Գրանադայի համալսարան
Գրանադայի համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Կարգախոս | Universitatis Granatensis |
Հիմնադրված է | 1531 |
Հիմնադրիր | Կառլոս V կայսր |
Ռեկտոր | Pilar Aranda Ramírez? |
Անդամակցություն | Mediterranean Universities Union?, Կոիմբրայի խումբ, Եվրոպայի համալսարանների միություն[1], Conference of Rectors of Spanish Universities?[2] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Գրանադա |
Կայք | ugr.es |
![]() ![]() Գրանադայի համալսարան, Իսպանիա | |
![]() |
Գրանադայի համալսարան (իսպ.՝ Universidad de Granada, UGR), հանրային համալսարան Իսպանիայի Գրանադա քաղաքում։ Համալսարանը 1531 թվականին հիմնադրել է Կառլոս V կայսրը։ Ունի շուրջ 80000 ուսանող և համարվում է Իսպանիայի չորրորդ ամենամեծ համալսարանը[5]։ Բացի Գրանադա քաղաքից, մասնաճյուղեր ունի Հյուսիսային Աֆրիկայում (Սեուտա և Մելիլյա)։
Ամեն տարի շուրջ 2000 եվրոպացի ուսանողներ Էրազմուս ծրագրի միջոցով ընդունվում են Գրանադային համալսարան։ Համալսարանի Ժամանակակից լեզուների կենտրոն տարեկան ընդունվում են շուրջ 10000 միջազգային ուսանողներ[6]։ 2014 թվականին միջազգային ուսանողների քվերակության արդյունքում համալսարանը ճանաչվել է լավագույնը Իսպանիայում[7]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրամաբանություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, կանոնական իրավունք ուսուցանելու նպատակով Կառլոս V կայսրը 1526 թվականին Գրանադայում հիմնադրում է քոլեջ[8]։ 1531 թվականի հուլիսի 14-ին Կլեմենտ VII պապի կնիքով դրվում է միջնադարյան համալսարանի հիմքը, որն ուներ աստվածաբանության, արվեստի, կանոնական իրավունքի ֆակուլտետներ[8][9]։
Պատմական և մշակութային արժեք ներկայացնող շենքերի կիրառման քաղաքականության շնորհիվ համալսարանն ունի կարևոր ժառանգություն, ինչպիսիք են Գրանադային մեդրեսեն և Գրանադային թագավորական հիվանդանոցի նախկին շենքը։ Բացի այդ, համալսարանն ունի նոր նորարարական հարմարություններ, ինչպես օրինակ Առողջապահական գիտությունների տեխնոլոգիական պարկը (Parque Tecnológico de Ciencias de la Salud):
Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ որոշ վարկանիշային աղյուսակների[10]` Գրանադայի համալսարանն ընդգրկված է Իսպանիայի լավագույն տաս համալսարանների շարքում և առաջին տեղն է զբաղեցնում Թարգմանչական ուսումնասիրությունների բնագավառում, ինչպես նաև համարվում է ճարտարագիտական հեռահաղորդակցության ազգային առաջատար։ Գիտական բնագավառում համարվում է հաշվողական և մաթեմատիկական ուսումնասիրությունների աշխարհի լավագույն համալսարաններից մեկը[11]։
Կենտրոններ եւ որակավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրանադայի համալսարանն ունի 5 դպրոց, 22 ֆակուլտետներ և 116 բաժիններ, որտեղ դասավանդում և հետազոտում են կոնկրետ առարկայական ոլորտներ[12]։ Համալսարանը տեղաբաշխված է հինգ տարբեր կամպուսների Գրանադայում (Centro, Cartuja, Fuentenueva, Aynadamar և Ciencias de la Salud) և երկու կամպուսներ Հյուսիսային Աֆրիկայի իսպանական տարածքներում` Սեուտայում և Մելիլյայում[13]։
Գրանադայի կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ճարտարաշինական դպրոց
- Ճարտարապետության դպրոց
- Քաղաքացիական ճարտարագիտության դպրոց
- Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության դպրոց
- Գեղարվեստի ֆակուլտետ
- Գիտության ֆակուլտետ
- Սպորտային գիտության ֆակուլտետ
- Տնտեսագիտության և մենեջմենթի ֆակուլտետ
- Կրթության ֆակուլտետ
- Քաղաքագիտության և սոցիոլագիայի ֆակուլտետ
- Առողջապահության ֆակուլտետ
- Աշխատանքի ուսումնասիրության ֆակուլտետ
- Հաղորդակցման և փաստաթղթավորման ֆակուլտետ
- Իրավունքի ֆակուլտետ
- Դեղագիտության ֆակուլտետ
- Փիլիսոփայության և հումանիտար ֆակուլտետ
- Բժշկության ֆակուլտետ
- Ատամնաբուժության ֆակուլտետ
- Հոգեբանության ֆակուլտետ
- Սոցիալական աշխատանքի ֆակուլտետ
- Թարգմանչական ֆակուլտետ
Սեուտայի կամպուս[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առողջապահական գիտությունների ֆակուլտետ
- Կրթության և հումանիտար ֆակուլտետ
Մելիլյայի կամպուս[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սոցիալական գիտությունների ֆակուլտետ
- Կրթության, տնտեսության և տեխնոլոգիայի ֆակուլտետ
- Բուժքույրական ֆակուլտետ
Գրանադայի համալսարանն առաջարկում է նաև եվրոպական մոդելին համարժեք հետբուհական ծրագրերի մեծ շրջանակ (մագիստրոսի աստիճան, դոկտորական ծրագրեր և Գրանադայի համալսարանի հետբուհական ուսումնառություն)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20220525155608/https://www.crue.org/universidades/
- ↑ https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ «http://www.ine.es/prensa/np712.pdf»։ www.ine.es։ Վերցված է 2015-04-29
- ↑ «University of Granada, GRANADA, SPAIN, Ranking, Reviews, MBA, Master, Courses»։ Վերցված է հուլիսի 23, 2015
- ↑ Europa Press (հունվարի 10, 2014)։ «La Universidad de Granada, la mejor de España por los estudiantes internacionales»։ europapress.es։ Վերցված է հուլիսի 23, 2015
- ↑ 8,0 8,1 Jílek, Jubor (ed.): "Historical Compendium of European Universities/Répertoire Historique des Universités Européennes", Standing Conference of Rectors, Presidents and Vice-Chancellors of the European Universities (CRE), Geneva 1984, p. 160
- ↑ Frijhoff, Willem: "Patterns", in: Ridder-Symoens, Hilde de (ed.): A History of the University in Europe. Vol. 2: Universities in Early Modern Europe (1500–1800), Cambridge University Press, 1996, ISBN 0-521-36106-0, pp. 43–113 (80–89)
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2017-02-24
- ↑ «La UGR se distancia de Sevilla y adelanta a Córdoba en excelencia»։ Վերցված է հուլիսի 23, 2015
- ↑ «University of Granada»։ Վերցված է հուլիսի 23, 2015
- ↑ «University of Granada»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին։ Վերցված է հուլիսի 23, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official site of the University of Granada
- Center of Modern Languages Site
- English language magazine for the region
|