Jump to content

Բոնեյրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համայնք
Բոնեյրե
Bonaire
Դրոշ Զինանշան

ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
Մարզgeen
ՀամայնքՆիդերլանդներ և Նիդերլանդների Թագավորություն
Հիմնադրված էհոկտեմբերի 10 2010 թ.
Մակերես288 կմ²
ԲԾՄ241 մ
Պաշտոնական լեզուհոլանդերեն և պապիամենտու
Բնակչություն15.414 մարդ (2011 թ.)
Խտություն53,5 մարդ/կմ²
Ժամային գոտիADT? և UTC−4
Հեռախոսային կոդ+599
Ավտոմոբիլային կոդB
Բոնեյրե (Նիդեռլանդներ)##
Բոնեյրե (Նիդեռլանդներ)

Բոնեյրե (հոլ.՝ Bonaire, պապիամենտու լեզվով՝ Boneiru), Կարիբյան ծովի հարավային մասում գտնվող, Նիդերլանդների թագավորությանը պատկանող կղզի։ Ունի հատուկ համայնքի կարգավիճակ։ Վարչական կենտրոնն է շուրջ 3.000 բնակիչ ունեցող Կրալենդեյկ բնակավայրը։ Կղզու մակերեսը 288 կմ² է, բնակչությունը՝ 15.414 (2009 թ.)։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու երկարությունը հյուսիս-արևմուտքից մինչև հարավ-արևելք 40 կմ է, իսկ մաքսիմալ լայնությունը 11 կմ է։ Ամենաբարձր կետը Բրանդարիս լեռն է 241 մ բարձրությամբ։ Բոնեյրե կղզու հարևանությամբ գտնվում է Քլեյն-Բոնեյրե անմարդաբնակ կղզին։ Կղզում հանդիպում են մողեսներ, 200 տեսակի թռչուններ և այլն։ Հարակից ջրերը հարուստ են 450 տեսակի ձկներով, 4 տեսակի ծովային կրիաներով և մոտ 70 տեսակի ջրմուռներով

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոնեյրե» հոդվածին։