Պանամայի ջրանցքի գոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պանամայի ջրանցքի գոտի
Տեսակչմիացված տարածք
Երկիր ԱՄՆ
Մակերես1432 կմ²
Անվանված էՊանամայի ջրանցք

Պանամայի ջրանցքի գոտի, Պանամայի տարածքի մի մասը, որով անցնում է Պանամայի ջրանցքը։ Պանամայի ջրանցքի երկու ափերով 16,1 կմ լայնությամբ ձգվող շերտ, որը Պանաման բաժանում է իրար չմիացող երկու մասի։ Տարածությունը 1432 կմ2 է, բն․՝ 40 հազար (1980 թվական)։ Վարչական կենտրոնը՝ Բալբոա-Հայթս։ Վարչականորեն բաժանվում է 2 շրջանի՝ Անկոնի (Խաղաղ օվկիանոսի ափին) և Քրիստոբալի (Ատլանտյան օվկիանոսի ափին)։ Գոտու տարածքով անցնում է երկաթուղի և խճուղի։ Պանամա-ամերիկյան պայմանագրով (1903 թվական) այն տրվել է ԱՄՆ-ին՝ ջրանցք կառուցելու և շահագործելու համար։ Գոտին կառավարել է ԱՄՆ-ի նախագահի նշանակած նահանգապետը։ Պանամայի ջրանցքի գոտի օգտագործելու համար ԱՍՆ-ն ամեն տարի (1955 թվականից) Պանամային վճարում էր 1,93 միլիոն դոլար։ 1977 թվականից Պանաման տարեկան ստացավ 10 միլիոն դոլար, այն դեպքում, երբ ԱՄՆ-ի ամենամյա շահույթը կազմում է 150 միլիոն դոլար։ Գոտու կարգավիճակը փոխելու վերաբերյալ 1964 թվականից վարվող պանամա-ամերիկյան բանակցություններն ավարտվեցին 1977 թվականին՝ երկու նոր պայմանագրերի ստորագրումով, որոնք փոխարինեցին 1903 թվականի, այսպես կոչված, հավերժական պայմանագրին։ Կաղապար:Պանամա-անավարտ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 117
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանամայի ջրանցքի գոտի» հոդվածին։