Սանտա Մարիա դել Ֆիորե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սանտա Մարիա դել Ֆիորե
Duomo Firenze.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ Ton Caanen, փոքր բազիլիկ և Catholic church
Երկիր Իտալիա Իտալիա
Տեղագրություն Ֆլորենցիա
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Թեմ Ֆլորենցիայի թեմ
Մասն է Փլորենցիայի պատմական կենտրոն և Piazza del Duomo
Կազմված է Brunelleschi's dome և Santa Maria del Fiore façade
Նվիրված Մարիամ Աստվածածին
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետ Առնոլֆո դի Կամբիո, Ֆիլիպո Բրունելեսկի և Emilio De Fabris
Ճարտարապետական ոճ Վերածննդի ճարտարապետություն, Italian Gothic architecture և Նեոգոթիկա
Հիմնադրված 1436
90 մետր
Երկարություն 153 մետր
Լայնություն 90 մետր
Բարձրություն 114,5 մետր
Շինանյութ մարմար և Աղյուս
Մակերես 8600 քառակուսի մետր
Սանտա Մարիա դել Ֆիորեը գտնվում է Իտալիաում
Սանտա Մարիա դել Ֆիորե
Կոորդինատներ: 43°46′23.635200100001″ հս․ լ. 11°15′21.571200100003″ ավ. ե. / 43.77323200002777526° հս․. լ. 11.25599200002777778° ավ. ե. / 43.77323200002777526; 11.25599200002777778
duomofirenze.it[1]

Սանտա Մարիա դել Ֆիորեն (իտալ.՝ La Cattedrale di Santa Maria del Fiore), Ֆլորենցիայի մայր տաճարը, որը Ֆլորենտական քուատրոչենտոյի ճարտարապետության նմուշ է։ Գտնվում է Ֆլորենցիայի կենտրոնում, տաճարի հրապարակում։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն խաչաձև, եռանավ բազիլիկային տաճար է։ Ճարտարապետական տեսանկյունից հատկանշական է նրա գմբեթը, որը կառուցված է Ֆիլիպո Բրունելեսկիի նախագծով, քաղաքի հեռանկարում թվում է, թե կարմիր գմբեթը սավառնում է քաղաքի վրայով։ Նաև բազմերանգ պոլիքրոմային մարմարյա պանելներից՝ կանաչ՝ Պռատոյից, վարդագույն՝ Մարեմից, ներքին երեսպատումը։ Դուոմոն նույն ինքը Սանտա Մարիա դել Ֆիորեն նախագծված էր այնպես, որ կարողանար տեղավորել իր մեջ քաղաքի ամբողջ բնակչությունը (շինարարության ժամանակ շուրջ 90000 բնակիչ), այսինքն ծառայելու էր որպես փակ հրապարակ-ապաստարան։

Տաճարի չափսերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկարությունը՝ 153 մետր
  • Լայնությունը՝ 90 մետր

Հսկա տաճարը Ֆլորենցիայում Վերածննդի սկզբունքներով կառուցված ճարտարապետական առաջին նմուշն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուոմոն կառուցվեց նախկինում այդ վայրում գտնվող Սանտա Ռեպառատա տաճարի փոխարեն, քանզի վերջինս արդեն հին էր, և չափերով չէր համապատասխանում զարգացող Ֆլորենցիային[2]։ Բացի այդ Ֆլորենցիան չէր ցանկանում հետ մնալ տոսականական տաճարային շինարարությամբ իր մրցակիցներ Սիենայից և Պիզայից։ Այսպիսով Սանտա Մարիա դել Ֆիորեն 1434 թվականին՝ շինարարության ավարտից հետո, դարձավ Եվրոպայի ամենամեծ և շքեղ տաճարը. նրանում կարող են տեղավորվել 30000 մարդ։

Տաճարը համարվում է Սավանառոլայի քարոզչության վայրերից մեկը, ինչպես նաև այնտեղ տեղի է ունեցել Լորենցո Մեդիչիի և նրա եղբայր Ջուլիանոյի վրա Սիսկտ IV պապի կողմից կազմակերպված մահափորձը։ Արդյունքում մահացավ Ջուլիանոն, իսկ Լորենցոյին հաջողվեց պատսպարվել տաճարի պահոցներից մեկում։

Տաճարի շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը կառուցվել է շուրջ 6 դար, առնվազն վեց ճարտարապետների ղեկավարության տակ։ Առնոլֆո դի Կամբիոն մշակեց նախագիծը և սկսեց պատերի շինարարությունը։ Նա նախագծեց 3 լայն նավերը որոնք վերջանում էին ութակնյան ձև ունեցող գմբեթի տակ, մեջտեղի նավը գտնվում էր Սանտա Ռեպառատա տաճարի տեղում։ 1302 թվականին Առնոլֆո դի Կամբիոյի մահից հետո տաճարի շինարարությունը դադարեցվեց շուրջ երեսուն տարով։ 1331 թվականին վերսկսվեցին շինարարական աշխատանքները և գլխավոր ճարտարապետ նշանակվեց Ջոտտոն, որն էլ բուն տաճարի փոխարեն 1334 թվականին սկսեց զանգակատան շինարարությունը։ 1337 թվականին Ջոտտոն մահացավ, իսկ այդ ժամանակ կառուցված էր դեռ առաջին հարկը։ 1348 թվականին ժանտախտի պատճառով կանգնեցվեցին բոլոր աշխատանքները։

1349 թվականին ճարտարապետն նշանակվեց Ֆրանչեսկո Տալենտին,ով վերջացրեց զանգակատունը, և լայնացրեց տաճարի մակերեսը, նրան հաջորդեց Ջովանի դի Լապո Գինին, ով էլ կամարների միջոցով բաժանեց գլխավոր նավը չորս քառանկյուն հատվածների։ Նրանց հաջորդեցին Ալբերտո Առնոլդին, Ջովանի դ'Ամբորջոն, Ների դի Ֆիորվանտեն և Օրկանյան։ 1375 թվականին նախկին Սանտա-Ռեպառատան ապատեղակայվեց և շուտով ավարտվեց նավերի շինարարությունը։ 1418 թվականին մնաց ավարտել միայն գմբեթը, սակայն առաջացան խնդիրներ և նախկինի փոխարեն կառուցվեց Բռունելլսեկիի գմբեթը[3]։ Տաճարը իր ֆասադային այժմյան տեսքը ստացավ 1887 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Italian Wikivoyage — 2007.
  2. Bartlett, 36–37; according to Bartlett, the people of Florence continued to call the cathedral by its former name for some time after reconstruction.
  3. Zucconi Guido (1995)։ Florence: An Architectural Guide։ San Giovanni Lupatoto, Vr, Italy: Arsenale Editrice srl։ ISBN 88-7743-147-4