Սանդրո Բոտիչելլի
Սանդրո Բոտիչելլի իտալ.՝ Sandro Botticelli | |
---|---|
![]() | |
Ի ծնե | իտալ.՝ Alessandro di Mariano di Vanni Filipepi |
Ծնվել է | մարտի 1, 1445 կամ 1445[1] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1] |
Վախճանվել է | մայիսի 17, 1510[2][3] կամ մայիսի 16, 1510[4] |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[5][6] |
Ազգություն | իտալացի[7] |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | նկարիչ և արվեստների գործիչ |
Ոճ | Վաղ Վերածնունդ[1] և Ֆլորենցիայի դպրոց[1] |
Ժանր | դիմապատկեր[7], պատմական գեղանկարչություն[7] և կրոնական նկարչություն[7] |
Ուշագրավ աշխատանքներ | Վեներայի ծնունդը, Մոգերի երկրպագություն, Գարուն և Fortitude? |
Մեկենասներ | Լորենցո Մեդիչի |
Ուսուցիչ | Ֆրա Ֆիլիպպո Լիպպի[8] |
Աշակերտներ | Ֆիլիպինո Լիպպի[9] |
Sandro Botticelli Վիքիպահեստում |
Սանդրո Բոտիչելլի կամ Ալեսսանդրո դի Մարիա Ֆիլիպեպի (իտալ.՝ Sandro Botticelli կամ Alessandro di Mariano Filipepi, մարտի 1, 1445 կամ 1445[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1] - մայիսի 17, 1510[2][3] կամ մայիսի 16, 1510[4], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[5][6])՝ վաղ վերածննդի իտալացի գեղանկարիչ և գրաֆիկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոտիչելլիի կյանքի մասին առաջին վկայությունները հանդիպում են Ջիորջիո Վազարիի 1550 թվականի կենսագրությունների հավաքածուում։ Ծննդյան ստույգ տարեթիվը հայտնի չէ. Բոտիչելլին ծնվել է 1444 թվականի մարտի 1-ի և 1445 թվականի մարտի 1-ի միջև[10][11] Ֆլորենցիայի Օգնիսանտի թաղամասում։ Հայրը տակառագործ էր։ Բոտիչելլի կեղծանունն առաջին անգամ տղային անցել է իր ավագ եղբայր Ջիովաննից, որն այդ մականունն ստացել էր գիրության պատճառով։ Այդ անունը ծագում է իտալերեն botticello-ից, որ թարգմանաբար նշանակում է «փոքրիկ տակառ»։ Բոտիչելլին չորս հինգ եղբայրներից ամենակրտսերն էր։ Բոտիչելիի ընտանիքը ապրում էր համեստ, բայց ոչ աղքատ, քանի որ հայրը հմուտ արհեստավոր էր։ Տասնհինգ տարեկանում Բոտիչելին աշխատանքի է անցնում Ֆրա Ֆիլիպպո Լիպպիի արվեստանոցում, որը ճանաչված վարպետ էր Ֆլորենցիայում։ Այնտեղ Բոտիչելլին աշխատում է Անտոնիո դել Պոլաիուոլոյի և Անդրեա դել Վերոչիոյի հետ։ Այդ շրջանում նա սովորում է փորագրություն, որը մեծապես ազդում է նրա նկարչության ոճի և ուղղվածության վրա։ 1470 թվականին Բոտիչելլին բացում է իր սեփական արվեստանցը և ստանում է առաջին հասարակական պատվերը։ Ֆլորենցիայի առևտրային դատարանի այս պատվերը իրենից ներկայացնում էր ուժը պատկերող ալեգորիայի (այլաբանություն) պաննո։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեներայի ծնունդը, (1486)
Վեներայի թագավորությունը (մոտ 1478/1482)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.britannica.com/biography/Sandro-Botticelli
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.artnet.com/artists/sandro-botticelli/past-auction-results — 1998.
- ↑ 3,0 3,1 3,2 https://agorha.inha.fr/inhaprod/ark:/54721/0021120 (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 Find a Grave — 1995.
- ↑ 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2018.
- ↑ 6,0 6,1 6,2 https://rkd.nl/explore/artists/11286
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 http://vocab.getty.edu/page/ulan/500015254
- ↑ Schumacher A. Florence and its Painters: From Giotto to Leonardo da Vinci, Florenz und seine Maler: Von Giotto bis Leonardo da Vinci — P. 20.
- ↑ Florence and its Painters: From Giotto to Leonardo da Vinci, Florenz und seine Maler: Von Giotto bis Leonardo da Vinci — P. 21.
- ↑ Barbara Deimling (directeur de la Syracuse University à Florence), Sandro Botticelli, 1444/45-1510, Taschen, 2000, 3 8228 5992 3
- ↑ L'année commençant à Florence dans cette période en mars.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սեյրանուհի Գեղամյան - «Փոքրիկ պատմություններ մեծ արվեստագետների մասին»։ Երևան, «Գրաբեր» հրատարակչություն, 2007 թվական
|