Սուրբ Պետրոս Ալեքսանդրիացու կինտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Պետրոս Ալեքսանդրիացու կինտա
Տեսակթանգարան
Երկիր Կոլումբիա
ՏեղագրությունՍանտա Մարտա[1]
Կայքmuseobolivariano.org.co
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Պետրոս Ալեքսանդրացու կինտա (իսպ.՝ Quinta de San Pedro Alejandrino), XVII դարում կառուցված ասիենդա կամ կինտա։ 1830 թվականի դեկտեմբերի 17-ին այստեղ է մահացել Սիմոն Բոլիվարը։ Այդ ժամանակ ասիենդայում արտադրվում էր ռոմ, մեղր և պանելա։ Ասիենդան գտնվում է Կարիբյան ծովի մոտ, Հյուսիսային Կոլումբիա, Սանտա Մարթա տուրիստական շրջանում։ Ներկայումս այն գործում է որպես զբոսաշրջային, պատմական վայր և թանգարան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիենդան հիմնադրվել է 1608 թվականի փետրվարի 2-ին Դոն Ֆրանսիսկո դե Գոդոյ ի Կորտեսիայի կողմից։ Այս վայրում է Սիմոն Բոլիվարն անցկացրել իր կյանքի վերջին օրերը և այստեղ մահացել 1830 թվականի դեկտեմբերի 17-ին։ Ասիենդան գտնվում է Կոլումբիայի Սանտա Մարթա քաղաքի Մամատոկո շրջանում։ Սուրբ Պետրոս Ալեքսանդրացու կինտան երկրում համարվում է սրբավայր։

Ժամանակի ընթացքում ասիենդան տարբեր սեփականատերեր է ունեցել։ 1808 թվականի հունվարի 9-ին դոն Ֆոստինո դե Միեր ի Տերան ասիենդան գնել է 11773 պեսո ոսկով, սակայն տարիներ անց այն առգրավվել է։

XIX դարի երկրորդ կեսին ասիենդան նվիրել են իսպանացի ազնվական դոն Խոակին դե Միեր ի Բենիտեսին, որն ինտենսիվ կերպով ասիենդայում սկսեց մշակել շաքարեղեգ, ռոմ և մեղր։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական կամ բնակելի հատված[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր տուն

  • Capilla u Oratorio
  • Sala principal
  • Alcoba
  • Biblioteca
  • Cuarto de Baño
  • Sala de Fumar
  • Comedor
  • Cocina
  • Repostería
  • Caballeriza
  • Alcobas De Huéspedes
  • Sala del Centenario
  • Sala de Independencia
  • Sala Bolivariana

Աշխատանքային հատված[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bagacera
  • Trapiche
  • Destilería
  • Sótano

Ժամանակակից հատված[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Altar de la Patria
  • Museo Bolivariano de Arte Contemporáneo
  • La colección del Museo Bolivariano
  • Jardín Botánico Quinta de San Pedro Alejandrino

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Պետրոս Ալեքսանդրիացու կինտա» հոդվածին։