Բելիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բելիզ
Belize
Բելիզի դրոշ Զինանշան
Flag of Belize.svg
Coat of arms of Belize.svg
BLZ orthographic.svg
Կարգավիճակինքնիշխան պետություն
Ներառում էBelize District, Cayo District, Corozal District, Orange Walk District, Stann Creek District և Toledo District
Պետական լեզուանգլերեն
ՄայրաքաղաքԲելմոպան
Օրենսդիր մարմինNational Assembly
Երկրի ղեկավարԵղիսաբեթ II
Կառավարության ղեկավարDean Barrow
Մակերես22 966 կմ²
Ազգաբնակչություն374 681 մարդ (2017)[1]
ՀիմնLand of the Free
ԿարգախոսSub Umbra Floreo, Under the shade I flourish, Под сянката цъфтя և Dan y Cysgod, Llewyrchaf
Հիմնադրված էսեպտեմբերի 21, 1981 թ.
ԱրժույթBelize dollar
Կենտրոնական բանկCentral Bank of Belize
Ժամային գոտիUTC-6
Հեռախոսային կոդ+501
Ինտերնետ-դոմեն.bz
Կոորդինատներ: 17°4′1.0120138565762e-07″ հս․ լ. 88°42′1.0001023181539e-07″ ամ. ե. / 17.0666666666947790531594364° հս․. լ. 88.7000000000277850631391630° ավ. ե. / 17.0666666666947790531594364; 88.7000000000277850631391630

Բելիզ, պետություն Կենտրոնական Ամերիկայում՝ Յուկատան թերակղզու հարավարևելյան մասում։ Երկրի ափերը արևելքից ողողում է՝ Կարիբյան Ծովը, հարավային հատվածում Մայա լեռներն են գտնվում, որոնց առավելագույն բարձրությունը հասնում է մինչև 1122 մետրի, խոշոր գետերն են՝ Ռիո Օնդոն և Բելիզը։ Կլիման արևադարձային է։ Ամենամեծ քաղաքներն են՝ մայրաքաղաք Բելմոպանը, Բելիզ քաղաքը և Դանգրիգան, սահմանակից երկրներն են Մեքսիկան՝ հյուսիսից և Գվատեմալան՝ հարավարևմուտքից։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսությամբ համարվում է թույլ զարգացած երկիր։ Այստեղ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, մասնավորապես մշակում են՝ շաքարեղեք, կոկոսյան արմավենի, բրինձ, ցիտրուսներ և այլն։ Բացի այդ զբաղվում են նաև անասնապահությամբ, իսկ ափային գոտիներում լայն տարածում ունի ձկնորսությունը։ Տնտեսության գլխավոր ճյուղերից է նաև զբոսաշրջությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ, սակայն մինչ Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ անցնելը այստեղ հաստատված են եղել իսպանացիները։ Անգլիացիները այստեղ հայտնվել են միայն 1638 թվականին և 1640 թվականից Բելիզը կոչել են՝ Բրիտանական Հոնդուրաս՝ այդպես անվանելով մինչև 1973 թվականը։ Բելիզի համար 1798 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ ճակատամարտ՝ Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի միջև, որը տևեց մեկ շաբաթ, այս ճակատամարտը հայտնի է Սուրբ Գևորգի (անգլ.՝ St.George Caye) անունով։ Հակամարտության արդյունքում Մեծ Բրիտանիան հաստատեց իր իշխանությունը, և այս տարածքը 1862 թվականից պաշտոնապես համարեց իր գաղութային տարածք։ Բելիզը Միացյալ Թագավորությունից լիովին անկախացավ 1981 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ Միացյալ Թագավորության թագուհին Եղիսաբեթ II-ն էր։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչականորեն բաժանվում է 6 շրջանների․

Շրջան Վարչական կենտրոն Տարածք (կմ²) քառակուսի մղոն Բնակչություն (2005) 2 տառային աբրեվիատուրա 3 տառային աբրեվիատուրա
Բելիզ Բելիզ (քաղաք) 4,204 1,623 87,000 BZ BZD
Կայո Սան Իգնասիո 5,338 2,061 66,800 CY CYO
Կորոզալ Կորոզալ 1,860 718 35,500 CZ CZL
Օրինջ Ուոլք (շրջան) Օրինջ Ուոլք 4,737 1,829 47,000 OW OWK
Սթեն Քրիք Դանգրիգա 2,176 840 30,000 SC SCK
Տոլեդո Պունտա Գորդա 4,648 1,795 27,600 TO TOL

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]