Պրադո թանգարան (Մադրիդ)
Պրադո թանգարան իսպ.՝ Museo Nacional del Prado | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մադրիդ[1] |
Վայր | Villanueva building? |
Կազմված է | Hall 056B? |
Հիմնադրված է | 1819[2] |
Այցելուներ | 2 696 666 մարդ (2015)[3] և 3 497 345 մարդ (2019)[4] |
Տնօրեն | Miguel Falomir Faus? |
Հավաքածուի չափս | 8637 գծանկար[5], 7825 գեղանկար[6], 981 Լուսանկար[6], 932 քանդակ[6], 155 քարտեզ[6] և 4 գիրք[6] |
Կայք | museodelprado.es(իսպ.) |
![]() | |
![]() |
Պրադո թանգարան (իսպ.՝ Museo Nacional del Prado, Prado՝ մարգագետին), գտնվում է Մադրիդում և համարվում է աշխարհի ամենանշանակալի ու հարուստ արվեստի թանգարաններից մեկը։
Թանգարանը հիմնադրվել է որպես քանդակների և գեղանկարչության հավաքածու, այսօր այն ընդգրկում է ավելի քան 5000 գեղանկարներ, 2000 գրաֆիկական աշխատանքներ, 1000 մեդալիոններ և 2000 դեկորատիվ արվեստի նմուշներ։ Քանդակների հավաքածուն ընդգրկում է ավելի քան 700 նմուշներ և պատառիկներ։ Պրադոյի թանգարանը իսպանական գեղանկարչության ամենամեծ հավաքածուն է։ Ցուցադրվում են նաև իտալական վերածնունդի նկարիչների ստեղծագործություններ, Բոտիչելլի, Կարավաջո, ինչպես նաև գերմանացի և հոլանդացի վարպետնրի ստեղծագործություններ, Ռեմբրանդտ, Դյուրեր և ուրիշներ։
Պրադո թանգարանի գեղարվեստական ֆոնդի հիմքը Իսպանիայի թագավորների հավաքածուներն են, որոնք հետագայում համալրվել են եկեղեցիների ազգայնացված հավաքածուներով և նվիրաբերումներով։
Թանգարանը տեղավորված է Պրադո այգում (այստեղից էլ՝ թանգարանի անվանումը)՝ 1785 թվականին կառուցված նախկին բնագիտական թանգարանի շենքում։ Նապոլեոնի արշավանքների ժամանակ (1808–1809 թվականներ) վնասվել են թանգարանի շենքը և հավաքածուն։ 1814 թվականին Իսպանիայի Ֆերդինանդ VII թագավորը որոշել է բացել հանրային թանգարան. 1818 թվականին հիմնադրվել է Գիտության և արվեստի թանգարանը, որը հետագայում անվանվել է Պրադոյի թանգարան։ 1819 թվականին հավաքածուում եղել է ընդամենը 311 նկար։ 1826–1827 թվականներին Պրադոյին է հանձնվել Սան Ֆեռնանդո ակադեմիայի, նաև Իսպանիայի Կառլոս V, Ֆիլիպ II, Ֆիլիպ IV թագավորների հավաքածուները։ 1828 թվականին գիտական խորհուրդը հավաքածուն դասակարգել և ցուցադրել է։ 1836 թվականին Իսպանիայում փակվել են վանքերը և եկեղեցական ուսումնական հաստատությունները. արվեստի բռնագրավված արժեքները տեղավորվել են Լա Տրինիդադ վանքում, որտեղ 1838 թվականին բացված Ազգային թանգարանի հավաքածուն 1871 թվականին նույնպես հանձնվել է Պրադոյին։ 1868 թվականին Պրադոն թագավորական թանգարանից վերածվել է Մադրիդ քաղաքի թանգարանի։ Հետագայում Պրադոյի մի շարք գործեր (հատկապես 19-րդ դարի իսպանացի նկարիչների) տեղափոխվել են Նոր արվեստի (1894 թվական) և Ժամանակակից արվեստի ազգային (1951 թվական) թանգարաններ։ 1936 թվականի քաղաքացիական պատերազմի ժամանակ թանգարանը փակվել է, նկարները տարհանվել են Շվեյցարիա։ 1939 թվականին վերաբացվել է ոչ ամբողջական ցուցանմուշներով (նկարների որոշ մասը ցուցադրվում էր Ժնևում)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–1945 թվականներ) սկզբին մնացած կտավները Ժնևից տեղափոխվել են Իսպանիա։ 1971 թվականին Կասոն դել Բուեն Ռետիռո շենքում բացվել է Պրադոյի մասնաճյուղը, որտեղ ցուցադրված են հիմնականում 19-րդ դարի իսպանական գեղանկարչության լավագույն գործերը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://tools.wmflabs.org/heritage/api/api.php?action=search&format=json&srcountry=es&srlang=es&srid=RI-51-0001374 — 2017.
- ↑ Historia del museo — Museo del Prado.
- ↑ Visitor Figures 2015 // The Art Newspaper — 2016. — Iss. 278. — ISSN 0960-6556
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
- ↑ INFORME DE FISCALIZACIÓN DEL MUSEONACIONAL DEL PRADO, EJERCICIO 2012
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.tcu.es/repositorio/c1753a8a-bbd8-4a60-89d9-fbd0625e06b7/I1040.pdf
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 419)։ ![]() |