Կարիբյան ավազան
Կարիբյան կղզիներ կամ Վեստ Ինդիա (անգլ.՝ Caribbean Islands, հոլ.՝ Caribische eilanden), Կարիբյան կղզիների պատմական անվանումը, որը ներառում է Բահամյան կղզիները, Մեքսիկական ծոցի հարակից կղզիները, որոնք գտնվում են Ատլանտյան օվկիանոսում[2]։
Համարվում է Օստ Ինդիայի հակադրությունը, որը գտնվում է Արևելյան Ասիայում։ Կարիբյան կղզիները շատ հաճախ նաև անվանում են Վեստ Ինդիա։ Ոմանք կարծում են, որ առավել ճիշտ է անվանել «Վեստ Ինդիա», քանի որ այն ներառում է նախկին իսպանական, պորտուգալական և դանիական Վեստ Ինդիան։
Սակայն այս տարածաշրջանը կոչվում է Կարիբյան կղզիներ կամ Կարիբյան ավազան, քանի որ տարածաշրջանի պետությունների բոլորի ափերը ողողում են Կարիբյան ծովի ջրերը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիբյան կղզիները գտնվում են Հարավային և Հյուսիսային Ամերիկաների միջև՝ հյուսիսային լայնության 10° և 26° աստիճանների և արևմտյան երկայնության 59°-85° աստիճանները՝ Օրինոկոյի գետաբերանից մինչև Ֆլորիդա և Յուկատան թերակղզիները։
Այն կազմված է մի քանի մեծ ու փոքր խմբերի կղզիներից, մասնավորապես մեծ և փոքր Անտիլյան և Բահամյան կղզիներից, ինչպես նաև որոշ ափամերձ մայրցամաքային կղզիներից։
Կղզիների մակերեսները միասին կազմում են 244 890 կմ²։ Կարիբյան բոլոր կղզիները բարձր են ծովի մակարդակից և այդ բարձրությունը հասնում է մինչև 3087 մետր։ Տարածաշրջանի ամենաբարձրադիր, լեռնային հատվածը գտնվում է Հայիթիի տարածքում։
Ամենաբարձր լեռնագագաթը Դուարտե լեռն է, որի բարձրությունը հասնում է 3087 մետր։ Կուբայի ամենաբարձր կետը ունի 2375, իսկ Ճամայկայինը 2341 մետր բարձրությունը՝ ծովի մակարդակից։ Արևելյան ափին գտնվող փոքր կղզիների տարածքում գերակշռում են հիմնականում տափաստանները։ Կան նաև մի շարք նավահանգստային քաղաքներ։
Կղզիների մեծ մասը ունեն հրաբխային ծագում։
Բոլոր կողմերից կղզեախումբը ընկղմված է Ատլանտյան օվկիանոսի ջրերի մեջ։ Կղզիների ափերը ողողում են Կարիբյան ծովի ջրերը։ Շատ են հանդիպում հրաբխային ճայթքումները։
Խոշոր կղզիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզի | Տարածք, կմ² |
Բնակչություն, մարդ (2009) |
Բնակչության խտություն, մարդ/կմ² |
Երկիր |
---|---|---|---|---|
Կուբա | 110 860 | 11 242 621 | 101,41 | Կուբա |
Հայիթի | 76 480 | 19 890 000 | 260,07 | Դոմինիկյան Հանրապետություն և Հայիթի |
Ճամայկա | 10 991 | 2 735 520 | 248,89 | Ճամայկա |
Կայմանյան կղզիներ | 264 | 54 878 | 207,87 | Կայմանյան կղզիներ (Մեծ Բրիտանիա) |
Պուերտո Ռիկա | 9104 | 3 994 259 | 438,74 | Պուերտո Ռիկո (ԱՄՆ) |
Ընդհանուր | 207 435 | 37 862 400 | 182,53 |
Փոքր և միջին չափերի կղզիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզի | Տարածք, կմ² |
Բնակչություն, մարդ (2009) |
Բնակչության խտություն, մարդ/կմ² |
Երկիր |
---|---|---|---|---|
Աբակո | 1681,0 | 16 692 | 9,93 | Բահամյան կղզիներ |
Անդրոս | 5957,0 | 7 386 | 1,24 | Բահամյան կղզիներ |
Անգիլիա | 96,0 | 14 436 | 150,38 | Մեծ Բրիտանիա |
Անեգադա | 38,0 | 200 | 5,26 | Մեծ Բրիտանիա |
Անտիգուա | 281,0 | 67 000 | 238,43 | Անտիգուա և Բարբուդա |
Արուբա | 180,0 | 106 050 | 589,17 | Նիդերլանդներ |
Բարբադոս | 430,0 | 284 589 | 661,83 | Բարբադոս |
Բարբուդա | 161,0 | 1 500 | 9,32 | Անտիգուա և Բարբուդա |
Բաս Թեր | 848,0 | 186 000 | 219,34 | Ֆրանսիա |
Բեկիա | 18,0 | 5 000 | 277,78 | Սենտ Վինսենթ և Գրենադիններ |
Մեծ Բահամա | 1373,0 | 51 756 | 37,70 | Բահամյան կղզիներ |
Բոնեիր | 288,0 | 13 389 | 46,49 | Նիդերլանդներ |
Կանուան | 13,0 | 2 000 | 153,85 | Սենտ Վինսենթ և Գրենադիններ |
Վյորջին Գորդա | 21,0 | 1 100 | 52,38 | Մեծ Բրիտանիա |
Գրանդ Թեր | 589,0 | 197 000 | 334,47 | Ֆրանսիա |
Դոմինիկա | 746,0 | 72 514 | 97,20 | Դոմինիկա |
Գրենադա | 310,0 | 80 000 | 258,06 | Գրենադա |
Ինագուա | 1671,0 | 911 | 0,55 | Բահամյան կղզիներ |
Յոսթ վան Դեյք | 8,0 | 260 | 32,5 | Մեծ Բրիտանիա |
Կարիակու | 34,0 | 6 000 | 176,47 | Գրենադա |
Կոչե | 61,0 | 8 242 | 135,11 | Վենեսուելա |
Կյուրասաո | 444,0 | 142 180 | 320,23 | Նիդերլանդներ |
Լա Դեզիրադ | 21,1 | 1 591 | 75,40 | Ֆրանսիա |
Մարգարիտա կղզի | 956,8 | 436 900 | 456,63 | Վենեսուելա |
Մարի Հալանթ | 158,0 | 13 470 | 85,25 | Ֆրանսիա |
Մարտինկա | 1128,0 | 397 730 | 352,60 | Ֆրանսիա |
Մերո | 4,0 | 300 | 75,00 | Սենտ Վինսենթ և Գրենադիններ |
Մոնթսերատ | 102,0 | 6 409 | 62,83 | Մեծ Բրիտանիա |
Մյուստիկ | 5,7 | 500 | 87,72 | Սենտ Վինսենթ և Գրենադիններ |
Նևիս | 93,0 | 11 500 | 123,66 | Սենտ Վինսենթ և Գրենադիններ |
Նյու Պրովիդենս | 207,0 | 248 948 | 1202,65 | Բահամյան կղզիներ |
Օրչիլա | 40,0 | 100 | 2,5 | Վենեսուելա |
Պտի Մարտինկա | 2,4 | 900 | 375,00 | Գրենադա |
Սաբա | 13,0 | 1 737 | 133,62 | Նիդերլանդներ |
Սանտա Կրուս | 213,0 | 53 234 | 249,92 | ԱՄՆ |
Սեմժն Բարտելեմի | 21,0 | 8 255 | 393,10 | Ֆրանսիա |
Սենտ Վինսենթ | 346,0 | 117 000 | 338,15 | Սենտ Վինսենթ և Գրենադիններ |
Սենթ Ջոն | 50,8 | 4 197 | 82,62 | ԱՄՆ |
Սենթ Քիթս | 169,0 | 39 000 | 230,77 | Սենթ Քիթս և Նևիս |
Սենթ Լյուսիա | 619,2 | 172 884 | 279,21 | Սենթ Լյուսիա |
Սեն Մարտեն | 91,9 | 68 382 | 744,09 | Նիդերլանդներ/Ֆրանսիա |
Սենթ Թոմաս | 80,9 | 51 181 | 632,65 | ԱՄՆ |
Սինթ Էստուաս | 21,0 | 2 886 | 137,43 | Նիդերլանդներ |
Տոբագո | 300,0 | 54 084 | 180,28 | Տրինիդադ և Տոբագո |
Տորտոլա | 55,7 | 14 000 | 251,35 | Մեծ Բրիտանիա |
Տրինիդադ | 4821,0 | 1 250 000 | 259,28 | Տրինիդադ և Տոբագո |
Յունիան | 8,0 | 5 000 | 625,00 | Սենտ Վինսենթ և Գրենադիններ |
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզին ծածկված է փարթամ ամերիկյան բուսականությամբ։ Հարթավայրային հատվածներում աճում են հիմնականում արևադարձային կլիմային բնորոշ բույսեր, իսկ լեռնային հատվածներում՝ եվրոպական պտղատու ծառեր։
Խոշոր կղզիներում հսկայական տարածքներ են զբաղեցնում ընդարձակ մարգագետինները։ Հիմնականում աճեցվում է բանջարեղենի մեծ տեսականի, այդ թվում նաև սննդի վերամշակման արդյունաբերական մշակաբույսեր։
Ճամայկայի վայրի անտառներում աճում է վանիլ, իսկ Կուբայում և Բահամյան կղզիներում՝ պերճածաղիկ։ Բազմաթիվ կղզիներում աճում են կակաո, ծխախոտ և բամբակ։
Ջամայկայում աճեցվում է նաև մշակաբույսեր, ինչպիսիք են օրինակ՝ եգիպտացորենը, ցորենը և այլն։ Կարիբյան ավազանի պետությունները համաշխարհային շուկա են արտահանում շաքար և սուրճ։
Մինչև Կարիբյան երկրներում եվրոպացիների (իսպանացիներ, հոլանդացիներ) նվաճումները, այստեղ տարածված էին տարբեր տեսակի վայրի կենդանիներ, որոնք ոչնչացվեցին եվրոպացիների կողմից։
Կարիբյան երկրներում ապրում են մի քանի տեսակի կապիկներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.workwithdata.com/place/caribbean
- ↑ Ал. Громыко Великобритания эпоха реформ, М., 2007
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- В. В. Пименов, В. Г. Стельмах. Этнические процессы в странах Карибского моря.
- При написании этой статьи использовался материал из Энциклопедического словаря Брокгауза и Ефрона (1890—1907).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարիբյան ավազան» հոդվածին։ |
|