Անեգադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անեգադա
Տեսակկղզի
Երկիր Միացյալ Թագավորություն
Վարչատարածքային միավորԲրիտանական Վիրջինյան կղզիներ
Մասն էLeeward Islands?, Փոքր Անտիլյան կղզիներ և Կարիբյան ավազան[1]
Մակերես39,32 կմ²
Բնակչություն285 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Անեգադա (անգլ.՝ Anegada), Վիրջինյան և Փոքր Անտիլյան կղզեախմբերի ամենահյուսիսային կղզին։ Պատկանում է Մեծ Բրիտանիային։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անեգադա կղզու տարածքը՝ 38 կմ²։ Սա միակ մարջանյան ծագում ունեցող վիրջինյան կղզին է, որը բնակեցված է։ Ի տարբերություն կղզեխմբի մյուս կղզիների, այն ավելի տափարակ է (մինչև 8 մ)։

Կղզու վրա կան աղի լճակներ (որոշները գտնում են Ռանսարի հանձնաժողովի պաշտպանության տակ)։

Կղզում պահպանվել են վիրջինյան ցիկլուրաներ (Cyclura pinguis), որոնք նախկինում տարածված են եղել նաև Պուեռտո Ռիկոյում և հարակից կղզիներում[2]։

Այստեղ տարածված են նաև մի քանի տեսակի կրիաներ։ Կղզին շրջապատող ջրերում կարելի է հանդիպել բազմաթիվ ձկնատեսակների. օրինակ՝ կարիբյան օմար (Metanephrops binghami)։

Կղզու վրա ապրում են նաև մարդու կողմից ներմուծվող ընտանի կենդանիներ (այծեր, ոչխարներ, էշեր

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին հայտնի էր ծովահենների շրջանում։ Անեգանդա կղզում պահպանվել են ավելի քան 200 բեկված նավերի մնացորդներ[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2007 թվականի տվյալների, կղզու բնակչությունը կազմում է մոտ 300 մարդ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.caribbeanislands.com/
  2. Циклура виргинская(չաշխատող հղում)
  3. Остров Анегада. BVI(չաշխատող հղում)
  4. Анегада(չաշխատող հղում)