Բելիզ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Բելիզ
Դրոշ
Flag of Belize City.png

Կոորդինատներ: 17°29′55″ հս․ լ. 88°11′19″ ամ. ե. / 17.49861° հս․. լ. 88.18861° ավ. ե. / 17.49861; 88.18861
ԵրկիրԲելիզ Բելիզ
Հիմնադրված է1638 թ.
Մակերես35,667 կմ²
ԲԾՄ0 մետր
Բնակչություն57 169 մարդ (2010)
Ժամային գոտիԿենտրոնական ժամային գոտի
Պաշտոնական կայքbelizecitycouncil.org
##Բելիզ (քաղաք) (Բելիզ)
Red pog.png

Բելիզ (անգլ.՝ Belize), Բելիզ պետության խոշորագույն քաղաքը և նավահանգիստը: Տեղակայված է Կարիբյան ծովի ափին՝ Բելիզի արևելյան մասում: Ըստ 2010 թվականի մարդահամարի՝ Բելիզի բնակչությունը կազմում է 57 169 մարդ (2010)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնել են անգլիացի նավաստիները 17-րդ դարի վերջին Օուլովեր առվի գետաբերանում: Որպես փոխաբեռնման հիմք՝ օգտագործվել է փայտավաճառների և անտառատնտեսների համար:

Ի սկզբանե Բելիզը պետության մայրաքաղաքն էր, բայց 1961 թվականին փոթորիկ Հեթին էական վնաս է հասցրել քաղաքին, ինչից հետո՝ 1970-ականներին մայրաքաղաքը տեղափոխվել է երկրի խորքը՝ Բելմոպան քաղաք[1]: Չնայած դրան, Բելիզ քաղաքն առ այսօր մնում է վարչապետի և կառավարության նստավայրը:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովային նավահանգիստ է: Քաղաքում գտնվում է միջազգային տերմինալով մունիցիպալ օդանավակայան (կոդ TZA), որը քաղաքի կենտրոնից գտնվում է մոտ 3 կմ հյուսիս: Միջազգային օդանավակայան Բելիզ Սիթի Ֆիլիպ Գոլդսոնը (կոդ BZE) Բելիզից գտնվում է 16 կմ հյուսիս-արևմուտք:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Հովհաննեսի մայր տաճար (1812-1847 թվականներ)՝ ամենահին անգլիկան եկեղեցին Կենտրոնական Ամերիկայում:
  • Բելիզի թանգարան հին բանտի շենքում (1857 թվական:
  • Ափամերձ գոտիական թանգարան (ըստ խութերի բնապահպանության՝ էքսպոզիցիա) և Ծովային թանգարան (ծովագնացության վերաբերյալ մոդելների և փաստաթղթերի հավաքածու) նախկին հրդեհային կայանների շենքում:

Քաղաքից 50 կմ հարավ-արևմուտք գտնվում է Բելիզի կենդանաբանական այգին: Ձևավորվել է 1983 թվականին: Այդ ժամանակ վայրի կենդանիների մասին «Path of the Raingods» ֆիլմի նկարահանումներից հետո մնացել էր ջունգլիներից գողացված 150 կիսագիշատիչ կենդանի: Նրանց ազատ արձակել չհամարձակվեցին. կենդանիները կարող էին սատկել: Վերահսկիչ Շարոն Մատոլան հիմնեց բուծարան, իսկ ավելի ուշ՝ կենդանաբանական այգի: Ներկայումս այնտեղ կա տեղի կենդանական աշխարհի ավելի քան 125 տեսակ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «belmopanbelize.com»։ belmopanbelize.com։ Արխիվացված օրիգինալից July 22, 2010-ին։ Վերցված է June 29, 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]