Գրոտեսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գրոտեսկ (այլ կիրառումներ)

Գրոտեսկ (ֆր.՝ grotesque ծիծաղաշարժ, իտալ.՝ grottesco արտառոց, <grot- ta քարանձավ),

  • 1․ կերպարվեստի մոտիվների (բուսական և կենդանական ձևեր, մարդկային ֆիգուրներ, դիմակներ ևն) արտառոց, ֆանտաստիկ զուգորդումներով ստեղծված զարդապատկեր։ Գրոտեսկ են կոչվել հին հռոմեական ծեփածո զարդապատկերները, որ հայտնաբերվել են AVi}․, Հռոմում, Ներոնի «Ոսկե տուն» (մ․ թ․ 1-ին դար) և այլ ստորգետնյա շինությունների («քարանձավների») պեղումներով։ Գրոտեսյները կիրառվել են Վերածննդի դեկորատիվ որմնանկարներում։
  • 2․ Գեղարվեստական պատկերավորման տեսակ (կերպար, ոճ, ժանր), որ հիմնված է ֆանտաստիկայի, հիպերբոլի, երևակայականի և իրականի, գեղեցիկի և տգեղի, ողբերգականի և կատակերգականի, ճշմարտացի և ծաղրանկարայինի արտառոց զուգորդման ու հակադրության վրա։

Գրոտեսկը խիստ կերպափոխում է իրական ձևերը, ձգտում կեցության առանցքային հակասությունների ամբողջական արտահայտման։ Գրոտեսկը հատուկ է բոլոր ժողովուրդների դիցաբանությանն ու հին արվեստին։ Գրոտեսկի միջոցներից օգտվել են Արիստոֆանեսն ու Պլավտուսը, միջնադարյան արվեստը («քիմեռների» ֆիգուրները տաճարների վրա, Սատանայի կերպարը դրամայում)։ «Գրոտեսկային ռեալիզմի» գեղարվեստական բարձունքը Վերածննդի գրականությունը, գեղանկարչությունը և թատրոնն են (Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարության», Ֆալստաֆի կերպարը Շեքսպիրի մոտ, Կոմեդիա դել արտ թատրոնը, Վ․ Ս․ Գրոսման О․ Գրոանոլ Տ․ Բոսխի, Պ․ Բրեյգելի գեղանկարչությունը, Ֆ․ Ռաբլեի «Գարգանտյուան ն Պանտագրյուելը»)։ Լուսավորությունն ստեղծել է տգիտության և բռնության աշխարհը մերկացնող երգիծական գրոտեսկ (Զ․ Սվիֆթ, Ֆ․ Գոյա)։ Ռոմանտիկական գրոտեսկ արտահայտել է կյանքի բանական ճանաչողության «անհնարինությունը», անհատի համար կործանարար նրա հակասությունների ողբերգական զգացողությունը (Վ․ Հյուգոյի «Մարդ, որը ծիծաղում է>, Է․ Թ․ Ա․ Տոֆմանի «Լվերի տիրակալը»)։ 19-րդ դարի ռեալիստների մոտ (Չ․ Դիքենս, 0․ Դոմիե, Ն․ Վ․ Գոգոլ, Մ․ Ե․ Սալտիկով - Շչեդրին) գրոտեսկը հասել է սոցիալ-պատմական ընդհանրացման և կոնկրետության։ 20-րդ դարում գրոտեսկը նորից դարձել է արվեստի (այդ թվում մի շարք մոդեռնիստական ուղղությունների՝ էքսպրեսիոնիզմի, սյուրռեալիզմի) բնորոշ ձներից։ Մոդեռնիստական գրոտեսկը ներթափանցված է «կյանքի սարսափով» և կեցության աբսուրդության գիտակցությամբ (Է․ Իոնեսկո, Ս․ Բեքեթ, Ս․ Գալի)։ Մոդեռնիստական գրոտեսկի մոտիվներն առկա են 20-րդ դարի բազմաթիվ խոշոր արվեստագետների գործերում (Ֆ․ Կաֆկայի «Դատավարություն»-ը, Լ․ Պիրանդելլոյի պիեսները, Մ․ Շագալի գեղանկարչությունը, Պ․ Պիկասոյի որոշ նկարներ)։ Ռեալիստական Գրոտեսկը (Չա․ Հաշեկ, Չ, Չապլի Ա. Բբեիսո), արտահայտելով 20-րդ դարի սոցիալական բախումները, զարգացրել է «գրոտեսկային ռեալիզմի» և ժողովրդի ծաղրի հիմնական մոտիվները։ Սովետական արվեստում Գրոտեսկը կիրառվել է Վ․ Վ․ Մայակովսկու երգիծական կատակերգություններում («Փայտոջիլ», «Բաղնիք»), Ե․ Լ․ Շվարցի հեքիաթ-պիեսներում («Մերկ արքան»), Ս․ Ս․ Պրոկոֆնի «Սեր առ երեք նարինջ» հեքիաթ-օպերայում, Ե․ Բ․ Վախթանգովի և Վ․ Է․ Մեյերխոլդի ռեժիսուրայում։ Հայ իրականության մեջ գրոտեսկի արտահայտչամիջոցներն օգտագործել են գրողներ Հ․ Պարոնյանը, Ե․ Օտյանը, Դ․ Դեմիրճյանը, նկարիչներ Գ․ Յակուլովը, Մ․ և Ս․ Արուտչյանները, Ա․ Սարուխանը, ռեժիսորներ Վ․ Աճեմյանը, Ա․ Գուլակյանը։ Որպես ոճի տարր, սուր կոմիկական միջոց, Գրոտեսկը հատուկ է մի շարք ժանրերի՝ ծաղրանկարին, էկամֆետին, ֆարսին, բուֆոնաղին և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 236 CC-BY-SA-icon-80x15.png