Աբակա
Արտաքին տեսք
| Աբակա | |
Աբակա | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Իմբիրածաղկավորներ (Zingiberales) |
| Ընտանիք | Ադամաթուզազգիներ (Musaceae) |
| Ցեղ | Musa |
| Տեսակ | Աբակա (M. textilis) |
| Միջազգային անվանում | |
| Musa textilis | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ | |
Աբակա կամ տեքստիլ բանան (հայերեն՝ Թելասմբուկ , իսպ.՝ abacá, լատիներեն՝ Músa téxtilis), բանանազգիների ընտանիքի, բանան ցեղի բազմամյա խոտաբույս։ Աբակայի հայրենիքը Ֆիլիպիններն են։
Եվրոպական կենցաղ բույսը մուտք է գործել 1768 թվականից, երբ իսպանացիները սկսեցին այն աճեցնել մանրաթելի արտահանման նպատակով։ Աբական սկզբում աճեցնում էին Ֆիլիպիններում, 1920 թվականներից նաև Ինդոնեզիայում, Կենտրոնական Ամերիկայի երկրներում (Կոստա Ռիկա, Հոնդուրաս)։ Աբական օգտագործվում է հաստ պարանների, ձկնորսական ցանցերի արտադրության համար, այն աղի ջրում չի քայքայվում։ Բույսի մանրաթելային մասը հասունանում է 18-24 ամսում, որից հետո մանրաթելը կեղևից մաքրվում է, արևի տակ չորացվում և կարող է արտադրության մեջ օգտագործվել առանց լրացուցիչ վերամշակման, նույնիսկ առանց մանելու[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Энциклопедия конопли (Абака) Արխիվացված 2009-08-31 Wayback Machine.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբակա» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբակա» հոդվածին։ |
| ||||||||||
|