Պանամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Պանամա (այլ կիրառումներ)
Պանամա
Պանամայի դրոշ Զինանշան
Flag of Panama.svg
Coat of arms of Panama.svg
Panama (orthographic projection).svg
Կարգավիճակ ինքնիշխան պետություն, երկիր և ՄԱԿ անդամ-պետություն
Ներառում է Emberá-Wounaan Comarca, Guna Yala, Ngöbe-Buglé Comarca, Kuna de Madugandí, Kuna de Wargandí, Bocas del Toro Province, Chiriquí Province, Coclé Province, Colón Province, Darién Province, Herrera Province, Los Santos Province, Panamá Province և provincial de veraguas
Պետական լեզու իսպաներեն[1]
Մայրաքաղաք Պանամա
Պետական կարգ հանրապետություն
Օրենսդիր մարմին National Assembly of Panama
Երկրի ղեկավար Isabel Saint Malo[2]
Կառավարության ղեկավար Juan Carlos Varela
Մակերես 75 517 կմ²
Ջրային % 2,9% ջրային
Ազգաբնակչություն 3 864 170 մարդ (2013)[3]
Խտություն 54,2 մարդ/կմ²
Հիմն Himno Istmeño
Արժույթ Panamanian balboa և ԱՄՆ դոլար
Ժամային գոտի UTC−05:00
Հեռախոսային կոդ +507
Ինտերնետ-դոմեն .pa
Կոորդինատներ: 8°37′0.0012000999986756″ հս․ լ. 80°22′0.0012001000242551″ ամ. ե. / 8.616667000027776524007° հս․. լ. 80.366667000027788958505° ավ. ե. / 8.616667000027776524007; 80.366667000027788958505

Պանամա (իսպ.՝ Panamá) պաշտոնապես՝ Պանամայի Հանրապետություն (República de Panamá), պետություն Կենտրոնական Ամերիկայում, Կարիբյան ծովի և Խաղաղ օվկիանոսի միջև։ Սահմանակցում է Կոստա Ռիկայի հետ արևմուտքում և Կոլումբիայի հետ արևելքում։

Պանաման պետություն է Կենտրոնական Ամերիկայի ամենանեղ (48 կմ) մասում՝ Պանամայի պարանոցում։ Հյուսիսում ողողվում է Կարիբյան ծովի, հարավում՝ Խաղաղ օվկիանոսի ջրերով։ Ափերը ցածրադիր են, խաղաղօվկիանոսյանը՝ խիստ մասնատված։ Ունի լեռնային ռելիեֆ. արևմուտքում Կորդիլիերա դե Վերագուա լեռնաշղթան է, որի ամենաբարձր կետը (3475 մ) Չիրիքի գործող հրաբուխն է։ Կարիբյան ծովափով ձգվում են Կորդիլիերա դե Սան Բլաս և Սեռանիա դել Դարիեն լեռնաշղթաները, որոնց միջև տարածվում են միջլեռնային իջվածքներն ու դաշտավայրերը։ Գտնվում է ակտիվ երկրաշարժամետ գոտում. հաճախակի են երկրաշարժերը։

  • Պետական կարգը՝ հանրապետություն
  • Մայրաքաղաքը՝ Պանամա
  • Տարածքը՝ 77,08 հզ. կմ2
  • Բնակչությունը՝ 3,3 մլն
  • Պետական լեզուն՝ իսպաներեն
  • Դրամական միավորը՝ բալբոա

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման մերձհասարակածային է՝ շոգ ու խոնավ։ Խոշոր գետը Չագրեսն է։ Գերակշռում են չոր սավաննաներն ու մշտադալար անտառները (հիլեաներ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև իսպանական գաղութացումը Պանամայի տարածքում բնակվել են հնդկացիների ավելի քան 60 ցեղեր, որոնք զբաղվել են որսորդությամբ, ձկնորսությամբ, հողագործությամբ և արհեստներով։ 1501 թվականին Պանամայի տարածքը հայտնաբերել է իսպանացի կոնկիստադոր (նվաճող) Ռոդրիգո դե Բաստիդասը։ 1519 թվականին իսպանացիներն այստեղ հիմնել են Պանամա քաղաքը։ Հաշվի առնելով Պանամայի պարանոցի հսկայական նշանակությունը՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան տևականորեն պայքարում էին նրան տիրելու համար։ Մշակվում էին Պանամայի տարածքում Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները միմյանց կապող ջրանցք կառուցելու նախագծեր։ Ջրանցքի կառուցումը 1879 թվականին սկսեց ֆրանսիական մի ընկերություն, որի սնանկացման պատճառով ջրանցքի կառուցման իրավունքը 1901 թվականին անցավ ԱՄՆ-ին։ Ընդառաջելով անկախ պետություն ստեղծելու Պանամայի բնակչության ձգտմանը՝ ԱՄՆ-ը նաև ռազմական օգնություն ցույց տվեց Պանամային, և 1903 թվականի նոյեմբերի 3-ին հռչակվեց երկրի անկախությունը։ Այդ իրավիճակից օգտվելով՝ ԱՄՆ-ը Պանամայի Հանրապետության հետ կնքեց Պանամայի ջրանցքի գոտին անժամկետ օգտագործել

Պանամա

ւ պայմանագիր։ Առաջին նավը ջրանցքով անցել է 1914 թվականին, իսկ նրա պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1920 թվականի հունիսի 12-ին։ Ջրանցքի երկարությունը 81,6 կմ է, խորությունը՝ 12,5 մ, լայնությունը՝ 150–305 մ, նավերն այդ ճանապարհն անցնում են 8 ժամում։ Ջրանցքով տարեկան անցնում է ավելի քան 17 հզ. նավ։ 20-րդ դարի սկզբին Պանամայի տնտեսական և քաղաքական կյանքը զարգանում էր ԱՄՆ-ի տիրապետության պայմաններում։ 1920-ական թվականներին երկրում աշխուժացավ հակաամերիկյան շարժումը։ ԱՄՆ-ը հարկադրված էր վերանայել 1903 թվականի պայմանագիրը։ 1977 թվականին կնքվեց նոր պայմանագիր, որով Պանամային վերադարձվեց ջրանցքի գոտին, իսկ 1999 թվականի դեկտեմբերի 3-ից՝ նաև ջրանցքի տնօրինությունը։ Ջրանցքի կարիբյան ափին գտնվում է Կոլոն նավահանգիստը, որը կոչվել է ի պատիվ Ք. Կոլումբոսի, իսկ խաղաղօվկիանոսյան ափին՝ Բալբոա քաղաքը՝ ի պատիվ Նունյես դե Բալբոայի, ով 1513 թվականին առաջինը Ատլանտյան օվկիանոսի ափից դուրս եկավ Խաղաղ օվկիանոս։

Բնակչությունը և տնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանամայի հիմնական բնակիչները պանամացիներն են, բնիկները՝ հնդկացիները (կունա, չոկո, գուայմի և այլ ցեղերի ներկայացուցիչներ)։ Խոշոր քաղաքներն են Պանաման, Կոլոնը, Դեվիդը, Լաս Տաբլասը։ Պանաման գյուղատնտեսական երկիր է։ Գլխավոր մշակաբույսերն են բրինձը, եգիպտացորենը, լոբին, մշակում են նաև սրճենի, կակաո, աբակա, շաքարեղեգ, արքայախնձոր, ադամաթուզ և այլն։ Առավել զարգացած են սննդի և թեթև արդյունաբերության ճյուղերը։ Կան նաև թղթի, ստվարաթղթի, կահույքի, նրբատախտակի, խեցեղենի արտադրության և նավթավերամշակման ձեռնարկություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]