Դդում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դդում
Տարբեր դդումներ
Տարբեր դդումներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Cucurbita
L., 1753
Հոմանիշներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 22365
NCBI 3660
EOL 38266

IPNI13252-1


Դդում (լատ.՝ Cucurbita), դդմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա, մշակովի և վայրի բույսերի ցեղ է։ Հայտնի է 13, ՀՀ-ում մշակության մեջ՝ 3 տեսակ՝ խոշորապտուղ, կարծրակեղև կամ սովորական և մուշկային։

Նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատային համակարգն առանցքային է։ Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող։ Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական։ Ծաղկում է մինչև ուշ աշուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների։ Պտուղները պարունակում են շաքարներ, հանքային և պեկտինային նյութեր, կարոտին (A-նախավիտամին), օսլա, վիտամիններ և այլն։ Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց։ Օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած մուրաբա)։ Դդումը ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն։

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «դդում» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։