Քվինտեն Մասեյս
Քվինտեն Մասեյս հոլ.՝ Quinten Massijs | |
|---|---|
| Ծնվել է | 1466[1][2][3][…], ոչ վաղ քան 1465 և ոչ ուշ քան 1466, 1456[4] կամ 1465[5] |
| Ծննդավայր | Լյուվեն[6][1][7] |
| Վախճանվել է | սեպտեմբերի 14, 1530[1] |
| Մահվան վայր | Անտվերպեն, Անտվերպենի մարկկոմսություն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[8][1][7] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ, գծագրող, մեդալագործ և վիզուալ արտիստ |
| Ոճ | վաղ հոլանդական գեղանկարչության[8] |
| Ժանր | դիմապատկեր[8][7] |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Ուշագրավ աշխատանքներ | Անճոռնի դքսուհին, Դրամափոխը կնոջ հետ և Ill-Matched Marriage? |
| Ուսուցիչ | Դիրկ Բաուտս |
| Աշակերտներ | Eduardo, o Português?[7] |
| Ներշնչվել է | Lieven van Lathem? |
| Անդամակցություն | Անտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա |
| Մայր | Քրիստինա Վան Պուլաեր |
| Զավակներ | Յան Մասեյս[9][7] և Կորնելիս Մասեյս[9][7] |
Քվինտեն Մասեյս, (Մետսեյս, հոլ.՝ Quinten Matsijs[10]), 1466[1][2][3][…], ոչ վաղ քան 1465 և ոչ ուշ քան 1466, 1456[4] կամ 1465[5], Լյուվեն[6][1][7] - սեպտեմբերի 14, 1530[1], Անտվերպեն, Անտվերպենի մարկկոմսություն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[8][1][7]), նիդերլանդացի նկարիչ, ում ստեղծագործություններում նկատվում է վաղ նիդերլանդական կերպարվեստի ավանդույթների ազդեցությունը։ Համարվում է կերպարվեստի անվերպենյան դպրոցի հիմնադիրը։ Արվեստաբաններից շատերի կարծիքով՝ Մասեյսը ձգտել է իր արվետում համակցել՝ սինթեզել իտալական Վերածննդի և նիդերլանդականի սկզբունքները։ Ստեղծագործել է ոչ միայն կրոնական թեմաներով՝ մեծադիր պատկերազարդումներ անելով եկեղեցիների խորանների համար, այլև ստեղծել է ժանրային տպավորիչ նկարներ, հաճախ՝ երգիծանքի վառ դրսևորումներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1491 թվականին ընդունվել է նկարիչների անտվերպենյան գիլդիա։ Կրել Ռոգիր վան դեր Վեյդենի, Դ.Բաուտսի, Ալբրեխտ Դյուրերի ազդեցությունը։ Ճանաչվել է «Սուրբ Աննան Մարիամի, մանուկ Քրիստոսի և Հովհաննես Մկրտչի հետ» (1507-1509), Հնագույն արվեստի թանգարան, Բրյուսել), «Ողբ առ Քրիստոս» (1508-1511, Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարան. Անտվերպեն) եռանկարներով։ Մի շարք նկարներում դրսևորվել է Մասեյսի ծանոթությունը Լեոնարդո դա Վինչիի արվեստին («Տիրամայրը մանկան հետ», Ազգային թանգարան, Պոզնան, «Ծերունու դիմանկար», 1513, Ժակմար-Անդրե թանգարան, Փարիզ)։ Ձգտելով պատկերել իրական կյանքը, երբեմն բախվելով ուշ գոթական ավանդույթների հետ՝ Մասեյսը ստեղծել է ժանրային կոմպոզիցիաներ («Դրամափոխը կնոջ հետ», 1514, Լուվր, Փարիզ) և դիմանկարներ (այդ թվում՝ Էրազմ Ռոտերդամցու)։
Մասեյսն Անտվերպենում ունեցել է արվեստանոց։ Շատ աշակերտեր չի պահել (քսան տարուց ավելի ժամանակամիջոցում՝ ընդամենը չորսը)։ Իրենց հոր հետքերով են գնացել ու նկարիչներ են դարձել նաև Մասեյսի որդիները՝ Կոռնելիսն ու Յանը։
Կվինտեն Մասեյեի արվեստը զորեղ ազդեցություն է գործել տասնվեցերորդ դարի նիդերլանդական և գերմանական կերպարվեստի վրա։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Камчатова А. В. Нидерланды. Фландрия. Голландия: Библиографический словарь. — СПб.: Азбука-классика, 2008. — 528 с. — ISBN 978-5-352-02200-9.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստվածների կարիք (1509-1511)
- Սուրբ Կույսը գահին
- Այլանդակ դքսուհու դիմանկարը
- Չհամապատասխանող զույգ, ca. 1525, Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն
- Անհավասարների սեր
- Ecce Homo
- Գերեզման իջեցնելը
- Էրազմ Ռոտերդամցու դիմանկարը
- Նոտարի դիմանկար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Quinten Metsys
- 1 2 Le Dictionnaire des peintres belges du XIVe siècle à nos jours (ֆր.) — La Renaissance du livre, 1995. — ISBN 978-2-8041-2012-2
- 1 2 https://www.museabrugge.be/collection/work/id/2012_GRO0006_III
- 1 2 http://kmska.be/collection/work/data/2ofbf2
- 1 2 RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 4 5 6 7 8 ECARTICO
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Union List of Artist Names — 2017.
- ↑ His first name is also recorded as Quinten or Kwinten, and his last name is also recorded as Massys or Metsys
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 267)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քվինտեն Մասեյս» հոդվածին։ |
| ||||||||||||||||