Վենեսուելայի վարչական բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենեսուելայի նահանգները

Վենեսուելան բաժանված է 23 նահանգների (իսպ.՝ estados), 1 դաշնային շրջանի (իսպ.՝ Distrito Federal) և դաշնային սեփականության (իսպ.՝ Dependencias Federales), առանձին 1 վարչատարածքային միավորի, որը ընդգրկում է Վենեսուելային պատկանող կղզիների մեծամասնություն, պլանավորված ամենամոտիկ ապագայում այդ տարածքային միավորին տալ դաշնային տարածքի (իսպ.՝ Territorio Federal) կարգավիճակ։ Նահանգները բաժանվում են 335 մունիցիպալիտետների (իսպ.՝ municipios), որոնք էլ բաժանվում են 1000 համայնքի (իսպ.՝ parroquias

Վենեսուելայի նահանգները խմբավորված են նախագահական հրամանով հաստատված 9 տարածաշրջանների (իսպ.՝ regiones administrativas

  1. Անդյան (Andean),
  2. Մայրաքաղաքային (Capital),
  3. Կենտրոնական (Central),
  4. Կենտրոնաարևմտյան (Central - Occidental),
  5. Գայանյան (Guayana),
  6. Կղզե (Insular),
  7. Լյանոսյան (Llanos),
  8. Հյուսիսարևելյան (Nor - Oriental),
  9. Սուլիանյան (Zulian).

Նահանգների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշ Զինանշան Նահանգ Վարչկենտրոն Բնակչություն (2010) Տարածք Տարածաշրջան Քարտեզին
Ամազոնաս Պուերտո Այակուչո 142,200 180,145 կմ² Գայանյան
Անսոատեգի Բարսելոնա 1,654,900 43,300 կմ² Հյուսիսարևելյան
Ապուրե Սան Ֆերնանդո դե Ապւորե 499,900 76,500 կմ² Լյանոսյան
Արագուա Մարակայ 1,665,200 7,014 կմ² Կենտրոնական
Բարինաս Բարինաս 756,600 35,200 km² Անդյան
Բոլիվար Սյուդադ Բոլիվար 1,852,800 238,000 կմ² Գայանյան
Կարաբոբո Վալենսիա 2,531,000 4,650 կմ² Կենտրոնական
Կոխեդես Սան Կառլոս 340,300 14,800 կմ² Կենտրոնական
Դելտա Ամակուրո Տուկուպիտա 159,700 40,200 կմ² Գայանյան
Ֆալկոն Կորո 961,500 24,800 կմ² Կենտրոնաարևմտյան
Գուարիկո Սան Խոան դե լոս Մորրոս 745,100 64,986 կմ² Լյանոսյան
Լարա Բարկիսիմետո 1,999,100 19,800 կմ² Կենտրոնաարևմտյան
Մերիդա Մերիդա 895,800 11,300 կմ² Անդյան
Միրանդա Լոս Տեկես 3,010,900 7,950 կմ² Մայրաքաղաքային
Մոնագաս Մատուրին 999,300 28,930 կմ² Հյուսիսարևելյան
Նուեվա Էսպարտա Լա Ասունսյոն 508,900 1,150 կմ² Կղզե
Պորտուգեսա Գուանարե 919,400 15,200 կմ² Կենտրոնաարևմտյան
Սուկրե Կումանա 945,600 11,800 կմ² Հյուսիսարևելյան
Տաչիրա Սան Կրիստոբալ 1,225,300 11,100 կմ² Անդյան
Տրուխիլյո Տրուխիլյո 747,400 7,400 կմ² Անդյան
Վարգաս Լա Գուայրա 337,900 1,496 կմ² Մայրաքաղաքային
Յարակույ Սան Ֆելիպե 640,700 7,100 կմ² Կենտրոնաարևմտյան
Սուլիա Մարակայբո 4,020,200 63,100 կմ² Սուլիանյան

Հատուկ կարգավիճակով տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշ Զինանշան Անվանում Վարչկենտրոն Բնակչություն(2007) Տարածք Քարտեզին
Մայրաքաղաքային շրջան Կարակաս 2,085,500 433 կմ²
Դաշնային սեփականություններ Լոս Ռոկես 15,420 342 կմ²

Տարածքային վեճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդագույնով նշված է վիճարկվող տարածքը

Էսսեկիբո (Գայանա Էսսեկիբո Guayana Esequiba) գետից արևմուտք գտնվող տարածքը այժմ մտնում է Գայանա պետության մեջ (տես՝ Գայանայի վարչական բաժանում) և կազմում է այդ պետության տարածքի 60%-ը, սակայն վենեսուելյան քարտեզներում այն նշվում է որպես Վենեսուելայի տարածք։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]