Jump to content

Լուկաս Կրանախ Ավագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Լուկաս Կրանախ Ավագի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կրանախ (այլ կիրառումներ)։
Լուկաս Կրանախ Ավագ
գերմ.՝ Lucas Cranach der Ältere
Ի ծնեLucas Cranach der Ältere
Ծնվել էհոկտեմբերի 4, 1472[1][2][3]
ԾննդավայրԿրոնախ, Prince-Bishopric of Bamberg, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][6]
Վախճանվել էհոկտեմբերի 16, 1553[1][2][7][…] (81 տարեկան)
Մահվան վայրՎայմար, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][5]
Քաղաքացիություն Սրբազան Հռոմեական կայսրություն և Գերմանիա
Դավանանքլյութերականություն
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, գծագրող, դիզայներ, արվեստագետ, գծանկարիչ, copper engraver, դեղագործ և հրատարակիչ
Ոճգերմանական Վերածնունդ[3]
Ժանրդիմանկար[4], նյու[4], կրոնական նկարչություն[4] և դիցաբանական գեղանկարչություն[4]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներPortraits of Henry IV of Saxony and Catherine of Mecklenburg?, Maria Hilf?, Երեք գեղուհիներ, Prince Johann of Anhalt?, The fountain of youth?, Portraits of Johannes and Anna Cuspinian? և Portrait of a clean-shaven young man?
ԱշակերտներAntonius Heusler?, Հանս Կրանախ և Լուկաս Կրանախ Կրտսեր
Ներշնչվել էՔվինտեն Մասեյս[8] և Jan Gossaert?[8]
ՊաշտոնԲուրմիստր, պալատական նկարիչ և Բուրմիստր
ՀայրHans Sunder?[9][5]
ՄայրBarbara Hübner?[9]
ԱմուսինBarbara Brengbier? և Barbara Cranach?
ԶավակներՀանս Կրանախ[10][5], Լուկաս Կրանախ Կրտսեր[10][5], Barbara Brück? և Anna Pfreundt?
ԱզգականներՔրիստիան Բրյուկ, Գրեգոր Բրյուկ, Augustin Cranach?, Lucas Cranach III.?, Georg Dasch?, Caspar Pfreundt?, Aegidius Strauch? և Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե
ստորագրություն
Изображение автографа
 Lucas Cranach (I) Վիքիպահեստում

Լուկաս Կրանախ Ավագ (գերմ.՝ Lucas Cranach der Ältere, հոկտեմբերի 4, 1472[1][2][3], Կրոնախ, Prince-Bishopric of Bamberg, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][6] - հոկտեմբերի 16, 1553[1][2][7][…], Վայմար, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][5]), գերմանական Վերածննդի խոշորագույն նկարիչ է։ Գեղանկարչական և գրաֆիկական դիմանկարի վարպետ, որը իր ստեղծագործություններում սինթեզել է գոթական արվեստի ավանդույթները Վերածննդի գեղարվեստական նորարությունների հետ։ Իր կարիերայի մեծ մասի ընթացքում եղել է Սաքսոնիայի կուրֆյուրստների պալատական նկարիչը (մասնավորապես՝ 1505-1550 թվականներին եղել է Ֆրիդրիխ Իմաստունի պալատական նկարիչը Վիտենբերգում): Կրանախ-Ավագի ստեղծագործական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում դիմանկարները գերմանացի արքայազնների ու բողոքական Ռեֆորմացիայի առաջնորդների, որոնց գաղափարները նա ընդունել է ոգևորությամբ։ Նա Մարտին Լյութերի մտերիմ ընկերն էր. պահպանվել են այդ ռեֆորմատորի՝ նրա կողմից ստեղծված տասնմեկ դիմանկարներ։ Կրանախը ստեղծագործել է նաև կրոնական թեմաներով. ընդ որում՝ սկզբում հետևել է կաթոլիկ ավանդույթներին, իսկ ավելի ուշ փորձել է գտնել լյութերական կրոնական մտահոգությունները արվեստում արտացոլելու նոր եղանակներ։ Կրանախը իր կարիերայի ընթացքում դիցաբանական և կրոնական թեմաներով իր գործերում շարունակել է նկարել մերկություններ։

Նա ուներ մեծ արվեստանոց, և նրա աշխատանքներից շատերը գոյություն ունեն զանազան տարբերակներով. նրա որդին ՝ Լուկաս Կրանախ Կրտսերը, և ուրիշներ նրա մահից հետո տասնամյակներ շարունակ ստեղծել են նրա աշխատանքների տարբերակները։

Լուկաս Կրանախ Ավագը համարվել է իր ժամանակի ամենահաջողակ գերմանացի նկարիչը[11]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկաս Կրանախ Ավագը ծնվել է Կրոնախում (Վերին Ֆրանկոնիա) 1472 թվականին։ Սկզբում կրել է Զյունդեր ազգանունը, հետագայում վերցրել է հարազատ քաղաքի անունը, որը այդ ժամանակ հնչում էր՝ Կրանախ։ Ենթադրվում է, որ նախնական նկարչական կրթությունը ստացել է հոր մոտ։

Երիտասարդ հասակում ճամփորդել է Գերմանիայում։ 1493 մեկնում է Պաղեստին։ 1501 թվականին վերադառնում է Գերմանիա, բնակություն հաստատում Վիեննայում, որտեղ . ապրում է մինչև 1504 թվականը։ Վիեննական շրջանին են պատկանում նրա առաջին հայտնի գործերը՝ որոնք ստորագրված են «Լուկաս Կրանախ»։

Լուկաս Կրանախ Ավագը ծառայության է անցնում Սաքսոնյան Ֆրիդրիխ Իմաստունի մոտ։ 1508 թվականին նա ազնվական տիտղոս է ստանում, նույն թվականին ճանապարհորդում է Նիդերլանդներում։ Կրանախը խոշոր արվեստանոց է ղեկավարում (ավելի քան 10 օգնականներով), գրքեր էր հրատարակում և զբաղվում դրանց վաճառքով։ Ժամանակ անց նկարիչը Վիտտենբերգի ամենահարուստ բյուրգերն էր և ոչ մեկ անգամ ընտրվել է քաղաքագլուխ։

Լուկաս Կրանախ Ավագը Ռեֆորմացիայի կողմնակից է եղել։ Նա ձևավորել է բողոքական պամֆլետներ, ֆինանսավորել իր ընկերոջ՝ Մարտին Լյութերի հրատարակած գերմաներեն Աստվածաշունչը։ Կրանախը բազմաթիվ անգամ նկարել է Մարտին Լյութերին։ Կրանախի վաղ շրջանի գործերը զարմացնում են իրենց նորարական գաղափարներով, որոնցով նա ցույց է տվել ժամանակաշրջանի հակասությունները։ Պալատական նկարիչ դառնալով, Կրանախը բազմաթիվ դիմապատկերներ է նկարել, պատկերել իր հայտնի ժամանակակիցներիև և հասել մեծ վարպետության։

Լուկաս Կրանախ Ավագը մահացել է 1553 թվականին Վայմարում։ Լյութերական եկեղեցին ապրիլի 6-ին հիշատակում է Կրանախին որպես մեծ քրիստոնյայի՝ Ալբրեխտ Դյուրերի[12] և Գրյունեվալդի կամ Բուրգկմայրի հետ միասին[13]։ Նրա հիմնած նկարչական գերդաստանը գոյատևել է մինչև 17-րդ դար։ Որդիները՝ Հանս Կրանախը և Լուկաս Կրանախ-Կրտսերը, նույնպես նկարիչներ էին: Նշանավոր արվեստագետն ունեցել է նաև երեք դուստր, որոնցից Բարբարան ամուսնացել է Քրիստիան Բրյուկի (Պոնտանուս) հետ, դարձել գերմանացի մեծ բանաստեղծ Վոլֆգանգ ֆոն Գյոթեի նախամայրը:

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտին Լյութերի դիմապատկերը Լուկաս Կրանախ Ավագի ստեղծագործությունը
  • Гершензон Н. М., Лукас Кранах, Москва, 1933 (ռուս.)
  • «Lucas Cranach — Sein Leben, seine Welt und seine Bilder» von Peter Moser erschienen im Babenberg Verlag Bamberg 2004, ISBN 3-933469-14-7 (գերմ.)
  • «Lexikon der Renaissance» von VEB Bibiliographisches Institut Leipzig 1989 ISBN 3-323-00268-7 (գերմ.)
  • «Lucas Cranach d. Ä. in Wittenberg» von Jutta Strehle erschienen bei J.M. Pietsch, edition AKANTHUS, Spröda 2001 ISBN 3-00-008441-X (գերմ.)
  • «Lucas Cranach der Ältere in Wittenberg» von Heinrich Kühne erschienen im Drei Kastanien Verlag 1993, ISBN 3-9803358-4-4 (գերմ.)
  • Claus Grimm, Johannes Erichsen, Evamaria Brockhoff։ «Lucas Cranach: ein Maler-Unternehmer aus Franken» erschienen Haus der bayrischen Geschichte Augsburg 1994, (գերմ.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
  2. 1 2 3 4 5 6 Կերպարվեստի արխիվ
  3. 1 2 3 Artnet — 1998.
  4. 1 2 3 4 5 6 Thöne F., King D. Encyclopædia Britannica
  5. 1 2 3 4 5 6 7 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  6. 1 2 https://digi.ub.uni-heidelberg.de/diglit/schuchardt1851bd1/0036/image,info,thumbs — P. 15. — doi:10.11588/DIGLIT.12738
  7. 1 2 Web umenia (словацк.)
  8. 1 2 https://www.nga.gov/collection/artist-info.1179.html#:~:text=In%201508%2C%20Cranach%20spent%20several,Quentin%20Massys%20and%20Jan%20Gossaert
  9. 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
  10. 1 2 Union List of Artist Names — 2021.
  11. The Jack and Belle Linsky Collection in the Metropolitan Museum of Art. New York, NY: Metropolitan Museum of Art. 1984. էջ 101. ISBN 978-0-87099370-1. «Lucas Cranach the Elder was perhaps the most successful German artist of his time.»
  12. «Commemorations». lcms.org.
  13. Lutheranism 101 edited by Scot A. Kinnaman, CPH, 2010

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաս Կրանախ Ավագ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 675