Jump to content

Վենեսուելայի դաշնային տիրույթներ

Վենեսուելայի դաշնային տիրույթներ
Դրոշ




ԵրկիրՎենեսուելա Վենեսուելա
Մասն էՓոքր Անտիլյան կղզիներ և Հողմատակ կղզիներ
ԿարգավիճակՎենեսուելայի վարչական բաժանում, Դաշնային շրջան և Վենեսուելայի նահանգ
Մտնում էՎենեսուելա
Բնակչություն2155 մարդ (2011)
Տարածք342,25 կմ²
Հիմնադրված է1945 թ.
ISO 3166-2 կոդVE-W
10°55′47″N 65°21′25″W / 10.929822222222°N 65.356955555556°W / 10.929822222222; -65.356955555556

Դաշնային տիրույթներ (իսպ.՝ Dependencias Federales), Վենեսուելայի դաշնային տիրույթներ, երբեմն սխալմամբ՝ Դաշնային տիրույթ (Վենեսուելայի դաշնային սեփականություն), Նահանգ դաշնային սեփականություն (իսպ.՝ Estado Dependencias Federales), Վենեսուելայի առանձին վարչատարածքային միավոր, որը միավորում է իրեն պատկանող կղզիների մեծ մասը (12 կղզիների խմբեր, ընդհանուր թվով 311 կղզիներ և կղզյակներ[1]) Կարիբյան ծովում և Վենեսուելայի ծոցում։ Տարածաշրջանի զարգացման նպատակով նախատեսվում է Դաշնային ունեցվածքին Վենեսուելայի դաշնային տարածքի կարգավիճակ տալ։ 2011 թվականի օգոստոսի 3-ին՝ Ազգային դրոշի օրը, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարեց այն մասին, որ Վենեսուելայի դաշնային տիրույթներն այժմ կոչվելու են Իսպանիայի գաղութային լծից Վենեսուելայի անկախության համար ականավոր մարտիկ Ֆրանսիսկո Միրանդայի պատվին, Սակայն նախագահը չի հստակեցրել՝ կպահպանի արդյոք Միրանդան իր ներկայիս կարգավիճակը, թե կդառնա դաշնային տարածք կամ երկրի նոր նահանգ[2]։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վենեսուելան արդեն ունի Միրանդա նահանգ, ինչպես նաև կղզիների չափազանց ցածր բնակչություն, վերջին տարբերակը քիչ հավանական է։ Չավեսի որոշումից բացի դաշնային կալվածքների վերանվանման մասին ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի ստորագրվել։

Տարածքը 342 կմ² է, բնակչությունը՝ 2 155 մարդ (2011)։ Դաշնային տիրույթը կառավարվում է Կարակասից, թեև երբեմն որպես վարչական կենտրոն նշվում է Լոս Ռոկես արշիպելագը։

Տարածքով Վենեսուելայի ամենափոքր նահանգն է։

Կղզիների աշխարհագրական պարամետրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնային տիրույթը բաժանված է 12 արշիպելագների։


Վենեսուելայի դաշնային տիրույթների վարչական և քաղաքական քարտեզ
Կղզիների խմբեր Տարածք, կմ² բնակչություն (2011) Աշխարհագրական կոորդինատներ
1Լոս Մոնխես արշիպելագ0,2012°21′N 70°55′W / 12.350°N 70.917°W / 12.350; -70.917
2Լա Տորտուգա կղզի156,6010°55′N 80°31′W / 10.917°N 80.517°W / 10.917; -80.517
3Լա Սոլա կղզի0,0111°18′N 63°34′W / 11.300°N 63.567°W / 11.300; -63.567
4Լոս Տեստիգոս արշիպելագ6,5317211°22′N 63°06′W / 11.367°N 63.100°W / 11.367; -63.100
5Լոս Ֆրիլես արշիպելագ1,9211°12′N 63°44′W / 11.200°N 63.733°W / 11.200; -63.733
6Պաթոս կղզի (Արևել․)0,6010°38′N 61°52′W / 10.633°N 61.867°W / 10.633; -61.867
7Լոս Ռոք արշիպելագ40,61147111°51′N 66°45′W / 11.850°N 66.750°W / 11.850; -66.750
8Բլանկիլա կղզի64,5311°50′N 64°35′W / 11.833°N 64.583°W / 11.833; -64.583
9Լոս Էրմանոս արշիպելագ2,1411°45′N 64°25′W / 11.750°N 64.417°W / 11.750; -64.417
10Օրչիլա կղզի4011°47′N 66°10′W / 11.783°N 66.167°W / 11.783; -66.167
11Լաս Ավես արշիպելագ3,3512°00′N 67°40′W / 12.000°N 67.667°W / 12.000; -67.667
12Ավես կղզի (Հյուսիս.)0,04515°40′N 67°37′W / 15.667°N 67.617°W / 15.667; -67.617
Ընդհանուր342,252155

Լրացուցիչ՝ ևս 512 մարդ ապրում է Չիմանաս կղզու Մոչիմա ազգային պարկում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Guia practica de turismo. — C. 24» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
  2. «Венесуэла решила создать новый территориальный субъект». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]