո, North Yorkshire, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 25, 1896[1][2][3][4][5][6][7][8][9], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն, 1878-1896 թվականներին հայտնի է եղել որպես Սըր Ֆրեդերիկ Լեյթոն), անգլիացի նկարիչ, քանդակագործ: Լեյթոնի ստեղծագործություններում պատկերված են պատմական, բիբլիական, դասական թեմաներ: Պատմության մեջ Լեյթոնը հայտնի է որպես ամենակարճ ժամկետով պերը, քանի որ կոչումը ստանալուց մեկ օր հետո մահացել է[11]:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեյթոնը ծնվել է Սքարբորո առողջարանային քաղաքում: Ընտանիքը զբաղվել է ներմուծման և արտահանման բիզնեսով: Սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջի դպրոցում: Գեղարվեստական կրթություն ստացել է Եվրոպայում, նախ Էդվարդ ֆոն Շտեյնլի, ապա՝ Ջովաննի Կոստայի մոտ: 17 տարեկան հասակում 1847 թվականի ամռանը Ֆրանկֆուրտում հանդիպել է փիլիսոփա Արթուր Շոպենհաուերին և ստեղծել նրա դիմանկարը (գրաֆիտ, թուղթ, գուաշ)[12]: 24 տարեկան հասակում երբ գտնվում էր Ֆլորենցիայում, սովորում է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում: 1855-1859 թվականներին ապրել է Փարիզում, որտեղ հանդիպել է Դոմինիկ Էնգրին, Էժեն Դելակրուային, Ժան Բատիստ Կամիլ Կորոյին և Ժան Ֆրանսուա Միլլեին:
Պատվավոր կոչումներ, անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թագավորական ակադեմիայի թղթակից անդամ, 1864
- Թագավորական ակադեմիայի ակադեմիկոս, 1868
- Թագավորական ակադեմիայի նախագահ, 1878
- Պատվո լեգիոնի սպա, 1878
- Ասպետ-բակալավր, 1878
- Միացյալ թագավորության բարոնության բարոն, 1886
- Ֆրանսիայի ինստիտուտի թղթակից անդամ, 1889
- Միացյալ թագավորության պեերության բարոն, 1896
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sir Frederick Leighton
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Frederick Leighton
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Frederic Leighton — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 The Peerage
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Mapping the Practice and Profession of Sculpture in Britain and Ireland 1851–1951
- ↑ https://www.tate.org.uk/art/art-terms/a/aesthetic-movement
- ↑ Peerage records – Leigh Rayment's Peerage Page
- ↑ Crowther, Paul, and Miruna Cuzman. "A Rediscovered Contemporary Full-Length Sketch-Portrait of Schopenhauer by Frederic, Lord Leighton." Schopenhauer Jahrbuch, 92 Band, Konigshausen und Neumann, 2011: 301–306.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Frederic-Leighton.org 114 works by Frederic Leighton
- Advice to Young Artists by Frederick Lord Leighton high resolution images
- Scarborough, Birthplace of Lord Frederic Leighton
- Leighton House Museum
- Obituary from The Times
- Leighton Gallery at MuseumSyndicate
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրեդերիկ Լեյթոն կատեգորիայում։ |