Դիրկ Բաուտս
| Ի ծնե | Dirk Bouts |
|---|---|
| Կեղծանուն | Bouts, Dierick, Dirk, Thierri |
| Ծնվել է | մոտ 1415[1][2][3][…] կամ 1410[4] |
| Ծննդավայր | Հաառլեմ[5][6] |
| Վախճանվել է | մայիսի 6, 1475[7] |
| Մահվան վայր | Լյուվեն[7] |
| Ազգություն | հոլանդացի |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
| Ոճ | վաղ հոլանդական գեղանկարչության[8][9] |
| Ժանր | կրոնական նկարչություն[5][7] և դիմանկար[5][7] |
| Ուշագրավ աշխատանքներ | Խորհրդավոր ընթրիք, Քրիստոսը Սիմոնի տունը, The Entombment?, Madonna Lactans? և The Annunciation? |
| Աշակերտներ | Քվինտեն Մասեյս |
| Զավակներ | Dieric Bouts the Younger?[10] և Aelbrecht Bouts?[10] |
Դիրկ Բաուտս (հոլ.՝ Dirk Bouts մոտ 1415[1][2][3][…] կամ 1410[4], Հաառլեմ[5][6] - մայիսի 6, 1475[7], Լյուվեն[7]), նիդեռլանդացի գեղանկարիչ, դասվում է ֆլամանդացի պրիմիտիվիստների շարքին։ Հյուսիսային վերածննդի ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Կարել վան Մանդերի Բաուտսը ծնվել է Հարլեմում։ Նա ակտիվ գործունեություն է ծավալել Լյովենում և 1468 թվականից եղել է քաղաքի նկարիչը։ Կարել վան Մանդերը "Dieric of Haarlem" և "Dieric of Leuven" կենսագրականները գրելիս շփոթմունք է առաջացրել, չնայած խոսել է նույն արվեստագետի մասին։
Դիրկ Բաուտսի վաղ մանկությունից քիչ տեղեկություններ կան։ Նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Յան վան Էյքը և Ռոգիր վան դեր Վայդենը, ով եղել է նրա ուսուցիչը։ Լյովենում նա հաստատվել է 1457 թվականց և մինչև կյանքի վերջն աշխատել է այնտեղ։
Հյուսիսային նկարիչներից Բաուտսն առաջինն էր, որ ցույց տվեց մեկ անհետացող կետի կիրառումը (արտացոլված է նրա «Խորհրդավոր ընթրիք» կտավում)։ Նրա աշխատանքներում առկա է որոշակի պարզունակ նկարչություն, նրա կերպարները հաճախ անհամամասնորեն երկար և անկյունային են, բայց նրա կտավները արտահայտիչ են, լավ մշակված, հարուստ գույներով, հատկապես լանդշաֆտային հետնապլանները։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչին բնորոշ են դետալների մանրամասն մշակումը և լուսաստվերի հմուտ օգտագործումը[11]։ Նրա նկարներում առկա է թաքնված դրամատիզմը, չնայած, որ Բաուտսի անգամ ամենաողբերգական սյուժետների մեկնաբանությունները արտաքինից անկիրք են թվում[11]։
Բաուտսի առավել հայտնի նկարներից է «Սուրբ հաղորդության խորհուրդը» (1464-1467 թթ.), որը նա նկարել է Սուրբ Հաղորդության եղբայրության պատվերով։ Կենտրոնական հատվածը պատկերում է Խորհրդավոր ընթրիքը, կողքերից ներկայացված են Հին կտակարանից չորս պատկեր։ Նկարի յուրօրինակությունը նրանում է, որ Բաուտսին հաջողվել է իրական կյանքի հավաստիությամբ միացնել հայեցողականությունն ու ինքնամփոփությունը[12]։ Կերպարների դիմագծերում իդեալականացում չկա, կրոնական թեմային բնականոն ներառված է առօրյա կենցաղային իրեր՝ կավե սովորական ամանեղեն, անագե ափսեներ, կտրված հաց և այլն, պատկերող նատյուրմորտը[12]։ Այսպիսով հասարակ դիտողը, նկարչի ժամանակիցը, կարող էր ավելի խորը վերապրել ներկայացվող իրադարձությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Public Catalogue Foundation — 2003.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Swartz A. Dieric Bouts — 2007.
- 1 2 kmska.be (նիդերլ.) — KMSKA.
- 1 2 3 4 https://rkd.nl/en/explore/artists/record?query=dieric+bouts&start=0
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 RKDartists (նիդերլ.)
- ↑ http://vlaamseprimitieven.vlaamsekunstcollectie.be/en/biography/dieric-bouts
- ↑ https://library.nga.gov/discovery/fulldisplay/alma991878033504896/01NGA_INST:NGA
- 1 2 Union List of Artist Names — 2017.
- 1 2 И. Мосин, А. Савельева. Большая иллюстрированная энциклопедия. Мастера живописи. 1000 художников от Возрождения до модернизма / Вып. Редактор С.Ю. Афонькин. — Вильнюс: UAB “Bestiary”, 2012. — 208 с. — ISBN 978-609-456-105-4. (ռուս.)
- 1 2 Василенко Н.В. Северное Возрождение. — Москва: ОЛМА Медиа Групп, 2009. — С. 42-43. — 128 с.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիրկ Բաուտս» հոդվածին։ |
| ||||||||||||||||