Ֆիլիպինո Լիպպի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպինո Լիպպի
իտալ.՝ Filippino Lippi
ինքնադիմանկար
Ծնվել է1457
ԾննդավայրՊրատո, Տոսկանա, Իտալիա
Վախճանվել էապրիլի 18, 1504
Մահվան վայրՖլորենցիա, Տոսկանա, Իտալիա
Ազգությունիտալացի
ՔաղաքացիությունԻտալիա Իտալիա
Մասնագիտություննկարիչ, որմնանկարիչ
ՈճԻտալական Վերածնունդ
Ժանրդիմանկար
ԹեմաներՎերածննդի գեղանկարչություն[1], գեղանկարչություն[1] և ֆրեսկո[1]
Ուշագրավ աշխատանքներ«Կույսի տեսիլքը Սուրբ Բեռնարին», «Մոգերի երկրպագությունը»
ՈւսուցիչՖրա Ֆիլիպո Լիպպի, Սանդրո Բոտիչելլի
Ներշնչվել էՖրա Ֆիլիպպո Լիպպի և Սանդրո Բոտիչելլի
ՀայրՖրա Ֆիլիպո Լիպպի
ՄայրԼուկրեցիա Բուտի
ԶավակներRoberto di Filippo Lippi?
 Filippino Lippi Վիքիպահեստում

Ֆիլիպինո Լիպպի (իտալ.՝ Filippino Lippi, 1457 թ․, Պրատո, Տոսկանա, Իտալիա - ապրիլի 18, 1504 թ․, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[2]), իտալացի նկարիչ, որմնանկարիչ։ Ստեղծագործել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում՝ Վաղ Վերածննդի վերջին շրջանում և Բարձր Վերածննդի առաջին մի քանի տարիներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կույսի տեսիլքը Սուրբ Բեռնարին» (1485–1487), Բադիայի եկեղեցի, Ֆլորենցիա

Ֆիլիպինո Լիպպին, լինելով նկարիչ Ֆրա Ֆիլիպո Լիպպիի և բնորդուհի Լուկրեցիա Բուտիի անօրինական որդին, ծնվել է Տոսկանայում գտնվող Պրատո քաղաքում[3]։ Ֆիլիպինոն սկզբնական շրջանում սովորել է հոր արվեստանոցում։ Սպոլետո տեղափոխվելուց հետո Ֆրա Ֆիլիպո Լիպպին սկսել է Սպոլետոյի տաճարի որմնանկարների պատկերման աշխատանքները, որը վերջինիս մահվանից հետո՝ 1469 թվականին ավարտին է հասցրել Ֆրա Դիամանտեն։ Որոշ արվեստագետների կարծիքով վերադառնալով Ֆլորենցիա՝ Ֆիլիպինոն սկզբում աշխատել է Ֆրա Դիամանտեի հետ, նա օգնել է Դիամանտեին նկարել Քրիստոսի կյանքի պատմությունները, որոնք այժմ գտնվում են Պրատոյի Մուսեո Սիվիկո քաղաքում։ Ֆիլիպինո Լիպպին իր ուսումնառությունը շարունակել է Բոտիչելլիի արվեստանոցում, ով նույնպես ուսանել էր Ֆիլիպինոյի հոր արվեստանոցում։ 1472 թվականին նկարիչների գիլդիայի գրառումներում նշվում է, որ Բոտիչելլիի օգնականը միայն Ֆիլիպինո Լիպպիին էր։ Բոտիչելլիի հետ համագործակցության ընթացքում, որը, հավանաբար, բավականին երկար է շարունակվել, Ֆիլիպինոն պատկերել է մի շարք վահանակներ, որոնց մեջ, չնայած վարպետի ուժեղ ազդեցությանը, ակնհայտ է երիտասարդ Լիպպիի արվեստի արտառոց նրբագեղությունը[4]։

Լիպպին մահացել է 1504 թվականի ապրիլի 18-ին Ֆլորենցիայում։ Նա թաղվել է Ֆլորենցիայի Սան Միքել Բիսդոմինեի եկեղեցում[5]։ Լիպպիի համբավն ու հռչակն այնքան մեծ էր, որ նրա թաղման օրը փակվել էին քաղաքի բոլոր արվեստանոցները։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիպպիի առաջին գործերը նման են Բոտիչելիի աշխատանքներին, բայց իրենց մեջ պարունակում են ավելի քիչ զգայունություն և նրբանկատություն։ Հենց առաջինները (թվագրվում են սկսած 1475 թվականից) սկզբում վերագրվում էին անանուն «Ամիգո դի Սանդրոյին» (Բոտիչելիի ընկերը)։ Ի վերջո, Լիպպիի ոճը 1480-1485 թվականների ընթացքում սկսեց կրել ավելի անհատական բնույթ։ Վաղ շրջանի գործերն են՝ Բեռլինի, Լոնդոնի և Վաշինգտոնի Մադոննաները, Գալերիա Թուրինի, Սաբաուդայի պատկերասրահների «Տոբիայի ճանապարհորդությունները», Ֆլորենցիայի Գալերիա դել Ակադեմիայի «Ծովի Մադոննան» և «Եսթերի պատմությունները»։ Պերուջինոյի, Գիրլանդայոյի և Բոտիչելլիի հետ միասին Լիպպին աշխատել է Լորենցո Մեդիչիի Սպեդալետո վիլլայի որմնանկարների պատկերման վրա։ 1482 թվականի դեկտեմբերի 31-ին նրան հանձնարարվել է զարդարել Ֆլորենցիայում գտնվող Պալացցո Վեկկիոյի Սալա դել Ուդիենզիայի պատը, որը այդպես էլ չի սկսվել[4]։ Շատ չանցած, հավանաբար, 1483-1484 թվականներին նրան կանչեցին ավարտելու Մազաչչոյի զարդանախշը Կարմինի եկեղեցու Բրանկաչչի կապելլայում, որը կիսատ էր մնացել 1428 թվականին նկարչի մահից հետո։ Այստեղ նա նկարեց Սուրբ Պետրոսի պատմությունները հետևյալ որմնանկարներում. «Ներոնի վիճաբանությունը Սիմոն մոգի հետ», «Տեոֆիլոսի որդու Հարությունը», «Սուրբ Պետրոսը բանտարկված», «Սուրբ Պետրոսի ազատագրումը և խաչելությունը»։

«Սուրբ Կատրինի միստիկ հարսանիքը», Սան Դոմենիկո բազիլիկ, Բոլոնիա, Իտալիա (1501)

Լիպպիի աշխատանքը Պալացցո Վեկկիոյի Սալա դեգլի Օտտո դի Պրատիկայում ավարտվեց 1486 թվականի փետրվարի 20-ին[6]։ Այժմ այն գտնվում է Ուֆֆիցի պատկերասրահում։ Մոտավորապես այս ժամանակ Պիեռո դի Ֆրանչեսկո դել Պուգլիեսը խնդրեց նրան զոհասեղանին պատկերել «Կույսի տեսիլքը Սուրբ Բեռնարին», որը Լիպպիի ամենահայտնի նկարն է և այժմ գտնվում է Ֆլորենցիայի Բադիա Ֆիորենտինա աբբայությունում։ Ստեղծագործությունը թվագրվում է 1485-1487 թվականներով[6]։

Ավելի ուշ Ֆիլիպինո Լիպպին աշխատել է Տանաի դե Ներլիի համար Ֆլորենցիայի Սանտո Սպիրիտո եկեղեցում։

1487 թվականի ապրիլի 21-ին Ֆիլիպո Ստրոցցին խնդրեց Լիպպիին զարդարել Մարիա Նովելլա նահանգի Ստրոցցի ընտանիքի մատուռը Սուրբ Հովհաննես Ավետարանչի և Սուրբ Ֆիլիպի պատմություններով։ Նա երկար ժամանակ ընդմիջումներով աշխատել է այս հանձնարարականի վրա և ավարտել է միայն 1503 թվականին՝ Ստրոցցիի մահից հետո։ Նույն մատուռի երաժշտական թեմաներով պատուհանները, որը նույնպես նախագծել է Ֆիլիպինոն, ավարտվել են 1503 թվականի հունիս-հուլիս ամիսներին։ Այս նկարները կարելի է համարել ժամանակին Ֆլորենցիայում տիրող քաղաքական և կրոնական ճգնաժամի հայելին․ որմնանկարների թեման՝ քրիստոնեության և հեթանոսության բախումը, բուռն քննարկման էր ենթարկվել Ֆլորենցիայում Ջիրոլամո Սավոնարոլայի ժամանակ[3]։

«Երաժշտության ալեգորիան (Էրատո)» (1500 թ․), Թանգարանային կղզի, Բեռլին

Ֆիլիպինոն իր կերպարները պատկերում էր այնպիսի տեսերաններում, որտեղ իր լավագույն մանրամասներով վերստեղծում էր հնագույն աշխարհը՝ ցույց տալով գրոտեսկ ոճի ազդեցությունը, որը նա տեսել էր Հռոմում եղած ժամանակ։ Այդ կերպ նա ստեղծում էր «անիմացիոն», խորհրդավոր, ֆանտաստիկ, բայց ցնցող ոճը՝ ցույց տալով մղձավանջի անիրականությունը։ Ֆիլիպինոն պատկերում էր մռայլ դեմքերով անողոք դահիճներին․ «Սուրբ Ֆիլիպի՝ տաճարից հրեշ դուրս բերելը» հեթանոսական աստծո արձանը ներկայացված է որպես կենդանի ֆիգուր, որը, կարծես, հարձակվում է քրիստոնյա սրբի վրա։

1488 թվականին Լիպպին մեկնել է Հռոմ, որտեղ Լորենցո Մեդիչին խորհուրդ է տվել կարդինալ Օլիվիերո Կարաֆային իրեն վստահել Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկի՝ ընտանեկան մատուռի զարդարանքը։ Այս որմնանկարները ցույց են տալիս նոր տեսակի ոգեշնչում, որը բավականին տարբերվում է նրա ավելի վաղ շրջանի գործերից, բայց հաստատում են Լիպպիի շարունակական հին դարաշրջանի թեմաների հետազոտությունը։ Նա ցիկլը ավարտեց մինչև 1493 թվականը։

Լիպպիի վերադարձը Ֆլորենցիա թվագրվում է 1491-ից 1494 թվականներն ընկած ժամանակահատվածով։ Այս շրջանի աշխատանքները ներառում են. «Քրիստոսի տեսիլքը Կույսին» (1493թ․, այժմ գտնվում է Մյունխենում), «Մոգերի երկրպագությունը» (1496 թ.՝ Սկոպետոյի Սան Դոնատոյի եկեղեցու համար, այժմ՝ Ուֆֆիցիում), «Լաոկոնի զոհաբերությունը» (դարի վերջ, Լորենցո Մեդիչիի Պոջիո մի Կաիանոյի վիլլայի համար), «Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Մագդալենա» (Վալորի մատուռ, Սան Պրոկոլո, Ֆլորենցիա, ինչ-որ չափով ոգեշնչված էր Լուկա Սինյորելլիի արվեստով)։

Լիպպիին նաև աշխատել է հայրենի քաղաքի սահմաններից դուրս՝ Պավիայի և Պրատոյի Սերտոսա քաղաքում կամ Չապտերհաուսում, որտեղ 1503 թվականին ավարտեց Սուրբ Ծննդյան երգի խորանը, որն այժմ գտնվում է քաղաքի թանգարանում. 1501 թվականին Լիպպին նկարեց «Սուրբ Կատրինի միստիկ հարսանիքը» Բոլոնիայի Սան Դոմենիկո բազիլիկի համար[4]։

Լիպպիի վերջին գործը Ֆլորենցիայի Սանթիսիմա Անունզիատա եկեղեցու «Տեղափոխություն» որմնանկարն էր, որը նրա մահվան պահին՝ 1504 թվականի ապրիլին, անավարտ էր։

Հայտնի գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալացի նկարիչ Ֆիլիպինո Լիպպիի հայտնի գործերից են[7]

  • «Կույսի թագադրումը» (1480 թ․), Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն,
  • «Տոբիասը և հրեշտակը» (1480 թ․), Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն,
  • «Ծերունու դիմանկարը» (1485 թ․), որմնանկար, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա,
  • «Երեք հրեշտակները երիտասարդ Տոբիասի հետ» (1485 թ․), Սաբաուդա պատկերասրահ, Թուրին,
  • «Ինքնադիմանկար», Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա,
  • «Երտասարդի դիմանկարը» (1485 թ․), Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն,
  • «Կույսի տեսիլքը Սուրբ Բեռնարին» (1486 թ․), Բադիայի եկեղեցի, Ֆլորենցիա,
  • «Մադոննան Մանուկի և Սուրբերի հետ» (1488 թ․), Սանտո Սպիրիտո, Ֆլորենցիա,
  • «Քրիստոսի հայտնությունը Կույսին» (1493 թ․), Հին պինակոտեկ, Մյունխեն,
  • «Մոգերի երկրպագությունը» (1496 թ․), Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա,
  • «Ալեգորիա» (1498 թ․), Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա,
  • «Երաժշտության ալեգորիան (Էրատո)» (1500 թ․), Թանգարանային կղզի, Բեռլին,
  • «Տեղափոխություն» (1504 թ․, ավարտվել է Պերուջինոյի կողմից 1507 թ․), Գալերիա դել Ակադեմիա, Ֆլորենցիա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Filippino Lippi Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Filippino Lippi, The Metropolitan Museum of Art
  4. 4,0 4,1 4,2 Filippino Lippi, National Gallery of Art
  5. Петрочук О. К. «Сандро Боттичелли» М.։ Искусство, 1984, стр․ 203—204, 224
  6. 6,0 6,1 Rowlands, Eliot W., and Marilyn Bradshaw. "Lippi family." Grove Art Online. January 01, 2003. Oxford University Press.
  7. Paintings by Filippino Lippi The National Gallery

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Development of the Italian Schools of Painting, Volume 12, p. 371ff., Raimond van Marle, Hacker Art Books, New York 1970.
  • Linda Proud, A Tabernacle for the Sun (Godstow Press, 2005), a literary novel set in Florence during the Pazzi Conspiracy, adheres closely to known facts. Filippino features as the closest friend of the narrator, Tommaso dei Maffei, here and in the following two novels of The Botticelli Trilogy.
  • Linda Proud, Pallas and the Centaur (Godstow Press, 2004), deals with the aftermath of the Pazzi Conspiracy and Lorenzo de' Medici's strained relations with his wife and with Poliziano.
  • Linda Proud, The Rebirth of Venus (Godstow Press, 2008), the final volume of The Botticelli Trilogy, covers the 1490s and the death of Lorenzo.
  • Linda Proud, A Gift for the Magus (Godstow Press, 2012), a novel about Fra Filippo Lippi and Cosimo de' Medici. Features Filippino's birth and childhood.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպինո Լիպպի» հոդվածին։