Անճոռնի դքսուհին (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Քվինտեն Մասեյս[1] |
տարի | 1513 |
բարձրություն | 64,2 սանտիմետր |
լայնություն | 45,4 սանտիմետր |
ժանր | դիմապատկեր[1] |
նյութ | յուղաներկ և փայտե տախտակ |
գտնվում է | Լոնդոնի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Լոնդոնի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/m/massys/quentin/2/ugly_duc.html կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Անճոռնի դքսուհին», ֆլամանդացի նկարիչ Քվինտեն Մասեյսի վրձնին պատկանող նկար։ Նկարիչը յուղաներկը վրձնել է 1513 թվականին։ Այսօր ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում։
Ծաղրանկարը որպես արվեստի նոր ուղղություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդկանց կամ երևույթները ծաղրելու, դիմակազերծելու, քննադատելու նպատակով ծաղրանկարիչը դիմում էգրոտեսկի, շարժի։ Ծաղրանկարները լայն առումով այն պատկերներն են, ուր գիտակցաբար ստեղծվում է կոմիկական էֆեկտ, զուգակցվում են իրականն ու երևակայականը, չափազանցվում կամ սրվում են մարդու մարմնի, դեմքի, հագուստի, վարքագծի տիպական գծերը, օգտագործվում անսպասելի զուգորդումներ ու նմանեցումներ։
Ծաղրանկարը հայտնի է հնագույն, միջնադարի և Վերածննդի արվեստներից։ Սովորաբար ծաղրանկարը վերելք է ապրում հասարակական մեծ ընդհարումների և ժողովրդական զանգվածների ակտիվության շրջանում, երբ դեմոկրատական ուժերը այն ծառայեցնում են որպես պայքարի միջոց (Ռեֆորմացիայի, XVIII դարի վերջի Ֆրանսիական բուրժուական հեղափոխության, 1812 թվականի Հայրենական պատերազմի, եվրոպական երկրներում 1830 թվականի և 1848-1849 թվականների հեղափոխությունների, 1871 թվականի Փարիզյան կոմունայի, 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության ժամանակների ծաղրանկարները)։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարում պատկերված պառավն աչքի է ընկնում հսկայական շորագլխարկով և թորշոմած կրծքերով, որոնք պիրկ ընդգրկվել են սեղմիրանի օգնությամբ։ Երկու ձեռքերն էլ դրված են ցածրիկ եզրապատի վրա. ձախ ձեռքը ուղղակիորեն դրված է եզրապատին, իսկ աջ ձեռքում պահում է վարդը՝ դեռևս կոկոն վիճակում։ Վերջին դրվագը նկարիչը հատուկ է արել, որպեսզի ծաղրուծանակի ենթարկի իր հերոսուհուն։ Կասկածելի է, որ այս նկարը համարվում է դիմանկար։ Ըստ երևույթին նկարը մեր օրերը չհասած ինչ-որ մի այլ նկարի ձևափոխված-արտանկարված տարատեսակն է։ Այդ անհետացած նկարից օգտվել է նաև Լեոնարդո դա Վինչին՝ իր առավել վաղ ստեղծած նկարը վրձնելիս[2]։ Ըստ Դա Վինչիի արվեստի հետազոտողների, վերջինս հակում ուներ նկարելու անսովոր մարդկանց, արատավորների, որոնք իր համար խիստ կարևոր էին իդեալական մարմին նկարելու գործում[3]։

Ժամանակակիցների մոտ ծիծաղ է հարուցել նաև պառավ հերցոգուհու հանդերձանքը։ Այսպիսի շորագլխարկ Եվրոպայում կրել են մինչև 1450 թվականը, դա երևում է նաև Յան վան Էյքի կնոջ՝ Մարգարիտայի դիմանկարից։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրենց գրոտեսկային նկարներով, որտեղ պատկերված են հորինած, կեղծ և մտացածին հերոսներ, Քվինտեն Մասեյսն ու Լեոնարդո դա Վինչին ստեղծեցին նոր նախադեպ արվեստի պատմության մեջ, երբ իրենց հորինած կերպարները օգտագործվում են երգիծաբանական նպատակով։ Օրինակ «Անճոռնի դքսուհու» կերպարը հանդիպում է չեխ նկարիչ Վացլավ Հոլլարի «Թունիսի թագուհին» ստեղծագործության մեջ։
Ըստ Մարտին Գարդների «Անոտացիայի ենթարկված Ալիսան» գրքի, «Ալիսը Հրաշքների աշխարհում» գրքի առաջին նկարազարդող Ջոն Տեննիելը օգտվել է Մասեյսի «Անճոռնի դքսուհին» ստեղծագործությունից[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/images/55248
- ↑ Die Entdeckung des Sichtbaren(գերմ.). 1987. ISBN 3-608-76148-9
- ↑ Leonardo da Vinci, by Kenneth Clark(անգլ.), ISBN 978-0-14-016982-9
- ↑ Gardner, Martin The Annotated Alice. — Քլիվլենդ և Նյու Յորք: World Publishing Company, 1963. — P. 82.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «An Old Woman ('The Ugly Duchess')»։ The National Gallery, London։ Վերցված է 2012-04-30
- http://www.medecine-des-arts.com/Une-vieille-femme-pas-si-grotesque.html
- http://archives.lesoir.be/?action=nav&gps=657929
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անճոռնի դքսուհին (նկար) կատեգորիայում։ |