Սիմոն Բոլիվար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոն Բոլիվար
Simón José Antonio de la Santísima Trinidad Bolívar de la Concepción y Ponte Palacios yBlanco
Simón Bolívar - Juan Lovera, 1827.jpg
Դրոշ
(1-ին) Մեծ Կոլումբիայի նախագահ
սեպտեմբեր, 1821 - մայիսի 4, 1830
Դրոշ
(1-ին) Բոլիվիայի նախագահ
օգոստոսի 11, 1825 - դեկտեմբերի 29, 1825
Դրոշ
(6-րդ) Պերուի նախագահ
փետրվարի 17, 1824 - հունվարի 28, 1827
 
Քաղաքացիություն՝ Վենեսուելա, Վենեսուելա, Էկվադոր և Բոլիվիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սպա
Ծննդյան օր հուլիսի 24, 1783({{padleft:1783|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:24|2|0}})[1][2]
Ծննդավայր Կարակաս[3]
Վախճանի օր դեկտեմբերի 17, 1830({{padleft:1830|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:17|2|0}})[1][2] (47 տարեկանում)
Վախճանի վայր Սանտա Մարտա
Ամուսին Մանուելա Սաենս
 
Ինքնագիր Simón Bolívar Signature.svg
 
Պարգևներ

Արևի շքանշան

Սիմոն Բոլիվար (իսպ.՝ Simón José Antonio de la Santísima Trinidad Bolívar de la Concepción y Ponte Palacios y Blanco), (հուլիսի 24, 1783, Կարակաս, Վենեսուելա - դեկտեմբերի 17, 1830, Սանտա-Մարտա, Կոլումբիա), լատինամերիկյան զինվորական և պետական գործիչ, 1810–1826 թվականներին ընթացող Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ամենաազդեցիկ և հայտնի ղեկավարը։ Վենեսուելայի ազգային հերոս։ 1819–1822 թվականներին, մի շարք ճակատամարտերում ջախջախելով իսպանացիներին, Բոլիվարի բանակն ազատագրել է այժմյան Վենեսուելայի, Կոլումբիայի և Էկվադորի տարածքները), իսկ 1824 թվականին՝ Պերուն։

Ազատագրել է իսպանական գերիշխանությունից Վենեսուելան, Նոր Գրանադան (Հյուսիսային Կոլումբիա ու Պանամա), Կիտո գավառը (ժամանակակից Էկվադոր), 1819-1830 թվականներին այս տերությունների տարածքում ստեղծված Մեծ Կոլումբիայի նախագահ։ 1824 թվականին ազատագրել է Պերուն ու կանգնել Վերին Պերուի տարածքում ստեղծված Բոլիվիա հանրապետության գլուխ, որը կոչվել է իր պատվին (1825Վենեսուելայի Ազգային կոնգրեսը 1813 թվականին նրան հռչակել է Ազատիչ (իսպ.՝ El Libertador

Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Բոլիվարը՝ պատկերված մետաղադրամի վրա

Սիմոն Բոլիվարը ծնվել է 1783 թվականի հուլիսի 24-ին ազգությամբ բասկ, ազնվական կրեոլ Խուան Վինսենտե Բոլիվարի ընտանիքում։ Իսպանիայից Հարավային Ամերիկա տեղափոխված Բոլիվարների ընտանիքն ակտիվ դերակատարություն էր ստանձնել Վենեսուելայի հասարակական կյանքում։ Սիմոն Բոլիվարը վաղ հասակում կորցրել է ծնողներին։ Ապագա հեղափոխականի դաստիարակության և աշխարհայացքի ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել Բոլիվարի ավագ ընկեր և հայտնի լուսավորիչ Սիմոն Ռոդրիգեսը: 1799 թվականին Սիմոնի ազգականները որոշեցին նրան Մադրիդ ուղարկել` հեռու անհանգիստ Կարակասից: Մադրիդում Սիմոն Բոլիվարն ուսումնասիրեց իրավաբանություն, ապա այցելեց Իտալիա, Շվեյցարիա, Գերմանիա, Անգլիա և Ֆրանսիա: 1805 թվականին Բոլիվարն մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ նրա մոտ ձևավորվեց իսպանական տիրապետությունից Հարավային Ամերիկայի ազատագրման գաղափարը:

Վենեսուելայի Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլիվարի կիսանդրին Գրան Կանարիայում

Բոլիվարն ակտիվ մասնակցություն ունեցավ Վենեսուելայում իսպանական տիրապետության տապալման (ապրիլի 19, 1810) և նրա անկախ հանրապետություն հռչակման գործում (հուլիսի 5, 1811): Նույն թվականին Բոլիվարը հեղափոխական խունտայի (ժողովրդական ժողով) կողմից ուղարկվեց Լոնդոն՝ բրիտանական կառավարությունից օգնություն ստանալու[4]: Վերջինս սակայն գերադասեց պահպանել չեզոքություն: Բոլիվարը Լոնդոնում թողեց Լուի Լոպես Մենդեսին Վենեսուելայի անունից զինվորների վարձակալության համար բանակցությունները շարունակելու և վերադարձավ Վենեսուելա:

Շուտով իսպանացի գեներալ Մոնտևերդեն օգնության խնդրանքով դիմեց Վենեսուելայի տափաստան-լյանոսների կիսավայրենի բնակիչներին` ռազմատենչ լյաներոսներին։ Լյաներոսների ոչ կանոնավոր ուժերի գլուխ նաշանակվեց աստուրիացի Խոսե Տոմաս Բովեսը: Պատերազմն ընդունեց չափազանց դաժան բնույթ, ինչին Բոլիվարը պատասխանեց գերիներին սպանելու հրամանով։ Իսպանացիների կողմից Բոլիվարի բանակի ջախջախումից հետո նա 1812 թվականին հաստատվեց Նոր Գրանադայում (այժմյան Կոլումբիան)։ Սակայն հաջորդ տարվա սկզբներին Բոլիվարը վերադարձավ, իսկ 1813 թվականի օգոստոսին նրա զորքերը գրավեցին Կարակասը։ Այստեղ նա հանդիսավոր կերպով հռչակվեց «Վենեսուելայի ազատարար» (El Libertador)։ Բոլիվարի գլխավորությամբ ձևավորվեց Վենեսուելայի երկրորդ հանրապետությունը։ Սակայն չիրականացնելով հասարակության ստորին հատվածների շահերից բխող բարեփոխումներ՝ նա չկարողացավ ստանալ նրանց աջակցությունը և 1814 թվականին կրկին պարտություն կրեց։ Իսպանական զորքերի ճնշման տակ 1814 թվականի հուլիսի 6-ին Բոլիվարի զորքերը լքեցին Կարակասը, իսկ Բոլիվարը հեռացավ երկրից` հաստատվելով Ճամայկայում: 1815 թվականի սեպտեմբերին Բոլիվարն այնտեղ բաց նամակ գրեց, որտեղ համոզմունք էր հայտնում Իսպանական Ամերիկայի շուտափույթ ազատագրման վերաբերյալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118513052 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. Боливар Симон, Боливар Симон // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  4. Боливар, Симон // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. В. Сытина, 1911—1915.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլիվարի մասին Դպրոցական Մեծ Հանրագիտարանում