Ֆրա Ֆիլիպպո Լիպպի
Ֆրա Ֆիլիպպո Լիպպի | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Fra Lippo Lippi |
Ծնվել է | մոտ. 1406[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 8, 1469 |
Մահվան վայր | Սպոլետո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա[4] |
Ազգություն | իտալացի[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | նկարիչ և Carmelite friar |
Ոճ | Վերածնունդ |
Թեմաներ | Վերածննդի գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Տիրամայրը մանկան հետ, Ավետում և Երկրպագում անտառում |
Ուսուցիչ | Masolino da Panicale? և Մազաչչո |
Աշակերտներ | Սանդրո Բոտիչելլի և Ֆիլիպինո Լիպպի |
Համատեղ ապրող | Lucrezia Buti? |
Զավակներ | Ֆիլիպինո Լիպպի |
Fra Filippo Lippi Վիքիպահեստում |
Ֆրա Ֆիլիպո Լիպպի (իտալ.՝ Fra Lippo Lippi, մոտ. 1406[1][2][3][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4] - հոկտեմբերի 8, 1469, Սպոլետո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա[4]), վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ։ Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում գծանկարի և բնանկարի կերպարների նրբությամբ։
Լիպպիի գեղանկարչությունը Մազաչոյի հետ միասին մեծապես ազդեցություն է կրել ճարտարապետ Ֆիլիպպո Բրունելեսկիի հեռանկարի տեսությունից, ինչպես նաև Դոնատելլոյի մարդկային ֆիգուրների պլաստիկ-իրատեսական (ռեալական) քանդակներից։
Ֆիլիպո Լիպպին Ֆլորենցիայում մեծ արվեստանոց ուներ, որտեղ սովորել են նաև Սանդրո Բոտիչելլին և Լիպպիի որդին՝ Ֆիլիպինո Լիպպին:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես նկարիչ առաջին քայլերը Լիպպին անում է Ֆլորենցիայի «Սանտա Մարիա» եկեղեցում։ Հարևան «Բրակաչչի» եկեղեցում ծանոթանում է Մազաչչիոյի ստեղծագործության հետ։ 1456 թ. Լիպպին նկարում է Տոսկանայի Պրատո քաղաքի տաճարի որմնանկարները։ 1458 թ. ծանոթանում է Լուկրեցիա Բուտիի հետ, որին խնդրում է աշխատել, որպես բնորդուհի՝ իր «Աստվածամոր» համար, և հետագայում փախչում են միասին։ Նրանց սիրուց ծնվում է Ֆիլիպպինո Լիպպին, որը հետագայում նույնպես նկարիչ է դառնում։
Ֆիլիպպո Լիպպիի վերջին ստեղծագործությունները Սպոլետոյի տաճարի խորանի որմնանկարներն էին։ Նա վախճանվում է, անավարտ թողնելով այս աշխատանքները, որն ավարտում է Ֆրա Դիամանտեն։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Filippo Lippi — 1960.
- ↑ 3,0 3,1 Swartz A. Lippi Fra Filippo — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 https://www.britannica.com/biography/Fra-Filippo-Lippi
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 621)։ ![]() |