Կիզիչ հունիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Կիզիչ հունիս
Flaming June, by Frederic Lord Leighton (1830-1896).jpg
տեսակգեղանկար
նկարիչՖրեդերիկ Լեյթոն
տարի1895
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊոնսեի արվեստի թանգարան
հավաքածուՊոնսեի արվեստի թանգարան
Flaming June Վիքիպահեստում

«Կիզիչ հունիս»Բոցավառվող հունիս», անգլ.՝ Flaming June), անգլիացի նկարիչ, վիկտորիական ակադեմիզմի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Լեյթոնի 1895 թվականին ստեղծած կտավը: Նկարի չափերն են 47x47 ինչ (1200 մմ x 1200 մմ): Կտավը համարվում է Լեյթոնի գլուխգործոցը և արտահայտում է նկարչի կլասիցիզմը: Հնարավոր է, որ քնած կնոջ կերպարն ստեղծելիս Լեյթոնի վրա իրենց ազդեցությունն են թողել հույների քանդակած նիմփաներն ու նայադները:

«Կիզիչ հունիս» կտավը 1900-ական թվականներին կորավ տեսադաշտից և կրկին հայտնվեց 1960-ական թվականներին: Կտավը հայտնվեց աճուրդում այն ժամանակաշրջանում, երբ դժվար էր վաճառել վիկտորիանական դարաշրջանի կտավներ. չհաջողվեց այն վաճառել իր ցածր պահուստային գնով 140 ԱՄՆ դոլար (համարժեք 1126 ԱՄՆ դոլարին ժամանակակից գներով): Աճուրդից հետո այն անհապաղ գնեց Պոնսեի արվեստի թանգարանը, որտեղ էլ այժմ կտավը գտնվում է:

Գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքելանջելոյի մոնումենտալ մերկության սգալի հանդիսավորությունը վիտորիական դարաշրջանի նկարչի մոտ բավականին ջերմ է: Լեյթոնն այնպես է կտավը վրձնել, որ նույնիսկ հագուստով, կանացի հմայքները գրավիչ ձևով են մատուցվում... Այտերի կարմրությունը կարծես ասում է, որ դրանք կարմրել են, քանի որ աղջիկը տեսնում է, թե ինչպես են իրենց նայում, չնայած քնած է[1]:

Ըստ արվեստի պատմաբան Էնդրյու Գրահամ Դիքսոնի՝ «կնոջ կեցվածքը մոդելված է Միքելանջելոյի հայտնի «Գիշեր» արձանում, որը գտնվում է Մեդիչիների գերեզմանատանը, Ֆլորենցիա, ինչը Լեյթոնը դիտում է իբրև արևմտյան արվեստի գերագույն ձեռքբերում»[1]: Քնած կնոջը պատկերելը խնդիրներ առաջ բերեց Լեյթոնի համար: Նա ստեղծեց մի շարք նախնական էսքիզներ, որոշելու կնոջ պառկած դիրքը, աջ ձեռքի անկյունի ավելի բնական երևալու տարբերակը: Նախքան վերջնական արդյունք ստանալը ուսումնասիրությունների արդյունքում Լեյթոնն ստեղծեց առնվազն 4 էսքիզներ[2]: Ուսումնասիրություններից չորսում կինը մերկ էր, մեկում՝ ծալքավոր զգեստով, որն ավելի քիչ էր կենդանի շունչ հաղորդում:

Վերևի աջ անկյունի թունավոր դափնեվարդը, հավանաբար, խորհրդանշում է քնի և մահվան միջև կապը[3]:

«Կիզիչ հունիս» կտավը դարձավ Լեյթոնի ամենահայտնի ստեղծագործությունը: Քորթոլդ ինստիտուտի հիմնադիր Սամուել Քորթոլդն այն անվանեց «գոյություն ունեցող ամենահրաշալի կտավը»[4]: Քնած կնոջ հագի թափանցիկ կտորը, հարուստ գույները, վերստեղծված մարմարե միջավայրը, բնական լույսի կիրառումը բնորոշ են Լեյթոնի ստեղծագործությանը: Հետևի պլանի մայրամուտը կարծես ձուլածո ոսկի լինի[5]:

Սկզբնաղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավի առաջին սեփականատեր «The Graphic» ամսագիրն այն գնել է որպես 1895 թվականի սուրբ ծննդյան ընծա՝ բարձրորակ վերարտադրություն ստեղծելու համար: 1896 թվականին, երբ Լեյթոնը մահացավ, ընկերությունը նկարը դրեց իրենց ցուցափեղկում, որի կողքից անցավ Լեյթոնի թաղման թափորը: 1900-ական թվականների սկզբում նկարը փոխառությամբ վերցրեց Էշմոլի թանգարանը, որից հետո կտավի մասին տեղեկություններ չկան մինչև 1960-ական թվականների սկիզբ, երբ այն հայտնաբերվեց Բաթերսիի տներից մեկում: Դրանից հետո Էնդրյու Լյոյդ Վեբերն այն տեսավ Քինգս Ռոու փողոցի խանութներից մեկում, սակայն իր տատիկը չտվեց այն անհրաժեշտ 50 ֆունտ ստերլինգն ասելով՝ «ես վիկտորիական դարաշրջանի մնացորդ իմ տանը չեմ պահի»[4]:

1963 թվականին պուերտոռիկացի արդյունաբերող Լուիս Ֆեռեն շրջագայում էր Եվրոպայում և կտավներ ու քանդակներ գնում Պուերտո Ռիկոյում գտնվող իր հիմնադրած Պոնսեի արվեստի թանգարանի համար: 1963 թվականին Լոնդոնի Մաաս պատկերասրահի կողքից անցնելով՝ Ֆեռեն հրապուրվեց կտավով և 2000 ֆունտ ստերլինգ առաջարկեց նկարի համար[6]: Անտոնիո Լուիս Ֆեռեն, արդյունաբերողի որդին, երկար տարիներ անց պատմում է, որ հայրը մտահոգ անքուն գիշեր է անցկացրել՝ կարծելով, թե պատկերասրահի տնօրեն Ջերեմի Մաասն այլ գնորդ կգտնի և նկարը չի վաճառի իրեն[7]: Ֆեռեն գնեց կտավը և այն տեղափոխեց Պոնսեի արվեստի թանգարան և կախեց աչքի ընկնող տեղում: Վիկտորիանական արվեստի հանդեպ հետաքրքրության աճով պայմանավորված՝ փոխառությամբ կտավը ցուցադրվեց աշխարհի կարևոր ցուցահանդեսներում: 2008 թվականին ցուցադրվեց Մադրիդի Պրադո թանգարանում, 2009 թվականին՝ Գերմանիայի Պետական պատկերասրահում (Staatsgalerie Stuttgart), 2015 թվականին՝ Ֆրիքի հավաքածուում:

2015 թվականին կտավի մոդելի գլխի բնօրինակ կավճամատիտ տարբերակը հայտնաբերված է Բամբերի Գասքոյնի մորաքրոջ մահից հետո նրանից ժառանգած տան ննջարանի դռան հետևից[8]:

2016 թվականին նկարը փոխառվել է Լեյթոնի տուն-թանգարանի կողմից և ցուցադրվել այն աշխատասենյակում, որտեղ կտավը ստեղծվել է[4][9][10]:

Մոդելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ կնոջ մարմինը մնում է առեղծվածային, ենթադրվում է, որ դեմքով պատկերված է կամ Դորոթի Դենը[11][12], կամ Մարի Լյոյդը[13][14]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barringer, Tim & Prettejohn, Elizabeth, Frederic Leighton: Antiquity, Renaissance, Modernity (Paul Mellon Center for Studies in British Art), Yale University Press (1999). ISBN 978-0-300-07937-1
  • Barrington, Russel, The Life, Letters and Work of Frederic Leighton, 2 Voll., BiblioBazaar (2010). ISBN 978-1-143-23340-1
  • Weidinger, Alfred, Magnificent Extravagance – Frederic, Lord Leighton's Flaming June 1894–95. Sleeping Beauty. Masterpieces of Victorian Painting from Museo de Arte de Ponce. Edited by Agnes Husslein-Arco and Alfred Weidinger. Belvedere, Vienna 2010. ISBN 978-3-901508-84-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Graham-Dixon Andrew (5 June 2005)։ «ITP 266: Flaming June by Frederic Leighton»։ Sunday Telegraph 
  2. Cf. T. Barringer & E. Prettejohn, Frederic Leighton: Antiquity, Renaissance, Modernity, Yale University Press (1999), s.v. "Flaming June".
  3. «Leighton, Frederic: Flaming June (1895)»։ The Independent։ 25 April 2008 
  4. 4,0 4,1 4,2 Maev Kennedy (20 June 2016)։ «Leighton's Flaming June to go on display in studio where it was painted»։ Guardian 
  5. A. Weidinger, Magnificent Extravagance – Frederic, Lord Leighton's Flaming June 1894–95, Belvedere (2010), passim.
  6. Ellis։ «Featured Picture Details»։ www.maasgallery.co.uk։ Վերցված է 2015-08-20 
  7. Antonio Luis Ferré, article in El Nuevo Día, 22 April 2001.
  8. «Pre-Raphaelite study behind door in English mansion», The Guardian, 1 May 2015, արխիվացված օրիգինալից 3 May 2015-ին, https://www.theguardian.com/artanddesign/2015/may/01/pre-raphaelite-study-discovered-behind-door-in-english-mansion, վերցված է 3 May 2015 
  9. «Jimmy Page welcomes Flaming June painting back to Kensington»։ Evening Standard։ 2 November 2016 
  10. «Flaming June will brighten the darkness»։ The Times 
  11. Monahan Patrick։ «The Strange Journey of One of the World’s Most Famous Paintings»։ Vanity Fair 
  12. «Dorothy Dene: Lord Leighton's secret lover?»։ The Daily Telegraph 
  13. Jill Berk Jiminez (15 October 2013)։ Dictionary of Artists' Models։ Routledge։ էջեր 593–։ ISBN 978-1-135-95914-2 
  14. Apollo Magazine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]