Ֆիլիպո Բրունելեսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիլիպո Բրունելեսկի
իտալ.՝ Filippo di ser Brunellesco di Lippo Lapi
Masaccio, cappella brancacci, san pietro in cattedra. ritratto di filippo brunelleschi.jpg
Ծնվել է 1377[1][2][3][4][5][6][7][8][9][10][11] կամ 1376[12]
Ծննդավայր Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[13]
Մահացել է ապրիլի 15, 1446[2], 1445[12], 1446[3][5][6][7][8][9] կամ ապրիլի 15, 1446(1446-04-15)[4][11]
Վախճանի վայրը Հռոմ, Պապական մարզ[13]
Ստեղծագործություն(ներ) Ospedale degli Innocenti, Սանտա Մարիա դել Ֆիորե և Santo Spirito
Ոճ Վաղ Վերածնունդ և Իտալական Վերածնունդ
Մասնագիտություն քանդակագործ, քաղինժեներ, ճարտարագետ և ճարտարապետ
Filippo Brunelleschi Վիքիպահեստում

Ֆիլիպո Բրունելեսկի (իտալ.՝ Filippo Brunelleschi, 1377[1][2][3][4][5][6][7][8][9][10][11] կամ 1376[12], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[13] - ապրիլի 15, 1446[2], 1445[12], 1446[3][5][6][7][8][9] կամ ապրիլի 15, 1446(1446-04-15)[4][11], Հռոմ, Պապական մարզ[13], 1377 - 1446), վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծ ճարտարապետ, քանդակագործ։ Նա վաղ վերածննդի հիմնադիր հայրերից է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրունելեսկին ծնվել է 1377 թվականին, Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում[14]։ Շատ քիչ բան է հայտնի նրա կենսագրության վաղ շրջանից։ Միակ աղբյուրը Անտոնիո Մանետին և Ջորջո Վազարին են[15]։ Համաձայն այս աղբյուրների, Ֆիլիպոյի հայրը եղել է Բրունելեսկո դի Լիպպոն (նոտար), իսկ մայրը՝ Ջուլիանա Սպինին։ Ֆիլիպոն եղել է ընտանիքի երեք զավակներից միջնեկը։ Երիտասարդ Ֆիլիպոն ստացել է բանասիրական և մաթեմատիկական կրթությունը, որը թույլ կտար հանրային ծառայության ոլորտում գնալ հոր ճանապարհով։ Հրաժարվելով նոտարի կարիերայից՝ Ֆիլիպոն այցելել է ոսկերչական դասերի և 1398 թվականին դարձել է ոսկերչության վարպետ[16]։

Ստեղծագործական ուղու սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է նաև նկարչություն, մոդելավորում, փորագրություն, քանդակագործություն և գեղանկարչություն։

Ֆլորենցիայում նա ուսումնասիրել է արդյունաբերական և ռազմական մեքենանաշինություն։ Պաոլո Տոսկանելիի մոտ սովորելու արդյունքում զգալիորեն ավելացրել է մաթեմատիկական գիտելիքները։ Պիստոյում պատանի Բրունելեսկին աշխատել է Սուրբ Հովհաննեսի արծաթյա արձանի վրա։ Նրա աշխատանքների վրա մեծ ազդեցություն է ունեցել Ջովանի Պիզանոյի արվեստը։ Քանդակների ստեղծման վրա նրան օգնել է Դոնատելլոն (13-14 տարեկան հասակում), որտեղից էլ սկսել է վարպետների ողջ կյանքի ընկերությունը։

1401 թվականին Ֆիլիպո Բրունելեսկին վերադարձել է Ֆլորենցիա, որտեղ մասնակցել է Ֆլորենցիական Բատիստերիայի բրոնզե երկու դարպասների ձևավորման համար Արտե դի Կալիմալայի հայտարարած մրցույթին, որին մասնակցում էին Յակոբո դելլա Կվերչան, Լորենցո Գիբերտին և շատ ուրիշ վարպետներ։ 34 ժյուրերի ունեցող մրցույթում Բրունելեսկին պարտվեց Գիբերտիին։ Չնայած մրցույցթի արդյունքին, մյուս բոլոր ռելիեֆները պահվեցին Ֆլորենցիայի ազգային թանգարանում։

Օսպեդալե դելի Ինոչենտի, Ֆլորենցիա

Համաձայն Մանետիի, Բրունելեսկին մի քանի քանդակ ստեղծել է փայտից և բրոնզից։ Դրանցից են Մարիա Մագդալենացու արձանը, որը 1471 թվականի հրդեհի ժամանակ այրվել է Սանտո-Սպիրիտոյում։ 1409 թվականին Բրունելեսկին Սանտա Մարիա֊Նովելա եկեղեցում ստեղծեց փայտե «Խաչելությունը»՝ իր կենագրականի համաձայն, ընկերական վեճի բռնվելով Դոնատելլոյի հետ։

Հետո նա տեղափոխվեց Հռոմ, որտեղ որոշեց սովորել անտիք քանդակագործություն։ Հռոմում մնալու ժամանակ նրա հետ գրեթե միշտ եղել է Դոնատելլոն։

Պացցիի մատուռ, Ֆլորենցիա

Առաջին ճարտարապետական պրոյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1419 թվականին Արտե դելլա Սետան Բրունելեսկիին պատվիրեց կառուցել որբ երեխաների համար կրթական տուն (Օսպեդալե դելի Ինոչետի), որը փաստացի Իտալիայում վերածննդի դարաշրջանի առաջին կառույցն էր։

Սան֊Լորենցոյի բազիլիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթական տան կառուցման ժամանակ Բրունելեսկին 1420 թվականին սկսեց աշխատել Սան֊Լորենցոյի բազիլիկայի վերականգնման վրա, որը կառուցվել է 390 թվականին։ Սան֊Լորենցոյի աղոթատունը ընդարձակ (մոտ․ 11 մ լայնությամբ) քառակուսի սենյակ է՝ ծածկված գմբեթով։

Պացցիի մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

1425 թվականին գվելֆների կուսակցությունը Բրունելեսկիին պատվիրեց ավարտին հասցնել դեռ 1418 թվականին սկսած Պալացցո դի Պարտե Գվելֆա (Ֆլորենցիայում գվելֆների պալատ), սակայն քաղաքական պատճառով շինարարությունը շուտով դադարեց։

1429 թվականին ֆլորենցիական Պացցի հարուստ ընտանիքի պատվերով Բրունելեսկին սկսեց Սանտա֊Կրոչե եկեղեցու հարևանությամբ Պացցիի մատուռի շինարարությունը։

Սանտո֊Սպիրիտոյի եկեղեցի, Պալացո Պիտտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտո֊Սպիրիտոյի (Սուրբ Հոգի) բազիլիկան շատ քիչ է տարբերվում Սան֊Լորենցոյից։ Այստեղ արտաքին մատուռը օթյակներով կիսաշրջաձև տեսք ունի։ Բրունելեսկին դրել է այս կառույցի հիմքերը և միայն նրա մահվանից 8 տարի հետո բարձրացան առաջին սյուները։

Բրունելեսկիի գերեզմանը, Ֆլորենցիա

1440 թվականին Բրունելեսկին ստացավ Պալացո Պիտտիի շինարարության հանձնարարությունը։ Հարուստ առևտրական Լուկա Պիտտիի պալատը պետք է լիներ ամենամեծը Ֆլորենցիայում, որպես հուշարձան Մեդիչիի նկատմամբ տարած հաղթանակի։ Պալատը հետևի կողմից բաց մնաց և միայն հարյուր տարի հետո կառուցվեց ֆասադը։

Կյանքի վերջին տարիներին Բրունելեսկին աշխատել է Ֆլորենցիայում Պալացո Պիցցի֊Կվարատեզիի վրա, որի շինարարությունն ավարտվեց նրա մահվանից հետո։ Միայն 1972 թվականին հայտնի դարձավ, որ Բրունելեսկին թաղված է Սանտա-Ռեպարատա մայր տաճառում

Aquote1.png «…բազում ստեղծագործություններից հետո, որոնցով մեծ անուն վաստակեց երկրի վրա, ապրիլի 16-ին նա հեռացավ կյանքից...» Aquote2.png


Բրունելեսկիի պատվին խառնարան կա Մերկուրիի վրա և աստերոիդ` աստերոիդների հիմնական գոտում։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրունելեսկիի առավել հայտնի գործերն են․

  • Ֆլորենցիայի տաճարի գմբեթը (1419–1436)
  • Օսպեդալե դելի Ինոչետի (Որբերի կրթական տուն), (1419–1445)
  • Բազիլիկա դի Սան֊Լորենցո, (1419–1480-ականներ)
  • Պալացցո դի Պարտե Գուելֆայի հանդիսությունների սրահ, (1420-ականներ–1445)
  • Սան֊Լորենցոյի հին աղթոատուն, (1421–1440)
  • Սանտա Մարիա դել Անժելի, անավարտ, (սկսել է 1434 թ․)
  • Սանտո Սպիրիտո դի Ֆիրենցե, (1441–1481)
  • Պացցիի մատուռ, (1441–1460-ականներ)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118516086 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Arkitekter verksamma i Sverige — 2015.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Filippo Brunelleschi
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Filippo Brunelleschi
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Filippo Brunelleschi — 1985.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Filippo Brunelleschi — 1960.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Swartz A. Filippo Brunelleschi — 2005.
  10. 10,0 10,1 Filippo Brunelleschi — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 RKDartists
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Arkitekter verksamma i Sverige — 2015.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Брунеллески Филиппо // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  14. http://www.biography.com/people/filippo-brunelleschi-9229632
  15. Բրունելեսկիի կյանի և գործերի մասին Վազարրիի պատմածը կարդալու համար անցեք հղումով՝ http://www.fordham.edu/halsall/basis/vasari/vasari5.htm
  16. Battisti Eugenio (1981)։ Filippo Brunelleschi։ New York: Rizzoli։ ISBN 0-8478-5015-3 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]