Էկվադոր
República del Ecuador Էկվադորի Հանրապետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ ¡Salve, Oh Patria! |
||||
|
||||
Մայրաքաղաք | Կիտո | |||
Պետական լեզուներ | Իսպաներեն | |||
Կառավարում | Հանրապետություն | |||
- | Նախագահ | Ռաֆաել Կոռեա | ||
Հանրապետություն | ||||
- | Հայտարարված | մայիսի 13 1830 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 256,370 կմ² (77-րդ) | ||
- | Ջրային (%) | 4 | ||
Բնակչություն | ||||
- | 2008 նախահաշիվը | 13,625,000 (67-րդ) | ||
- | Խտություն | 53.8 /կմ² (151-րդ) 139.4 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2008 գնահատում | |||
- | Ընդհանուր | $108.389 բիլիոն | ||
- | Մեկ շնչի հաշվով | $7,785 (59-րդ) | ||
Ջինի | 42 (միջին) | |||
ՄԶՀ (2007) | ![]() |
|||
Արժույթ | ԱՄՆ դոլար (USD) | |||
Ժամային գոտի | ECT, GALT (UTC-5, -6) | |||
Ազգային դոմեն | .ec | |||
Հեռախոսային կոդ | +593 |
Էկվադոր, պետություն Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում, մայրաքաղաքը՝ Կիտոն։ Սահմանակից է Կոլումբիային, Պերուին։ Արևմուտքից ողողվում է Խաղաղ օվկիանոսով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էկվադորում հնագույն ժամանակներից ապրում էին հնդկացիական ցեղեր: Նրանք զբաղվում էին ձկնորսությամբ, որսորդությամբ և գյուղատնտեսությամբ: Մեր թվարկությունից առաջ 1-ին հազարամյակի վերջում Կարա ցեղը, ովքեր ապրում էին ծովափնյա շրջաններում, իրենց ենթարկեցին այլ ցեղերի և ստեղծեցին մի պետություն, որը լատինամերիկյան գրականության մեջ հայտնի է «Կիտուի թագավորություն» անվամբ: Ներկայիս Էկվադորի տարածքում հնագույն ժամանակներից գոյություն ունեին տարբեր հնդկացիական ցեղեր՝ Կառա, Կիտու, Տումբա, Կանյառներ և ուրիշներ: Նրանք զբաղվում էին որսորդությամբ, ձկնորսությամբ և հողագործությամբ: Մեր թվարկության առաջին հազարամյակի ավարտին Կառա ցեղախմբի հնդկացիները, որոնք ապրում էին ափամերձ տարածքներում, ներխուժեցին լեռնային գոտիներ, նվաճելով տեղի բնակչությանը (մասամբ բնաջնջելով, մասամբ ձուլելով), ստեղծեցին պետություն, որը լատինամերիկյան գրականության մեջ անվանվում է «Կիտուի թագավորություն»: 15-րդ դարում (մոտ 1460 թվականին) «Կիտուի թագավորությունը» գրավվեց ինկերի կողմից (գրավման գործընթացը տևեց 15 տարի): Ինկերի պետության հիմնական բնակչությունը (կառավարող խավը) կազմված էր կեչուա հնդկացիական ցեղախմբի անդամներից: Այդ ամենի արդյունքում կեչուա լեզուն դարձավ ամենատարածվածը ներկայիս Էկվադորի տարածքում: Իսպանացիների համար Էկվադորի տարածքը նվաճել են Ֆրանսիսկո Պիսարոյի ուղեկցորդներ Բարտոլոմե Ռուիսը (1526 թվականին առաջին դեսանտի իջեցում ) և Սեբաստիան դե Բելալյկասար (1531 թվականին նվաճեց Էկվադորի տարածքը): Նրանք հնագույն հնդկացիական բնակավայրում կառուցեցին Սան Ֆրանսիսկո դե Կիտո քաղաքը: 1529 թվականին Պիսարոն ստացավ Նոր Կաստիլիայի գեներալ-կապիտան պաշտոնը (ներկայիս Պերուի և Էկվադորի տարածքում), իսկ 1539 թվականին իր եղբորը՝ Գոնսալոյին, նշանակեց Ֆրանսիսկո դե Կիտոյի կառավարիչ:
Գրավելով տարածքները և չգտնելով այնտեղ ոսկու ու արծաթի խոշոր պաշարներ՝ իսպանացիները ստեղծեցին պլանտացիաներ, որտեղ հիմնականում աշխատում էին հնդկացիները և Աֆրիկայից տեղափոխված ստրուկները:
Լեռնային գոտիներում հիմնականում զբաղվում էին այծաբուծությամբ:
Անկախություն[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարը լատինական ամերիկայի երկրների, այդ թվում Էկվադորի համար նշանավորվեց ազգային ազատագրական պայքարով և պատերազմներով: Հեղափոխություններից մեկը տեղի ունեցավ 1809 թվականի օգոստոսի 8-ին Կիտոյում, որի արդյունքում նույն թվականի օգոստոսի 10-ը հռչակվեց որպես Էկվադորի անկախության օր:
Ազգային ազատագրական պայքարը վերջնական արդյունքի հասավ 1822 թվականին, երբ Կոլումբիայի զորքերը ջախջախեցին իսպանացիներին, իսկ Էկվադորի վերահսկողությունը անցավ Սիմոն Բոլիվարին:
1822-1830 թվականներին Էկվադորը հանդիսանում էր մեծ Կոլումբիայի մեծ մասը և կոչվում էր Կիտոյի շրջան:
Ամբողջ 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին տարիներին Էկվադորում հիմնական պայքարը ընթանում էր պահպանողական և լիբերալ կուսակցությունների միջև:
19-րդ դարի կեսերից սկսած եվրոպական պետությունները սկսեցին առավել մեծ ազդեցություն ունենալ և խառնվել Էկվադորի ներքին գործերին: 1845 թվականին Բրիտանիայի ճնշման ներքո ընդունվեց օրենք ստրկության վերացման մասին: 1860 ականներին Էկվադորի նախագահ (փաստացի դիկտակոր) Մորենոն բանակցություններ էր վարում Ֆրանսիայի հետ երկրում պրոտեկտորատ հաստատելու ուղղությամբ:
Էկվադորը 20-րդ և 21-րդ դարերում[խմբագրել | խմբագրել կոդը]
1906 թվականին Կաթոլիկ եկեղեցին սահմանադրությամբ անջատվեց պետությունից:
1923 թվականից Էկվադորում սկսվեց նավթի արդյունահանումը:
Գրեթե նույն ժամանակահատվածում (սկսած 1920-ական թվականներից) Էկվադորում ստեղծվեցին ծայրահեղական ուղղվածություն ունեցող խմբավորումներ՝ սոցիալիստներ, անարխիստներ և կոմունիստներ: 1925-28 թվականներին նրանք Էկվադորում կազմակերպեցին մի քանի զինված ապստամբություններ, որոնք ճնշվեցին իշխանությունների կողմից: 1941 թվականին Էկվադորի և Պերուի միջև ծագեց պատերազմ Ամազոնի վերին հոսանքի հսկայածավալ տարածքների համար: Պերուի բանակը ավելի մեծաքանակ էր և մարտունակ, այդ իսկ պատճառով մի շարք պարտությունների մատնեց Էկվադորի զինված ուժերին: Պատերազմի հետևանքով մոտ 280 հազար քառակուսի կիլոմետր անցավ Պերուին (մոտավորապես այնքան, որքան կազմում է ներկայիս Էկվադորի տարածքը):
21-րդ դարի վերջում Էկվադորում սկսվեց օտարերկրյա կապիտալի ներդրումը: Բրիտանացիները և ամերիկացիները նավթ էին որոնում, որը նպաստեց կակաոյի և սուրճի հայտնագործմանը:
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
1830 թվականին հռչակվել է անկախ պետություն և կոչվել Republica del Ecuador, իսպաներեն բառացի՝ «Հասարակածի Հանրապետություն» (հասարակածն անցնում է նրա տարածքի միջով)[1]։
Ֆիզիկական քարտեզ
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էկվադորը հայկական հանրագիտարանում
- Հայ-Էկվադորական բարեկամության կայքը
- http://www.calend.ru/holidays/0/0/2401/
- https://www.eluniverso.com/noticias/2017/04/03/nota/6122726/binomio-lenin-moreno-jorge-glas-celebra-victoria-electoral-acto
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էկվադոր կատեգորիայում։ |
|