Պոնսեի արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոնսեի արվեստի թանգարան
Museo de Arte, Ponce, Puerto Rico-Exterior.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՏեղագրությունՊոնսե
Հիմնադրված է1959
Մակերես3507 քառակուսի մետր
Այցելուներ90 000
Կոորդինատներ: 18°0′14″ հս․ լ. 66°37′1″ ամ. ե. / 18.00389° հս․. լ. 66.61694° ավ. ե. / 18.00389; 66.61694
Կայքmuseoarteponce.org

Պոնսեի արվեստի թանգարան (իսպ.՝ Museo de Arte de Ponce, MAP), արվեստի թանգարան Պուերտո Ռիկոյի Պոնսե քաղաք-նավահանգստում[1][2][3][4]: Թանգարանի հավաքածուն ներառում է եվրոպական արվեստի նմուշներ[2], ինչպես նաև պուերտո ռիկացի արվեստագետների ստեղծագործություններ: Թանգարանն ունի պրեռաֆայելիտների կարևորագույն հավաքածուներն Արևմտյան կիսագնդում[5]՝ շուրջ 4500 արվեստի նմուշ[6][7] 14 պատկերասրահներում[8]:

Թանգարանը համարվում է Պուերտո Ռիկոյի արվեստի լավագույն թանգարաններից մեկը[9], Կարիբյան ավազանի ամենամեծ արվեստի թանգարանը[10], Ամերիկա մայրցամաքների լավագույն թանգարաններից մեկը[11][12][13]: Այն Պուերտո Ռիկոյի առաջին թանգարանն է, որ պաշտոնապես ճանաչվել է Թանգարանների ամերիկյան միության կողմից[7][14]

Թանգարանը հիմնադրվել է 1959 թվականին արդյունաբերող և բարերար Լուիս Ա. Ֆեռեի կողմից Պոնսեի պատմական գոտում: Ավենիդա լաս Ամերիկաս մայրուղու վրա գտնվող կառույցում թանգարանը տեղավորվել է 1965 թվականին: 2010 թվականին թանգարանի տարածքը զգալիորեն ընդլայնվել է 30 միլիոն դոլարով իրականացված ծրագրից հետո:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ստեղծման նախագիծը գործարկվել է 1956 թվականին, երբ Լուիս Ա. Ֆեռեն Եվրոպայում ճամփորդելուց հետո ձեռք էր բերել եվրոպական արվեստի նմուշներ, այդ թվում նաև պրեռաֆայելիտների աշխատանքներից, ինչը ոգեշնչեց նրան իր հայրենի Պոնսե քաղաքում հիմնադրել թանգարան: Բերնարդ քոլեջի և Կոլումբիայի համալսարանի արվեստի պատմության պրոֆեսոր Յուլիուս Ս. Հելդի և արվեստի և ճարտարապետության էնտուզիաստ, Գրանադայի և Կոլումբիայի համալսարանների պրոֆեսոր Ռենե Թեյլորի խորհրդով Ֆեռեն հավաքածուն կազմում է հիմնվելով դրանց արժեքի վրա և ոչ թե ժողովրդականության[15]: Ֆորբսին տված հարցազրույցում Ֆեռեն նշում է, որ գիտնականներն ու քննադատներն այն անվանում էին ճիչ (անճաշակություն), «բոլորը կարծում էին ես խելագար եմ, որ առնում եմ դրանք»[16]:

1959 թվականի հունվարի 3-ին Պոնսեի Քրիստինա փողոցի 70 հասցեում 72 արվեստի գործերի ցուցադրությամբ (այժմ՝ Պոնսեի մշակույթի կենտրոն) Ֆեռեն բացեց թանգարանը[12]: Այդ ցուցադրության բնօրինակ կտավները դեռևս շարունակվում են ցուցադրվել թանգարանում: Ժամանակի ընթացքում թանգարանը ձեռք բերեց ժողովրդականություն, արվեստի հավաքածուն համալրվեց: 1962 թվականին Սամուել Հենրի Կրեսը թանգարանին նվիրաբերեց 15 գեղանկար[12]: 1989 թվականին թանգարանի հավաքածուն կազմում էր 500 նմուշ՝ ընդհանուր 50 միլիոն դոլար արժողությամբ[13]:

Թանգարանի գլխավոր սրահը

Մտահոգվելով, որ Քրիստինա փողոցի շենքերից մեկում բռնկված հրեդը կվնասի հավաքածուն, Ֆեռեն Պոնսեի Լաս Ամերիկաս պողոտայի վրա տարած գնեց և պատվիրեց ճարտարապետ Էդվարդ Դուրել Սթոունին նախագծելու թանգարանի նոր շենք[12]: 1964 թվականի ապրիլի 23-ին դրվեց թանգարանի նոր շենքի հիմնաքարը: Շինարարությունն ավարտվեց 1965 թվականին, պաշտոնական բացումը տեղի ունեցավ նույն թվականի դեկտեմբերի 28-ին: Թանգարանի հիմնական հատկանիշներից մեկը վեցանկյուն պատկերասրահն են, որոնք հնարավորություն են տալիս, որ անկյուններով բնական լույսը ներս թափանցի՝ լուսավորելով ցուցահանդեսները: Թանգարանն ունի 14 պատկերասրահ, 2 այգի, ամֆիթատրոն, գլխավոր մուտքի աստիճանավանդակը երկճյուղված է:

Pinceladas en Vuelo (Վրձնահարվածների թռիչք) 28 ոտնաչափ բարձրությամբ ալյումինե քանդակը 1984 թվականին ստեղծել է նյույորքցի քանդակագործ Ռոյ Լիխտենշտեյնը: Քանդակը գտնվում է թանգարանի բակում և տեղադրման պահին համարվում էր Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ցուցադրվող արվեստի ամենամեծ գործը[6]:

2008-2010 թվականներին թանգարանը փակվել է վերանորոգման պատճառով: Վերաբացվել է հիմնադրման 50-ամյա տարլիցին՝ 2010 թվականի նոյեմբերի 3-ին, 30 միլիոն դոլար բարեփոխումների ծրագրի ավարտից հետո[6][17][18]: Միաժամանակ թանգարանը ցուցահանդեսներ է կազմակերպել Սան Խուանի Plaza Las Américas առևտրի կենտրոնում, ինչպես նաև իր լավագույն նմուշներն է ցուցադրել շրջիկ ցուցահանդեսների ժամանակ ամբողջ( աշխարհում[19][20][21]: Վերանորոգումից հետո թանգարանի տարածքն ընդարձակվեց ավելի քան 40%[22][23]: 20 հետագայում 30 միլիոն դոլարի հասած նախագծի շրջանակներում պատմական արխիվի և գրադարանի համար կառուցվել է նոր շենք[24]:

Կիզիչ հունիս, Ֆրեդերիկ Լեյտոն

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոնսեի արվեստի թանգարանը Լատինական Ամերիկայում ունի եվրոպական արվեստի կարևորագույն հավաքածուն[12][25]: «Ֆայնենշըլ Թայմս» օրաթերթը նշում է, որ թանգարանն ունի Արևմտյան կիսագնդի Միացյալ Նահանգներից դուրս գտնվող ամենաակնառու մասնավոր հավաքածուները[13]: Հավաքածուում ներառված են 14-20-րդ դարերի իտալական բարոկկո ոճի, բրիտանացի պրեռաֆայելիտների, իսպանական ոսկե դարաշրջանի և ժամանակակից լատինաամերիկյան արվեստի շուրջ 4000 նմուշներ: Թանգարանում ներկայացված են Պիտեր Պաուլ Ռուբենսի, Լուկաս Կրանախ Ավագի, Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոյի, Էժեն Դելակրուայի, Էդվարդ Բյորն Ջոնսի ստեղծագործություններից: Թանգարանի գլուխգործոցն է համարվում Ֆրեդերիկ Լեյտոնի Կիզիչ հունիս կտավը, որը Ֆեռեն գնել է 1963 թվականին Լոնդոնի Մաաս պատկերասրահից 2000 ֆունտ ստերլինգ արժողությամբ[26][27][28]: Թանգարանի մեկ այլ գլուխգործոց է «Արթուրի վերջին հանգիստն Ավալոնում» Էդվարդ Բյորն Ջոնսի ստեղծած կտավը, որը Ֆեռեն ձեռք է բերել 1963 թվականին 1600 բրիտանական գինեայով: 18-րդ դարից մինչև մեր օրեր Պուերտո Ռիկոյի արվեստի ներկայացուցիչներից ներկայացված են Խոսե Կամպեչեի, Ֆրանսիսկո Օլերի, Միգել Պոյի, ժամանակակից նկարիչներից՝ Միրնա Բաեսի, Ֆրանսիսկո Ռոդոնի, Անտոնիո Մարտորելիի, Առնալդո Ռոչե Ռաբելի և այլոց ստեղծագործություններ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Puerto Rico Channel. Discover Ponce's NeoClassical Buildings and Museums. Retrieved June 21, 2009.
  2. 2,0 2,1 Commonwealth of Puerto Rico, Puerto Rico Tourism Company. Ven al Sur, page 20. San Juan, Puerto Rico, 2003.
  3. Que Pasa!, Oct–Nov 2004, page 80. The Puerto Rican Tourism Company, San Juan, Puerto Rico
  4. TravelPonce.com Top Five Ponce Attractions.
  5. Welcome to Puerto Rico. Ponce. Retrieved June 10, 2009.
  6. 6,0 6,1 6,2 A punto de caramelo el Museo de Arte. Lissette González. La Perla del Sur. Ponce, Puerto Rico. 15 October 2010. Retrieved 15 October 2010.
  7. 7,0 7,1 MAP 2007 Annual Report Retrieved June 10, 2009.
  8. Commonwealth of Puerto Rico Tourism Company. Puerto Rico FLy and Drive map.
  9. Offbeat Travel. Pleasures of Ponce, Puerto Rico.
  10. Business Line: Financial Daily from THE HINDU group of publications. A Rich Port, Literally! April 15, 2002.
  11. Autonomous Municipality of Ponce. Ponce en sus Dimensiones, page 2. Jorge Ariel Torres, editor, page 13.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Martinez Marialba (30 October 2003)։ «Puerto Rico Grieves Over The Loss Of Its Premier Statesman Four Months Short Of His 100th Birthday»։ Puerto Rico Herald։ Վերցված է 4 February 2014 
  13. 13,0 13,1 13,2 Glass Robert (8 October 1989)։ «Puerto Rican's 50-Year Goal: Statehood»։ Los Angeles Times։ Վերցված է 4 February 2014 
  14. «List of Accredited Museums: August 2013»։ The Museum Accreditation Program։ American Alliance of Museums։ Վերցված է 23 February 2014 
  15. Celia Quartermain. King Arthur Comes Home: How a key Pre-Raphaelite Brotherhood painting by Edward Burne-Jones Ended up on a Caribbean Island. NewStatesman. April 14, 2008. Retrieved November 27, 2009.
  16. Martin Douglas (22 October 2003)։ «Luis A. Ferré Dies at 99; Pushed Puerto Rican Statehood»։ New York Times։ Վերցված է 4 February 2014 
  17. In Transit; Art Museum Reopens After Major Expansion. Paola Singer. The New York Times. Travel Section. December 5, 2010. Retrieved 1 November 2011.
  18. Con apertura este domingo: Se reinventa el Museo de Arte de Ponce. By Jason Rodríguez Grafal. Periodico La Perla del Sur. Week of November 10–17, 2010. Ponce, Puerto Rico.
  19. The New York Times, June 7, 2009.
  20. Phoenix Art Museum
  21. Greenwich (CT) Art Museum
  22. Museum Being Expanded
  23. MAP: Informe Anual 2008
  24. $20M Expansion
  25. Explore Beyond the Shore: Stare in Awe at Our Masterpieces, Estado Libre Asociado De Puerto Rico. Compañia de Turismo. San Juan, Puerto Rico. 2003.
  26. PUERTO RICO ART: FLAMING JUNE SKETCH REDISCOVERED AFTER 100 YEARS OF SILENCE Joey Medrano. Puerto Rico Art Review. 2 May 2015. Accessed 4 June 2016.
  27. http://www.vanityfair.com/culture/2015/06/flaming-june-identity-frederic-lord-leighton-dorothy-dene
  28. Ellis։ «Featured Picture Details»։ www.maasgallery.co.uk։ Վերցված է 2015-08-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]