Պաթոս (կղզի)
Պաթոս | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Վենեսուելա |
Վարչատարածք | Վենեսուելայի դաշնային տիրույթներ |
Երկարություն | 2,09 կմ |
Լայնություն | 0,45 կմ |
ԲԾՄ | 57 մետր |
Մակերես | 0,6 կմ² |
Ջրլիցի ափին | Կարիբյան ծով |
Պաթոս (իսպ.՝ Isla de Patos), Վենեսուելային պատկանող հրաբխային ծագում ունեցող փոքրիկ (0,6 կմ²) անմարդաբնակ կղզի[1]։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաթոս կղզին գտնվում է Վենեսուելայի ափից մոտ 4 կմ և Չակաչակարե քաղաքից (Տրինիդադ և Տոբագո) մոտ 10 կմ հեռավորության վրա, Բոկա Գրանդե նեղուցում։ Կղզին ունի 1,1 կմ երկարություն և 0,6 կմ լայնություն[2][3]։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզում աճում են քսերոֆիլ բույսեր, այդ թվում՝ կակտուսներ, պրոսոպիսներ և տարբեր տեսակի թփեր։
Կղզու կենդանական աշխարհը տեսակների քանակով համեմատաբար փոքր է։ Կղզում տարածված են իգուանաներն ու օձերը, ինչպես նաև լեռնային այծերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաթոսը Տրինիդադ և Տոբագոյի բրիտանական գաղութի մի մասն էր կազմում։ 1942 թվականի փետրվարի 26-ից այն գտնվում է Վենեսուելայի կազմի մեջ։ 1947 թվականի օգոստոսի 9-ին Կարիբյան ծովի այս և մի քանի այլ կղզիներ ստացան ազգային պարկի կարգավիճակ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «PDVSA». www.pdvsa.com. Վերցված է 2022 թ․ մարտի 2-ին.
- ↑ «ANGLO - VENEZUELAN TREATY (ISLAND OF PATOS) BILL. [H.L.] (Hansard, 12 May 1942)». hansard.millbanksystems.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 2-ին.
- ↑ Velázquez, Bonifacio (1973). Isla de Patos: Otro agravio de la Gran Bretaña a Venezuela (իսպաներեն). la Univ. de Caracas.
- ↑ Monzón, Claudio Alberto Briceño (2007). El problema de la soberanía : su historia ante el siglo XXI (իսպաներեն). Equinoccio. ISBN 978-980-244-489-2.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաթոս կղզու քարտեզը
- «Excursión a la Isla de Patos (1964)» (իսպաներեն). pdvsa.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.