Լեյթոնի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեյթոնի տուն-թանգարան
Lord LEIGHTON - Leighton House 12 Holland Park Road Holland Park London W14 8LZ - 2.jpg
Տեսակպատկերասրահ և պատմական շենք-թանգարան
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունԿենսինգտոն և Չելսի
ՀասցեW14 8LZHolland Park Road?
Հիմնադրված է1929
Կոորդինատներ: 51°29′55.0″ հս․ լ. 0°12′11.2″ ամ. ե. / 51.498611° հս․. լ. 0.203111° ավ. ե. / 51.498611; 0.203111
Կայքrbkc.gov.uk/subsites/museums/leightonhousemuseum1.aspx

Լեյթոնի տուն-թանգարան (անգլ.՝ Leighton House Museum), թանգարան Լոնդոնի Կենսինգտոն և Չելսի շրջանների Հոլանդ զբոսայգում: Թանգարանը նախկինում եղել է նկարիչ Ֆրեդերիկ լորդ Լեյթոնի տունը: Հանրության համար բացվել է 1929 թվականից:

Տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետ, դիզայներ Ջորջ Էյչիսոնը տունը կառուցել է Լեյթոնի համար: Շենքն ընդգրկված է ճարտարապետական և պատմական հետաքրքրություն ներկայացնող շենքերի ցանկում[1] և աչքի է ընկնում արևելյան և գեղագիտական ներքին հարդարանքներով[1]: Թանգարանը բաց է ամեն օր, բացի երեքշաբթի օրերից: Այն համարվում է Կենսինգտոնում գտնվող մեկ այլ վիկտորիական նկարչի` Լինլի Սամբորնի Սթաֆորդ Տերաս 18 հասցեում գտնվող թանգարանի ընկեր-թանգարան:

Տան առաջին հատվածը (Հոլանդ Փարկ Ռոուդ 2, ավելի ուշ վերահամարակալված 12) 1864 թվականին նախագծել է ճարտարապետ Ջորջ Էյչիսոնը, չնայած հողը Լեյթոնին վարձակալությամբ տրամադրվել է 1866 թվականի ապրիլից հետո[2], որին անմիջապես հաջորդել են շինարարական աշխատանքները, և 4500 ֆունտ ստերլինգ արժողությամբ տունը պատրաստ էր տարեվերջին[3]: Շենքը կառուցվել է Սուֆոլկի կարմիր աղյուսից և դասական ոճով երեսապատվել է Կաեն (Caen) քարով:

Կառույցի գլխավոր սենյակը դեպի հյուսիս նայող առաջին հարկի աշխատասենյակն էր, որն ուներ կենտրոնական մեծ պատուհան լույսի համար: Արևելյան հատվածում պատկերասրահն էր և առանձին սանդուղք մոդելների համար[3]: 1869–1870 թվականներին տունն ընդարձակվեց դեպի արևելք: Հաջորդ խոշոր ընդլայնումը տեղի ունեցավ 1877–1879 թվականներին, երբ կառուցվեց երկհարկանի «Արաբական սրահը», որտեղ տեղավորվեց Լեյթոնի Միջին Արևելք կատարած այցի ժամանակ ձեռք բերված հախճասալիկների հավաքածուն[3]:

1889 թվականին կառույցին ավելացվեց լրացուցիչ ձմեռային աշխատասենյակ: Էյչիսոնի կատարած վերջին համալրումը 1895 թվականին կառուցած պատկերասրահ էր: 1896 թվականին Լեյթոնի մահից հետո տան պարագաները վաճառվեցին, այդ թվում Լեյթոնի շուրջ հազար կտավ, որոնք լրացուցիչ պատկերասրահի անհրաժեշտություն էին առաջացնում: Կտավների գրեթե մեծ մասը գնեց Գեղարվեստի ընկերությունը: 1927 թվականին տիկին Հենրի Պերին առաջարկեց վճարել լրացուցիչ պատկերասրահի համար: Շենքն ընդլայնվեց Հոլսի Ռիկարդոյի նախագծով, և Պերին պատկերասրահը բացեց 1929 թվականին[3]: Ընդլայնումը կատարվեց ի հիշատակ տիկին Պերինի դստեր` նկարիչ, քանդակագործ Մորիել Իդա Պերինի[4][5]:

1958 թվականին Լոնդոնի քաղաքային խորհուրդը ի հիշատակ Լեյթոնի տան պատին փակցրեց կապույտ հուշատախտակ[6]:

Լեյթոնի ինքնադիմանկար

2012 թվականին թանգարանն արժանացել է Մշակութային ժառանգության համար տրվող Եվրոպական Միության մրցանակին[7][8]:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուում Լեյթոնի առավել հայտնի կտավներից են`

  • Բրունելեսկու մահը, 1852 թ.
  • Չարլզ Էդվարդ Պերուինի, 1855 թ.
  • Վենետիկի ազնվազարմ տիկինը, 1865 թ.
  • Հերկուլեսը մարտնչում է մահվան դեմ Ալկեստիդայի մարմնի համար, 1869–1871 թթ.
  • Պրոֆեսոր Ջովաննի Կոստա, 1878 թ.
  • Բրաունլոուի կոմսուհի, 1878–1879 թթ.
  • Վեստալ, 1882-1883 թթ.
  • Ալեքսանդր Սուֆերլենդ Օր, (ծնվել է Լեյթոն) 1890 թ.
  • Ծովը հետ է վերադարձնում մեռածներին, 1891–1892 թթ.

Հավաքածուում ներառված են Լեյթոնի այլ ստեղծագործություններ`

Ֆրենկ Դիքսի, «Որոնումների ավարտ»
  • 5 ալբոմ գծանկարների և ջրաներկերի ալբոմներ
  • 27 ջրաներկ աշխատանքներ
  • 54 Լեյթոնի ստեղծագործությունների տպագրություն
  • 14 անձնական իրեր, այդ թվում` փաստաթղթեր, անձնական հուշանվերներ, նկարազարդումներ, ծաղրանկարներ
  • փոքրածավալ քանդակներ` «Ատլետը կռվում է պիթոնի դեմ» (1874 թ.) և «Անտեղի տագնապ» (1887 թ.)

Հավաքածուում ներկայացված են նաև այլ հեղինակների ստեղծագործություններ`

  • Անտոնիո Ռոսելինոյի փորագրած գունավոր քանդակը` «Madonna of the Candleabra», որը եղել է Լեյթոնի հավաքածուում, նրա մահից հետո վաճառվել է, թանգարանը կրկին գործը գնել է 2006 թվականին
  • Գ. Ֆ. Ուաթի վրձնած Ֆրեդերիկ Լեյթոնի դիմանկարը
  • Լյուկ Ֆիլդսի նատյուրմորտ և «Այրին» կտավի աշխատանքները
  • Սըր Ալֆրեդ Գիլբերտի ստեղծած Էրոսի բնօրինակ էսքիզը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Leighton House»։ English Heritage list։ English Heritage։ Վերցված է 14 February 2013 
  2. Dakers, 1999, էջ 60
  3. 3,0 3,1 3,2 3,3 Sheppard, 1973, էջ 126–150
  4. «The Church of St. Peter»։ Church of St.Peter, Bushey Heath, Hertfordshire։ Վերցված է 25 September 2015 
  5. Bryon Parkin, The Arts and Crafts of Bushey Heath (Bushey Museum Trust, 2003), p. 12
  6. «Leighton, Frederick, Lord Leighton (1830–1896)»։ English Heritage։ Վերցված է 13 December 2015 
  7. «EU Prize For Cultural Heritage / Europa Nostra Awards 2012»։ Europa Nostra։ Վերցված է 25 September 2015 
  8. «Winners of 2012 EU Prize for Cultural Heritage / Europa Nostra Awards announced»։ European Commission։ Վերցված է 25 September 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]