Լոբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Լոբի (այլ կիրառումներ)
Լոբի
Լոբի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Phaseolus vulgaris


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ծաղիկը
Լոբին մագլցող բույս է
Phaseolus vulgaris”

Լոբի (Phaseolus vulgaris), ընդավորների ընտանիքին (Leguminosae) պատկանող խոտանման ցողուններով բույս։ Ըստ թփի ձևի՝ լոբին կարող է լինել փաթաթվող և թփային։

Մեծ տեղ է գրավում սննդի գործում ինչպես հատիկների, այնպես էլ կանաչ ունդերի գործածությամբ։ Լոբին մշակում են հատիկ և կանաչ լոբի ստանալու համար։

Սպիտակուցային նյութերով լոբու հատիկները մոտենում են մսին։ Լոբու հատիկների մեջ սպիտակուցները կազմում են 20-22% (մսում՝ 20-23%)։ Կանաչ լոբու մեջ սպիտակուցները 6-7% են։ Բացի այդ լոբին պարունակում է մոտ 2% ճարպ և, վերջապես, վիտամիններ ու մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ հանքային աղեր։

Անդրկովկասի ժողովուրդների սննդի մեջ լոբին կարևոր տեղ է գրավում և օգտագործվում է հատիկ և կանաչ ունդերի եփած և թթու դրած ձևով։ Լոբին արժեքավոր հումք է նաև պահածոների արդյունաբերության համար։

Լոբին համարվում է ԱՄՆ ազգագրական գրականության մեջ արմատավորված «Երեք քույրերից»՝ բնիկ հնդկացիների մոտ տարածված երեք գլխավոր մշակաբույսերից մեկն է։ Մյուս երկուսն են դդումը և մաիսը։

Պատմական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոբու մշակման հայրենիքը
1՝Կենտրոնական Ամերիկա
2՝Հարավային Ամերիկա

Լոբին Կենտրոնական և Հարավային Ամերիկայի հողագործության գլխավոր բույսերից մեկն է, համարվում է աշխարհի հնագույն մշակաբույսերից մեկը։
Լոբին եվրոպա է բերվել Կոլումբոսի երկրորդ ճանապարհորդությունից հետո։
Սկզբնական շրջանում եվրոպացիներն այն աճեցնում էին որպես դեկորատիվ բույս և միայն XVII դարի վերջում լոբին լայն տարածում ստացավ որպես բանջարանոցային մշակաբույս։

Քիմիական բաղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոբու հատիկները պարունակում են մինչև 31 %-ի հասնող սպիտակուցներ, 40–60% ածխաջրեր, մինչև 3.6% ճարպեր, կալիում, ֆոսֆոր, սելեն, մոլիբդեն, պղինձ և ցինկ, ամինաթթուներ, օրգանական թթուներ, ինչպես նաև վիտամիններ՝ B6, B1, B5 և ասկորբինաթթու։ Բույսի տարբեր մասերը պարունակում են յոդ, քրոմ, ծծումբ, կոբալտ, նիկել, կրեմնիում, պղինձ, երկաթ։

Բուժական հատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժիչ նպատակներով մթերում են ծաղիկները և արդեն հասունացած պտղի պատիճը։ Ծաղկաբաժակի թերթիկները ձուլված են խողովակի ձևով, դա է պատճառը, որ մեղուն դժվարանում է հասնել ծաղկահյութին։ Այնուամենայնիվ երկար կնճիթիկ ունեցող հայկական դեղին մեղուն կարողանում է ծակել ծաղկաթերթերը։ Ծաղիկը չորացնում են բաց ծածկի տակ։ Ունի տարրալուծող, արյունը մաքրող հատկություն։ Պատիճը չորացնում են արևի տակ, պարունակում է հակադիաբետիկ նյութ (արգինին)։

Թուրմը և եփուկը կիրառում են աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, ռևմատիզմի, երիկամների և միզապարկի բորբոքումների, սրտային կամ երիկամային բնույթի այտուցների, շաքարային դիաբետի թեթև ընթացքի, պանկրեատիտի դեպքում։

Զգուշացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոբին պետք է սահմանափակել հոդատապի, նեֆրիտի, ստամոքսաբորբի, խոլեցիստիտի, կոլիտի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցերի դեպքում։ Հատիկը պարունակում է բարդ շաքարներ, որոնք չեն մարսվում մարդու օրգանիզմում։ Որպես դիետիկ սննդահումք՝ կարող են դիտվել միայն նախապես 8-10 ժամ ջրում թրջված հատիկները։ Կարելի է նաև եփել, մեկ ժամ թրմել, քամել։ Ջուրը պիտանի չէ խմելու կամ այլ ուտեստ պատրաստելու համար։

Արտադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատիկ լոբի

արտադրող երկրների վերին տասնյակը
(միլիոն տոննա)
2010 թ.

{{{2}}} Հնդկաստան 4.87
{{{2}}} Բրազիլիա 3.20
{{{2}}} Մյանմա 3.03
{{{2}}} Չինաստան 1.53
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 1.44
{{{2}}} Մեքսիկա 1.16
{{{2}}} Տանզանիա 0.95
{{{2}}} Ուգանդա 0.46
{{{2}}} Քենիա 0.39
{{{2}}} Արգենտինա 0.34
Ամբողջ աշխարհում 23.23
Կանաչ լոբի

արտադրող երկրների վերին տասնյակը
(միլիոն տոննա)
2010 թ.

{{{2}}} Չինաստան 13.03
Flag of Indonesia.svg Ինդոնեզիա 0.88
{{{2}}} Թուրքիա 0.59
{{{2}}} Հնդկաստան 0.58
Flag of Thailand.svg Թաիլանդ 0.30
{{{2}}} Եգիպտոս 0.27
{{{2}}} Մարոկկո 0.20
{{{2}}} Իտալիա 0.18
{{{2}}} Իսպանիա 0.17
{{{2}}} Մեքսիկա 0.10
Ամբողջ աշխարհում 17.65

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]